Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա
ռուս.՝ Лидия Николаевна Федосеева-Шукшина
Ծնվել էսեպտեմբերի 25, 1938(1938-09-25)[1] (85 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1964)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վասիլի Շուկշին, Միխայիլ Ագրանովիչ, Vyacheslav Voronin? և Bari Alibasov?
Համատեղ ապրող(ներ)Bari Alibasov?
Երեխա(ներ)Մարիա Շուկշինա և Q110929502?
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
և Լեհական մշակույթի առաջ ունեցած վաստակի համար կրծքանշան

Լիդիա Նիկոլաևնա Ֆեդոսեևա-Շուկշինա (ռուս.՝ Лидия Николаевна Федосеева-Шукшина, սեպտեմբերի 25, 1938(1938-09-25)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոդերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Ֆեդոսեևան ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում՝ Նիկոլայ (մահացել է Հայրենական մեծ պատերազմից հետո) և Զինաիդա Ֆեդոսեևների ընտանիքում։ Եղել է ընտանիքի երեք երեխաներից ավագը, կրտսեր եղբայրները՝ Անատոլին և Գերմանը, մահացել են։ 1946-1956 թվականներին Լիդիա Ֆեդոսեևան սովորել է № 217 դպրոցում (նախկինում հայտնի է եղել որպես Պետրիշուլե)։ Սովորել է Կինոյի տան դրամխմբակում՝ Մատվեյ Դուբրովինի ղեկավարությամբ։

Կինոյում Լիդիա Ֆեդոսեևան սկսել է նկարահանվել 1955 թվականից, նրա կինեմատոգրաֆիական նորամուտը եղել է լաբորանտի դերը ռեժիսոր Անատոլի Գրանիկի «Մաքսիմ Պերեպելիցա» ֆիլմում։ Առաջին գլխավոր դերը խաղացել է «Հասակակիցները» ֆիլմում (1959)։

1964 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի դերասանական արվեստանոց)։ 1964 թվականի «Ինչպիսին է այն՝ ծովը» (ռուս.՝ «Какое оно, море?») ֆիլմի նկարահանման հրապարակում Լիդիա Ֆեդոսեևան ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ գրող, դերասան և ռեժիսոր Վասիլի Շուկշինի հետ և նույն թվականին ամուսնացել է նրա հետ։ Ամուսնու ֆիլմերում դերասանուհին կատարել է տարբեր դերեր՝ մարմնավորելով ժողովրդական հերոսուհիների՝ անկեղծ ու դյուրահավատ, ներքին ուժով օժտված հասարակ ռուս կանանց, ինչպիսիք են Նյուրան «Печки-лавочки» ֆիլմում (1972) և Լյուբա Բայկալովան «Կարմիր բռինչ» (ռուս.՝ «Калина красная») դրամայում (1973)։ 1974 թվականին Շուկշինի մահից հետո Լիդիա Ֆեդոսեևան վերցրել է կրկնակի ազգանուն՝ Ֆեդոսեևա-Շուկշինա։

1970-ականների ֆիլմերում դերասանուհին շարունակել է Շուկշինի հերոսուհիների գիծը՝ գլխավոր դեր խաղալով Սերգեյ Նիկոնենկոյի «Трын-трава» (1976) և Ստանիսլավ Լյուբշինի ու Գերման Լավրովի «Կանչիր ինձ լուսավոր հեռուն» (ռուս.՝ «Позови меня в даль светлую», 1977) ֆիլմերում։ 1974-1993 թվականներին աշխատել է Մոսկվայի կինոդերասանի թատրոն-ստուդիայում (Մոսկվա)։ Ֆեդոսեևա-Շուկշինան նկարահանվել է բազմաթիվ պատմական ֆիլմերում՝ «Պետրոսի պատանեկությունը» (1980), «Դեմիդովները» (1983), «Виват-гардемарины!» (1991), «Պետերբուրգի գաղտնիքները» (1994, 1998), «Կոմսուհի Շերեմետևա» (1994), «Արքայազն Յուրի Դոլգորուկի» (1998) և այլն։ Նրա մասնակցությամբ գրական ստեղծագործությունների հանրաճանաչ էկրանավորումներից են՝ «Մեռած հոգիներ» (1984), «Երեկոներ Դիկանկայի մերձակայքում գտնվող ագարակում» (2001), «Փոքրիկ ողբերգություններ» (1979), «Ճանապարհորդություն տառապանքների ուղիներով» (ռուս.՝ «Хождение по мукам», 1977), «Крейцерова соната» (1987) և այլն։ Նա նկարահանվել է լեհական «Մինչև արյան վերջին կաթիլը» (1979) և «Բալլադը Յանուշիկի մասին» (1987) ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում։

1995 թվականին առաջադրվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորի թեկնածու ДВР-ОД ցուցակի առաջին եռյակում։

2005 թվականից Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան եղել է «Виват кино России!» համառուսաստանյան կինոփառատոնի նախագահն ու ժյուրիի նախագահը։

2022 թվականի հունվարի 21-ին լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան գտնվում է «Իդիլիա» տարեցների քաղաքային պանսիոնատում, որտեղ դրանից առաջ եղել էր ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը[2]։

Նա-Նա խումբը և Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Չեչնիայում, 1996 թվական

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսինը՝ Վյաչեսլավ Վորոնին (1934-2016), դերասան, Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2003),
    • Դուստրը՝ Անաստասիա Վյաչեսլավովնա Վորոնինա-Ֆրանսիշկա (ծնվ.՝ 1960),
  • Երկրորդ ամուսինը՝ Վասիլի Շուկշին (1929-1974), գրող, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969), ԽՍՀՄ պետական մրցանակի (1971) և Լենինյան մրցանակ (1976, հետմահու) դափնեկիր,
  • Երրորդ ամուսին՝ Միխայիլ Ագրանովիչ (ծնվ.՝ 1946), օպերատոր, ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1992),
  • Չորրորդ ամուսինը՝ լեհ նկարիչ Մարեկ Մեժեևսկի, 16 տարով փոքր էր Ֆեդոսեևայից,
  • Հինգերորդ ամուսինը՝ Բարի Ալիբասով (ծնվ.՝ 06 հունիսի, 1947), երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր[3], ՌԴ վաստակավոր արտիստ (1999), պաշտոնապես ամուսնացած են եղել 2018 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 2-ը[4]

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակներ

  • 1976 – «ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում (31 դեկտեմբերի, 1976) — խորհրդային կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[5]
  • 1984 – «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում
  • 1998 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (25 սեպտեմբերի, 1998) – կինոարվեստի զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար[6].

Այլ մրցանակներ, խրախուսանքներ և սոցիալական ճանաչում.

  • 1988 – «Լեհական մշակույթին մատուցած ծառայությունների համար» կրծքանշան (Լեհաստան) – «Բալլադ Յանուշիկի մասին» ֆիլմում կատարած դերի համար,
  • 2009 – «Հասարակությանը մատուցած ծառայությունների համար» մեդալ (Ալթայի երկրամաս)[7]
  • 2011 – Դերասանուհու անունով աստղ է տեղադրվել Անապայի «Կինոդերասանների աստղային ծառուղում»[8]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1955 ֆ Երկու կապիտան Два капитана լաբորանտ
1957 ֆ Դեպի Սև ծով К Чёрному морю Նաստյա, կոմբայնավար
1959 ֆ Կատյա-Կատյուշա Катя-Катюша
1959 ֆ Հասակակիցները Сверстницы Տանյա
1960 ֆ Փրկեք մեր հոգիները Спасите наши души
1961 ֆ Իմ հովտի մարդիկ Люди моей долины
1964 ֆ Ինչպիսին է այն՝ ծովը Какое оно, море? Նաստյա
1969 ֆ Տարօրինակ մարդիկ Странные люди Լիդիա Նիկոլաևնա
1971 ֆ Դաուրիա Даурия խնամախոսուհի
1972 ֆ Печки-лавочки Նյուրա
1973 ֆ Կարմիր բռինչ Калина красная Լյուբա Բայկալովա
1974 ֆ Թռչուններ քաղաքի վրա Птицы над городом
1974 ֆ Եթե ուզում ես երջանիկ լինել Если хочешь быть счастливым
1975 ֆ Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի Они сражались за Родину Գլաշա
1976 ֆ Մեր պարտքերը Долги наши Կատերինա
1976 ֆ Դատարկ բան է Трын-трава Լիդիա
1976 ֆ 12 աթոռ 12 стульев տիկին Գրիցացուևա
1976 ֆ Բանալի՝ առանց փոխանցման իրավունքի Ключ без права передачи Էմմա Պավլովնա, քիմիայի ուսուցչուհի
1977 ֆ Ճանապարհորդություն տառապանքի ուղիներով Хождение по мукам Մատրյոնա
1977 ֆ Կանչիր ինձ լուսավոր հեռուն Позови меня в даль светлую Գրուշա
1978 ֆ Դժբախտություն Беда Զինաիդա, Կուլիգինի կինը
1979 ֆ Կինը հեռացել է Жена ушла Տատյանա
1979 ֆ Փոքրիկ ողբերգություններ Маленькие трагедии տարեց կին
1980 ֆ Դուք երազում էլ չեք տեսել... Вам и не снилось… Վերա, Ռոմանի մայրը
1980 ֆ Պետրոսի պատանեկությունը Юность Петра խնամախոսուհի
1980 ֆ Հանգստացողների կյանքից Из жизни отдыхающих Օքսանա
1980 ֆ Անպետքը Никудышная Մարինա
1981 ֆ Վարորդ մի երթի համար Шофёр на один рейс Սոֆյա Մակարովնա Տիշանովա
1981 ֆ Մինչև արյան վերջին կաթիլը До последней капли крови
1981 ֆ Այլ խաղեր ու զվարճանքներ Други игрищ и забав Խուդյակովա
1981 ֆ Ի՞նչ կընտրեիր դու Что бы ты выбрал? Մարինայի մայրը
1981 ֆ Երկու ձայն Два голоса Նադեժդա, տան տիրուհի
1981 ֆ Գնչուական երջանկություն Цыганское счастье Անյուտա
1982 ֆ Գեղեցիկ ապրել չես արգելի Красиво жить не запретишь Վ. Վ. Ֆեդյաևա
1982 ֆ Երկու կապիտան Два капитана Վ. Ժուկովի օգնականը
1982 ֆ Ցանկությունների սահմանը Предел желаний Զոյա Սերգեևնա
1983 ֆ Վառվի՛ր, վառվի՛ր պայծառ Гори, гори ясно… Ուստինովա
1983 ֆ Դեմիդովներ Демидовы թագուհի Աննա Յոհանովնա
1983 ֆ Կարանտին Карантин կրկեսի դրամարկղի աշխատող
1983 ֆ Կաշառք Взятка Օլովյաննիկովա
1983 ֆ Թալիսման Талисман Նինա Գեորգիևնա
1984 ֆ Միմոզայի ու այլ ծաղիկներ փունջ Букет мимозы и другие цветы Եկատերինա Տերենտևնա Բուբնովա
1984 ֆ Մեռած հոգիներ Мёртвые души տիկին
1986 ֆ Գլխավոր փողոցով նվագախմբի հետ По главной улице с оркестром Լիդա Մուրավինա
1987 ֆ Եվ վաղը պետք է ապրել И завтра жить Մարտինովա
1987 ֆ Կրեյցերի սոնատը Крейцерова соната Լիզայի մայրը
1987 ֆ На златом крыльце сидели թագուհի
1988 ֆ Մասնաճյուղ Филиал Վերա Պլատոնովնա Սաբուրովա
1988 ֆ Բալլադ Յանուշիկի մասին լեհ.՝ Ballada o Januszku մայր
1988 ֆ Գանձ Клад Քսենյա Նիկոլաևնա
1988 ֆ Թող ես մեռնեմ, Աստված իմ Пусть я умру, господи… Լիդիա Նիկոլաևա
1988 ֆ Հետաքննությունը վարում են Գիտակները։ Առանց դանակի ու կաստետի Следствие ведут ЗнаТоКи. Без ножа и кастета Սոֆյա Ռաշիդովնա Նարզոևա
1989 ֆ Մի՛ լքիր.. Не покидай… թագուհի Ֆլորա
1989 ֆ Սեր առավելություններով
(այլ անվանում՝ «Քաղաքային մանրամասներ»)
Любовь с привилегиями (Городские подробности)
1990 ֆ Հավերժական ամուսին Вечный муж Զախլեբինինա
1990 ֆ Գլխարկ Шапка Զինաիդա Իվանովնա Կուկուշկինա
1991 ֆ Հավատարիմ Ռուսլանը Верный Руслан Ստյուրա
1991 ֆ Վիվա՛տ, գարդեմարիններ Виват, гардемарины! կոմսուհի Չեռնիշովա
1992 ֆ Միլիոնից մեկը Одна на миллион Մարիա Ֆեոդորովնա
1992 ֆ Ձեռագիր Рукопись
1993 ֆ Թագուհու անձնական կյանքը Личная жизнь королевы Լյուսյա, Ռուսաստանի դեսպանի կինը
1993 ֆ Աննա Կարենինա Паром «Анна Каренина»
1994 ֆ Կոմսուհի Շերեմետևա Графиня Шереметева Եկատերինա II
1994 ֆ Պետերբուրգյան գաղտնիքներ Петербургские тайны Ամալյա ֆոն Շպիլցե
1996 ֆ Օդաչուների գիտական սեկցիա Научная секция пилотов Աննա Վիլհելմովնա
1997 ֆ Երալաշ Ералаш (թողարկում № 117, սյուժե «Братан» Լիդիա Նիկոլաևնա, ուսուցչուհի
1997 ֆ Շիզոֆրենիա Шизофрения
1998 ֆ Իշխան Իվան Դոլգորուկի Князь Юрий Долгорукий Եֆրոսինյա
1998 ֆ Պետերբուրգյան գաղտնիքների բացահայտումը Развязка Петербургских тайн Ամալյա ֆոն Շպիցե
2000 ֆ Նոր տարին նոյեմբերին Новый год в ноябре Վելիչկո
2001 ֆ Իդեալական զույգ Идеальная пара Մարիա Պանկրատովնա
2002 ֆ Հաշվարկով ամուսնություն Брак по расчёту մորաքույր Մարինա
2002 ֆ Ռուսները հրեշտակների քաղաքում Русские в городе ангелов
2002 ֆ Երեկոներ Դիկանկայի մերձակայքում գտնվող ագարակում Вечера на хуторе близ Диканьки Եկատերինա II
2004 ֆ Գողեր և մարմնավաճառներ։ Մրցանակը՝ թռիչք դեպի տիեզերք Воры и проститутки. Приз — полёт в космос Թինա Մոդոտին հասուն տարիքում
2004 ֆ Դաշա Վասիլևա 2 Даша Васильева 2 Վիոլետա Պավլովսկայա
2004 ֆ Параллельно любви տատ
2005 ֆ Женская интуиция Էլեոնորա
2005 ֆ Խնամախոսություն (կ/մ) Сватовство
2006 ֆ Папа на все руки զոքանչ
2006 ֆ Խորհրդային ժամանակաշրջանի այգի Парк советского периода Ելիզավետա Պետրովնա Իվանովա
2008 ֆ Սկսել նորից։ Մարթա Начать сначала. Марта Մարյա Իվանովնա
2008 ֆ Մոմ տիրոջ դագաղից Свеча с гроба господня
2009 ֆ Ահաբեկչուհի Իվանովան Террористка Иванова Ալևտինա Պետրովնա Բլինովա, դատավոր
2009 ֆ Մոր սիրտը Сердце матери Եկատերինա Պետրովնա, քննիչ Վերա Գուրյանովայի մայրը
2010 ֆ Ամուսնացնել միլիոնատիրոջը Женить миллионера Նինա Պետրովնա
2010 ֆ Պիզայի աշտարակը Пизанская башня Օլգայի մայրը
2013 ֆ Սեքս, սուրճ, ծխախոտներ Секс, кофе, сигареты
2014 ֆ Մարտայի գիծը Линия Марты Մարտա Գալանչիկ
2018 ֆ Մակմաֆիա Макмафия Վադիմ Կալյագինի մայրը

Մուլտֆիլմերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա։ «Սիրո, երեխաների, իմ մասին...» (ռուս.՝ «Лидия Федосеева-Шукшина. „О любви, о детях, о себе…“»«Առաջին ալիք», 2008)[9]
  • «Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա։ «Անկանխատեսելի դեր» (ռուս.՝ «Лидия Федосеева-Шукшина. „Непредсказуемая роль“», «ՏՎ Ցենտր», 2008)[10]
  • «Печки – лавочки Лидии Шукшиной» («История», 2009)
  • «Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա։ «Իմ կանացի երջանկությունը» (ռուս.՝ «Лидия Федосеева-Шукшина. „Моё женское счастье“», «Առաջին ալիք», 2013)[11]
  • «Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի տղամարդիկ» (ռուս.՝ «Мужчины Лидии Федосеевой-Шукшиной», «ՏՎ Ցենտր», 2019)[12].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Федосеева-Шукшина оказалась в доме престарелых, где был Куравлев». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  3. «Алибасов о романе с Федосеевой-Шукшиной» (ռուսերեն). Дни ру. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  4. Александр Ахраменко (2021 թ․ սեպտեմբերի 2). «Бари Алибасов и Лидия Федосеева-Шукшина официально расторгли брак». www.gazeta.ru (ռուսերեն). Газета.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 декабря 1976 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии». Արխիվացված 2019-03-26 Wayback Machine // naukaprava.ru
  6. «Указ Президента Российской Федерации от 25 сентября 1998 года № 1148 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" IV степени Федосеевой-Шукшиной Л. Н.»». www.kremlin.ru (ռուսերեն). Официальный сайт Кремля. 1998 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. Наталья Сохарева (2009 թ․ հուլիսի 28). ««Люди, милые люди, здравствуйте!». — Празднование юбилея В. М. Шукшина прошло на родине нашего великого земляка в Сростках». Газета «Алтайская правда» // ap.altairegion.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «В Анапе площадь Советов украсила «Аллея звёзд» «Звёздная аллея киноактёров»». // krd.rus.team. 2011 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  9. ««Лидия Федосеева-Шукшина. О любви, о детях, о себе…». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2008. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. ««Лидия Федосеева-Шукшина. Непредсказуемая роль». Документальный фильм». www.tvc.ru (ռուսերեն). ТВ Центр. 2008. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. ««Лидия Федосеева-Шукшина. Моё женское счастье». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2013 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. ««Мужчины Лидии Федосеевой-Шукшиной». Телепередача». www.tvc.ru (ռուսերեն). ТВ Центр. 2019. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա» հոդվածին։