Իրինա Շչերբակովա
Իրինա Շչերբակովա ռուս.՝ Ирина Лазаревна Щербакова | |
---|---|
Ծնվել է | 1949[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | նոր ժամանակաշրջանի պատմաբան, հեղինակ, համալսարանի դասախոս, թարգմանչուհի, լրագրող, ոչ գեղարվեստական գրող, գերմանագետ, հրապարակախոս և մշակութաբան |
Գործունեության ոլորտ | Գերմանագիտություն[2], հրապարակախոսություն[2] և մշակութաբանություն[2] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] և գերմաներեն[2] |
Պարգևներ | |
Irina Scherbakowa Վիքիպահեստում |
Իրինա Լազարևնա Շչերբակովան (ծննդյան անունը՝ Լազարևա, 1949[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, ռուս և գերմանացի իրավապաշտպան, պատմաբան և հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, Ենայի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր։ «Մեմորիալ» ընկերության հիմնադիրներից և խորհրդի համանախագահներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1949 թվականին Մոսկվայում։ Ծնողները հրեաներ են եղել[4][5]։ Հայրը եղել է բանասեր[6]։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով «գերմանական բանասիրություն» մասնագիտություն[7]։ Աշխատել է որպես գերմանագետ և գերմանական գրականության թարգմանչուհի[7]։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ գերմանագիտության ոլորտում[8]։
1970-ականների վերջից հավաքել է բանավոր հիշողություններ Գուլագ-ի նախկին բանտարկյալների մասին[7]՝ ձայնագրելով դրանք մագնիտոֆոնի վրա[9]։ 1973-1983 թվականներին աշխատել է որպես խմբագիր «Խորհրդային գրականություն» ամսագրում և «Լիտերատուրնայա գազետա»-ում[7]։
1988 թվականին դարձել է «Մեմորիալ» ընկերության հիմնադիրներից մեկը, ղեկավարել է «Մեմորիալ»-ի երիտասարդական և կրթական ծրագրերը, համակարգել բանավոր պատմության նախագծերը[6], իսկ 1999 թվականից ղեկավարել է «Մարդը պատմության մեջ»։ Ռուսաստան - XX դար» ամենամյա դպրոցական մրցույթը[10]։
1991 թվականից աշխատել է ՊԱԿ-ի արխիվում[9], 1991-1992 թվականներին՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում որպես խմբագիր[11]։ 1992-2006 թվականներին Ռուսական պետական հումանիտար համալսարանում դասավանդել է բանավոր պատմություն և տեսողական մարդաբանություն և ունեցել դոցենտի գիտական կոչում[6]։ 1994-1995 թվականներին Բեռլինի գիտական կոլեգիայում դասավանդել է բանավոր պատմություն[12], 1998 թվականին դասավանդել է Վիեննայի Մարդկային գիտությունների ինստիտուտում[10]։ Հրավիրյալ պրոֆեսոր է եղել Զալցբուրգի (1998-1999)[10], Բրեմենի (2008)[10] և Ենայի (2008-2009)[5] համալսարաններում[6]։
2022 թվականին, Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո, ամուսնու հետ լքել է Ռուսաստանը, մի քանի ամիս անցկացրել է Թել Ավիվում, որից հետո տեղափոխվել է Վայմար՝ դառնալով Ենայի համալսարանի Իմրե Կերտես քոլեջի հրավիրյալ պրոֆեսոր[5]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շչերբակովայի գիտական գործունեության ոլորտներն են՝ բանավոր պատմությունը, տոտալիտարիզմը, ստալինիզմը, Գուլագ-ը և խորհրդային հատուկ նշանակության ճամբարները Գերմանիայի տարածքում 1945 թվականից հետո, մշակութային հիշողությունը Ռուսաստանում և հիշողության քաղաքականությունը[6]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուխենվալդ և Միտելբաու-Դորա հիշատակի հիմնադրամի ակադեմիական գիտական խորհրդի անդամ (1999)[5],
- Բեռլինի Գրական և մշակութային հետազոտությունների կենտրոնի պատվավոր անդամ (2010)[6],
- «Քավության ակցիա» կազմակերպության խորհրդի անդամ, Գերմանիա[8],
- Մարիոն Դյոնհոֆ հիմնադրամի խորհրդի անդամ[8],
- Վերածնված «Մեմորիալ» ընկերության (2023) խորհրդի համանախագահ Անդրեա Գուլլոտայի և Եվգենի Զախարովի հետ[13]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայր՝ Նադեժդա Յակովլևնա Միրովա (1927-2009), Մոսկվայի թիվ 57 դպրոցի գրականության ուսուցչուհի։
- Հայր՝ Լազար Իլյիչ Լազարև (1924-2010), գրաքննադատ և գրականագետ։
- Քույր՝ Եկատերինա Լազարևնա Շկլովսկայա-Կորդի (ծնվ.՝ 1953), նկարչուհի։
- Ամուսին՝ Ալեքսանդր Շչերբակով (ծնվ․՝ 1946)։
- Դուստր՝ Ելիզավետա Շչերբակովա, բանասեր։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Рефлекс России. Понимание кризиса отношений» (2015, совместно с Карлом Шлёгелем).
- «Разговоры на московских кухнях» (1997, совместно с Сусанной Шолль, издательство «Styria», Грац)
- «Нас могло спасти лишь чудо. Жить и выжить во времена сталинского террора» (2000, издательство «Campus», Франкфурт-на-Майне)
- «Память России — молодые люди возвращают забытые судьбы» (2003, редактор, издательство «Edition Körber-Stiftung», Гамбург)
- «Неспокойные времена. Истории жизни людей из России и Германии» (2006, редактор, издательство «Edition Körber-Stiftung», Гамбург)
- «Разорванная память. Отношение к сталинизму и Второй мировой войне в сегодняшней России» (2010, издательство «Wallstein», Геттинген, серия «Йенский центр. История XX века. Доклады и совещания»)
- «ГУЛАГ. Следы и свидетельства. 1929—1956» (2012, редактор, совместно с Юлией Ландау, издательство «Wallstein», Геттинген, Веймар)
- «ГУЛАГ. Тексты и документы. 1929—1956» (2015, редактор, совместно с Юлией Ландау, издательство «Wallstein», Геттинген, Веймар)
- «Рефлекс России. Понимание кризиса отношений» (2015, совместно с Карлом Шлёгелем), издательство «Edition Körber-Stiftung», Гамбург)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանացի կաթոլիկների լրագրողական մրցանակ (1994) «Ալեքսանդր Մեն։ Շուրջկալ արևի լույսով» ֆիլմի համար («WDR», 1993)[6],
- «Գերմանիայի Դաշնային հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշան (2005)[6],
- Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատարի մեդալ (2013)[6],
- Կարլ Օսեցկու մրցանակ (2014) 20-րդ դարի պատմության ուսումնասիրության և Ռուսաստանի ու Գերմանիայի միջև փոխըմբռնման գործում ներդրման համար[4],
- Մոսկվայի Հելսինկյան խմբի մրցանակ (2015) երիտասարդների շրջանում մարդու իրավունքների պաշտպանության ավանդույթների զարգացման համար[14],
- Գյոթեի մեդալ (2017) միջազգային մշակութային փոխանակման գործում ներդրման համար[9],
- «Լուսավորիչ» մրցանակ (2017) «Հումանիտար գիտություններ» անվանակարգում՝ «Նշանը չի ջնջվի։ Օստարբայտերների ճակատագրերը նամակներում, հուշերում և բանավոր պատմություններում» գրքի համար, գրված Ալենա Կոզլովայի, Նիկոլայ Միխայլովի և Իրինա Օստրովսկայայի հետ միասին[15],
- «Գիտության և արվեստի համար» ավստրիական պատվավոր կրծքանշան (2019)[8],
- Մարիոն Դյոնհոֆի մրցանակ (2022) ռուսների կրթության և Ռուսաստանում մարդու իրավունքների համար պայքարելու համար[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #115766189 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.goethe.de/en/uun/ver/gme/prt/21000722.html
- ↑ 4,0 4,1 «Scherbakowa erhält Ossietzky-Preis». Deutsche Welle (գերմաներեն). 2014 թ․ մայիսի 4.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «The voice of the victims of Stalinism». Lichtgedanken (անգլերեն). Йенский университет имени Фридриха Шиллера. Արխիվացված է օրիգինալից 2024-03-27-ին. Վերցված է 2024-06-07-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Лауреат: Ирина Щербакова. Историк и правозащитница, Россия» (pdf). Институт имени Гёте (ռուսերեն).
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Ирина Щербакова». Стенгазета (ռուսերեն).
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Irina Scherbakova». Международный научный центр имени Вудро Вильсона (անգլերեն).
- ↑ 9,0 9,1 9,2 «Медаль Гёте 2017 года вручат правозащитнице Ирине Щербаковой». Colta.ru (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 19.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Irina Sherbakova». Elkost (անգլերեն).
- ↑ «Щербакова Ирина Лазаревна». ФедералПресс (ռուսերեն).
- ↑ «Irina Scherbakowa». Wissenschaftskolleg zu Berlin (անգլերեն).
- ↑ «Международный «Мемориал» возродился в новом виде». Голос Америки (ռուսերեն). 2023 թ․ մայիսի 20.
- ↑ «Графова и Павлов удостоены премии МХГ». Лениздат (ռուսերեն). 2015 թ․ նոյեմբերի 2.
- ↑ «Премия «Просветитель»». Премия «Просветитель» (ռուսերեն).
- ↑ «Соосновательница «Мемориала» удостоена немецкой премии». Deutsche Welle (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 10.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ирина Щербакова // Уроки истории
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Շչերբակովա» հոդվածին։ |
|
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս իրավապաշտպաններ
- Ռուս լրագրողներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս պատմաբաններ