Լաոկոոնն ու իր որդիները (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաոկոոնն ու իր որդիները
անգլ.՝ Laocoön and His Sons (Laocoön)[1]
տեսակքանդակ
քանդակագործԱգեսանդր[1], Աթենոդորոս[2] և Պոլիդորոս[2]
տարի27 և մոտ մ. թ. ա. 42[1]
բարձրություն242 սանտիմետր
ուղղությունհելլենիստական քանդակ
ժանրնյու և արձանախումբ
նյութմարմար
գտնվելու վայրՊիո-Կլեմենտինո թանգարան
հավաքածուՊիո-Կլեմենտինո թանգարան
հիմնական թեմաԼաոկոոն
կայք
 Laocoon group Վիքիպահեստում

Լաոկոոնն ու իր որդիները (անգլ.՝ Laocoön and His Sons), քանդակախումբ Վատիկանի Պիո-Կլեմենտինո թանգարանում։ Պատկերում է Լաոկոոնի ու նրա որդիների կենաց-մահու պայքարը օձերի դեմ։ Արձանը հեղինակել են հռոդոսցի հույն քանդակագործներ Աղեքսանդրը, Պոլիդորն ու Աթինոդորը, պահպանված արձանը մ. թ. ա. 1-ին դարի երկրորդ կեսի մարմարյա կրկնօրինակն է։ Բնօրինակը եղել է բրոնզից և պատրաստվել մ. թ. ա. 200 թվականին Պերգամոնում. այն չի պահպանվել։

Գտածոյի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կրկնօրինակը հայտնաբերվել է 1506 թվականի հունվարի 14-ին Ֆելիս դե Ֆրեդիսի կողմից Էսկվիլինի խաղողի այգիներից մեկում։ Այն հայտնաբերվել է հողի տակ՝ Ներոնի Ոսկե տան տեղում։ Հուլիոս II պապը, իմանալով գտածոյի մասին, այնտեղ է ուղարկել ճարտարապետ Ջուլիանո դա Սանգալոյին և քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտտիին։ Սանգալոն պնդել է իրադարձության իսկությունը հետևյալ բառերով. «Սա Լաոկոոնն է, որին հիշատակել է Պլինիոս Ավագը»։ Միքելանջելոն հավաստել է, որ քանդակը պատրաստված է մարմարի երկու կտորներից, չնայած Պլինիոսը պնդել է, որ այն պատրաստված է միասնական մեծաբեկորից[3]։

Հետագա ճակատագիր և ազդեցություն արվեստի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի եռաչափ մոդել

Արդեն 1506 թվականի մարտին քանդակախումբը փոխանցել են Հռոմի պապին։ Նա այն տեղադրել է Վատիկանի Բելվեդերում՝ պատվիրելով քանդակի համար ձևավորել առանձին սրահ (ճարտարապետ՝ Ջուլիանո դա Սանգալո)։ Բարդ կոմպոզիցիան հիացմունքի առարկա է դարձել մաներիզմի ժամանակաշրջանի նկարիչների համար՝ ձևավորելով մարդկային մարմնի՝ բարդ, շրջապտույտներով պատկերման նորաձևություն (figura serpentinata):

1798 թվականի հուլիսին Վատիկանի «Լաոկոոնը» Տոլենտինոյի պայմանագրով (կնքվել է Նապոլեոնի և Հռոմի պապի միջև, 1797) տեղափոխվել է Փարիզ՝ Նապոլեոնի թանգարան (Լուվր)։ 1800 թվականի նոյեմբերի 9-ին այն բացվել է համընդհանուր այցելությունների համար։ Միայն 1816 թվականին՝ Նապոլեոնի անկումից հետո, անգլիացիների ջանքերով քանդակը վերադարձվել է Վատիկան[3][4]։

«Լաոկոոնը» Գոտհոլդ Լեսսինգի «Լաոկոոն կամ գեղանկարչության և պոեզիայի սահմանների մասին» տրակտատի հիմք է հանդիսացել։

Կրկնօրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդեսայի կրկնօրինակ

Հայտնի են քանդակի մի քանի կրկնօրինակներ, այդ թվում՝ հեղինակների հայրենի իտալական Հռոդոս քաղաքում գտնվող կրկնօրինակը, որը պահվում է Մեծ մագիստրոսների ամրոցում։ Քանդակախմբի կրկնօրինակները կան Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ

Քանդակախմբի կրկնօրնակներ ի հայտ են եկել 19-րդ դարում Օդեսայում։ Օդեսայի Լաոկոոնը պատրաստված է Կարարայի մարմարից և ներկայումս գտնվում է Օդեսայի հնագիտական թանգարանի առաջ։ Օդեսայի տարբերակում կերպարն ունի ձեռքեր, որոնք առկա չեն բնօրինակում։

Քանդակախմբի կրկնօրինակը ներկայացված է Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում։

Քանդակախմբի՝ Լենինգրադում եղած կրկնօրինակի մասին Միխայիլ Վելլերը գրել է «Լաոկոոն» պատմվածքը, իսկ Օդեսայի կրկնօրինակի մասին Գրիգորի Դիկշտեյնը գրել է երգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. 3,0 3,1 Майкапар А. «Лаокоон»: Вергилий и старые мастера // «Искусство» : Учебно-методическая газета. —М., 2011. — № 3. — С. 21—23.
  4. Lindsay I The History of Loot and Stolen Art: from Antiquity until the Present Day. — Unicorn Press Ltd, 2014. — 665 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոլակ, «Լաոկոոնի աջ ձեռքը»
  • Վ. Ամելունգ, «Լաոկոոնն ու իր որդիները» քանդակախումբ
  • Ռ. Լաունհարդտ, «Լաոկոոնի» ռեստավրացիա
  • Բ. Ֆրիշեր, «Լաոկոոն» քանդակախմբի ժամանակագրություն
  • Kabale V. (2013 թ․ սեպտեմբերի 2). «Laocoön and His Sons. The Myth about the Myth» (PDF) (անգլերեն). Humboldt-Universität. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաոկոոնն ու իր որդիները (քանդակ)» հոդվածին։