Լի Անկրիչ
Լի Անկրիչ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 8, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, մոնտաժող, մուլտիպլիկատոր, կրկնօրինակող և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0881279 |
Լի Անկրիչ (անգլ.՝ Lee Edward Unkrich, օգոստոսի 8, 1967[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և մոնտաժող, «Օսկար» (2010) և «Ոսկե գլոբուս» կինոմրցանակների դափնեկիր։ «Փիքսար» ընկերության մշտական աշխատակից, որտեղ աշխատում է սկսած 1994 թվականից։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փիքսար» ընկերության կողմից նկարահանվող կոմերցիոն հայտնի ծրագրերի համառեժիսոր է։ Նկարահանել է այնպիսի անիմացիոն-համակարգչային ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Խաղալիքների պատմություն 2», «Հրեշների կորպորացիա» և «Որոնելով Նեմոյին»[2]։ 2010 թվականին կայանում է Լի Անկրիչի դեբյուտը որպես ռեժիսոր. նա նկարահանեց «Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ» մուլտֆիլմը։ Այն հեղինակին բերեց «Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար» մրցանակ։ Եվս մեկ «Օսկար» Անկրիչը ստացավ նույն անվանակարգում 2018 թվականի մարտի 4-ին «Կոկոյի գաղտնիքը»[3] մուլտֆիլմի համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկրիչն ամուսնացած է Լաուրա Սենչրիի հետ։ Ունեն երեք երեխա՝ Հաննան, Ալիսան և Մաքսը[4]։
Նրա մայրը հրեա է, իսկ հայրը ընդունել է հուդայականություն[5][6][7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 - Մետաքսե ցանցեր / Silk Stalkings (հեռուստասերիալ) - մոնտաժող և համառեժիսոր
- 1995 - Խաղալիքների պատմություն / Toy Story - մոնտաժող
- 1998 - Ֆլիկի արկածները / A Bug’s Life - մոնտաժող
- 1999 - Խաղալիքների պատմություն 2 / Toy Story 2 - մոնտաժող և համառեժիսոր
- 2001 - Հրեշների կորպորացիա / Monsters, Inc. - մոնտաժող և համառեժիսոր
- 2003 - Որոնելով Նեմոյին / Finding Nemo - մոնտաժող և համառեժիսոր
- 2006 - Ավտոմեքենաներ / Cars - մոնտաժող
- 2007 - Ռատատույ / Ratatouille - մոնտաժող
- 2010 - Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ / Toy Story 3 - ռեժիսոր, սցենարի համահեղինակ
- 2013 - Հրեշների համալսարանը / Monsters University - պրոդյուսեր
- 2015 - Բարի դինոզավրը / The Good Dinosaur - պրոդյուսեր
- 2017 - Կոկոյի գաղտնիքը[8] / Coco - ռեժիսոր
- 2019 - Խաղալիքների պատմություն 4 / Toy Story 4 - սցենարի հեղինակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Ли Анкрич на сайте Box Office Mojo
- ↑ «Тайна Коко» получила «Оскар» как лучший полнометражный мультфильм
- ↑ O'Connor, Clint (2010 թ․ հունիսի 12). «'Toy Story 3': Director Lee Unkrich, from Chagrin Falls, doesn't want to break Pixar's golden streak». Cleveland.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Miller, Gerri (2018 թ․ փետրվարի 27). «Lee Unkrich: 'Coco' Creator is the Frontrunner for Best Animated Feature».
- ↑ Bloom, Nate (2011 թ․ հունվարի 21). «Jewish Stars 1/21». Cleveland Jewish News. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Interfaith Celebrities: Movies, Music, and More». InterfaithFamily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «'Coco' Ready for Thanksgiving Weekend Fireworks at the Box Office». 2017 թ․ նոյեմբերի 21.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Անկրիչ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Անկրիչ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օհայոյում ծնվածներ
- Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ