Jump to content

Լաոկոոնն ու իր որդիները (քանդակ)

Լաոկոոնն ու իր որդիները
անգլ.՝ Laocoön and His Sons (Laocoön)[1]
տեսակքանդակ և արձանախումբ
քանդակագործԱգեսանդր[2][3][4][…], Աթենոդորոս[2][3][4][…] և Պոլիդորոս[2][3][4][…]
տարիմ.թ.ա. 1-ին դար[4][3][5][…]
բարձրություն2,42 մետր[3][5]
լայնություն160 սանտիմետր
ստեղծման երկիր Իտալիա[6]
ուղղությունհելլենիստական քանդակ[2]
ժանրնյու և արձանախումբ
նյութմարմար[2][3][4][…]
գտնվելու վայրՊիո-Կլեմենտինո թանգարան[2][3][4][…]
հավաքածուՊիո-Կլեմենտինո թանգարան[3]
հիմնական թեմաԼաոկոոն[2]
կայք
41°53′31″N 12°30′01″E / 41.89205278°N 12.50031111°E / 41.89205278; 12.50031111
 Laocoon group Վիքիպահեստում

Լաոկոոնն ու իր որդիները (անգլ.՝ Laocoön and His Sons), քանդակախումբ Վատիկանի Պիո-Կլեմենտինո թանգարանում։ Պատկերում է Լաոկոոնի ու նրա որդիների կենաց-մահու պայքարը օձերի դեմ։ Արձանը հեղինակել են հռոդոսցի հույն քանդակագործներ Աղեքսանդրը, Պոլիդորն ու Աթինոդորը, պահպանված արձանը մ. թ. ա. 1-ին դարի երկրորդ կեսի մարմարյա կրկնօրինակն է։ Բնօրինակը եղել է բրոնզից և պատրաստվել մ. թ. ա. 200 թվականին Պերգամոնում. այն չի պահպանվել։

Գտածոյի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կրկնօրինակը հայտնաբերվել է 1506 թվականի հունվարի 14-ին Ֆելիս դե Ֆրեդիսի կողմից Էսկվիլինի խաղողի այգիներից մեկում։ Այն հայտնաբերվել է հողի տակ՝ Ներոնի Ոսկե տան տեղում։ Հուլիոս II պապը, իմանալով գտածոյի մասին, այնտեղ է ուղարկել ճարտարապետ Ջուլիանո դա Սանգալոյին և քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտտիին։ Սանգալոն պնդել է իրադարձության իսկությունը հետևյալ բառերով. «Սա Լաոկոոնն է, որին հիշատակել է Պլինիոս Ավագը»։ Միքելանջելոն հավաստել է, որ քանդակը պատրաստված է մարմարի երկու կտորներից, չնայած Պլինիոսը պնդել է, որ այն պատրաստված է միասնական մեծաբեկորից[8]։

Հետագա ճակատագիր և ազդեցություն արվեստի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակի եռաչափ մոդել

Արդեն 1506 թվականի մարտին քանդակախումբը փոխանցել են Հռոմի պապին։ Նա այն տեղադրել է Վատիկանի Բելվեդերում՝ պատվիրելով քանդակի համար ձևավորել առանձին սրահ (ճարտարապետ՝ Ջուլիանո դա Սանգալո)։ Բարդ կոմպոզիցիան հիացմունքի առարկա է դարձել մաներիզմի ժամանակաշրջանի նկարիչների համար՝ ձևավորելով մարդկային մարմնի՝ բարդ, շրջապտույտներով պատկերման նորաձևություն (figura serpentinata):

1798 թվականի հուլիսին Վատիկանի «Լաոկոոնը» Տոլենտինոյի պայմանագրով (կնքվել է Նապոլեոնի և Հռոմի պապի միջև, 1797) տեղափոխվել է Փարիզ՝ Նապոլեոնի թանգարան (Լուվր)։ 1800 թվականի նոյեմբերի 9-ին այն բացվել է համընդհանուր այցելությունների համար։ Միայն 1816 թվականին՝ Նապոլեոնի անկումից հետո, անգլիացիների ջանքերով քանդակը վերադարձվել է Վատիկան[8][9]։

«Լաոկոոնը» Գոտհոլդ Լեսսինգի «Լաոկոոն կամ գեղանկարչության և պոեզիայի սահմանների մասին» տրակտատի հիմք է հանդիսացել։

Կրկնօրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդեսայի կրկնօրինակ

Հայտնի են քանդակի մի քանի կրկնօրինակներ, այդ թվում՝ հեղինակների հայրենի իտալական Հռոդոս քաղաքում գտնվող կրկնօրինակը, որը պահվում է Մեծ մագիստրոսների ամրոցում։ Քանդակախմբի կրկնօրինակները կան Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ

Քանդակախմբի կրկնօրնակներ ի հայտ են եկել 19-րդ դարում Օդեսայում։ Օդեսայի Լաոկոոնը պատրաստված է Կարարայի մարմարից և ներկայումս գտնվում է Օդեսայի հնագիտական թանգարանի առաջ։ Օդեսայի տարբերակում կերպարն ունի ձեռքեր, որոնք առկա չեն բնօրինակում։

Քանդակախմբի կրկնօրինակը ներկայացված է Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում։

Քանդակախմբի՝ Լենինգրադում եղած կրկնօրինակի մասին Միխայիլ Վելլերը գրել է «Լաոկոոն» պատմվածքը, իսկ Օդեսայի կրկնօրինակի մասին Գրիգորի Դիկշտեյնը գրել է երգ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://beckchris.wordpress.com/visual-arts/best-works-of-art-of-all-time-the-critics-picks-part-1/Make Lists, Not War.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 Sandrart.net (գերմ.)
  4. 1 2 3 4 5 6 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 1 2 Besson F. Panorama de l'art
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. 1 2 zespół autorów Internetowa encyklopedia PWN (польск.)
  8. 1 2 Майкапар А. «Лаокоон»: Вергилий и старые мастера // «Искусство» : Учебно-методическая газета. —М., 2011. — № 3. — С. 21—23.
  9. Lindsay I The History of Loot and Stolen Art: from Antiquity until the Present Day. — Unicorn Press Ltd, 2014. — 665 p.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պոլակ, «Լաոկոոնի աջ ձեռքը»
  • Վ. Ամելունգ, «Լաոկոոնն ու իր որդիները» քանդակախումբ
  • Ռ. Լաունհարդտ, «Լաոկոոնի» ռեստավրացիա
  • Բ. Ֆրիշեր, «Լաոկոոն» քանդակախմբի ժամանակագրություն
  • Kabale V. (2013 թ․ սեպտեմբերի 2). «Laocoön and His Sons. The Myth about the Myth» (PDF) (անգլերեն). Humboldt-Universität. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաոկոոնն ու իր որդիները (քանդակ)» հոդվածին։