Լեանդրո Մորատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեանդրո Մորատին
իսպ.՝ Leandro Fernández de Moratín[1]
Ծնվել էմարտի 10, 1760(1760-03-10)[2][3][4][…]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Վախճանվել էհունիսի 21, 1828(1828-06-21)[4][5] (68 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանՍան Խուստո գերեզմանատուն և Մադրիդի Սուրբ Իսադորի անվան գերեզմանատուն[6]
Գրական անունInarco Celenio
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուիսպաներեն[7][8]
Քաղաքացիություն Իսպանիա[1][9][10]
ԿրթությունՎալյադոլիդի համալսարան
Ժանրերպոեզիա[1][9][7]
Գրական ուղղություններնեոդասականություն[9]
Ստեղծագործությունների ցանկCategory:Works by Leandro Fernández de Moratín?
ԱնդամակցությունԱրկադիայի ակադեմիա
 Leandro Fernández de Moratín Վիքիպահեստում

Լեանդրո Ֆեռնանդես դը Մորատին (իսպ.՝ Leandro Fernández de Moratín, մարտի 10, 1760(1760-03-10)[2][3][4][…], Մադրիդ, Իսպանիա - հունիսի 21, 1828(1828-06-21)[4][5], Փարիզ), իսպանացի դրամատուրգ։

«Իսպանական թատրոնի ծագումը» (1820-1821) աշխատությունում տվել է 14-17-րդ դարերի իսպանական թատրոնի զարգացման տեսությունը։ Նրա գեղագիտական հայացքներն արտացոլված են «Նոր կատակերգություն կամ Սրճարան» (1792) պիեսում։ Մոլիերի ազդեցությամբ գրված «Ծերուկը և աղջիկը» (1786, հրտ․ 1795), «Բարոնը» (հրտ․ 1803), «Կեղծ սուրբը» (1791, հրտ․ 1804), «Երբ աղջիկներն ասում են «այո» (1801, հրտ․ 1806) կենցաղային կատակերգություններում Մորատինը հանդես է եկել ազատ զգացմունքների պաշտպանությամբ, ընդդեմ ծնողների բռնակալության։ Նրա կատակերգություններում ֆրանսիական լուսավորական կլասիցիզմի սկզբունքները զուգորդվում են իսպանական դասական դրամատուրգիայի տարրերի հետ։ Մորատինի ստեղծագործությունը ազդեցություն է գործել 19-րդ դարի իսպանական ռեալիստական կենցաղային կատակերգության ձևավորման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեանդրո Մորատին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 48