Իվան Ակսենչուկ
Իվան Ակսենչուկ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1918[1] |
Ծննդավայր | Q23976849?, Q4126721?, Կադոմսկի շրջան, Ռուսաստան |
Մահացել է | հուլիսի 12, 1999 (80 տարեկան) կամ հուլիսի 14, 1999[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կոմիքսների հեղինակ, մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0015557 |
Իվան Սեմյոնովիչ Ակսենչուկ (ռուս.՝ Иван Семёнович Аксенчук, սեպտեմբերի 20, 1918[1], Q23976849?, Q4126721?, Կադոմսկի շրջան, Ռուսաստան - հուլիսի 12, 1999 կամ հուլիսի 14, 1999[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1991)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Ակսենչուկը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 20-ին։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականի հունվարից մինչև 1945 թվականի մայիս եղել է 120 մմ ականանետի լիցքավորող և 1234-րդ հրաձգային գնդի հրաձիգ։ Կռվել է 1-ին Բելառուսական ռազմաճակատում։ Մասնակցել է Լյուբլի-Բրեստի, Վարշավա-Պոզնանի և Բեռլինյան ռազմական գործողություններին։ 1945 թվականի փետրվարի 17-ին վիրավորվել է և մի որոշ ժամանակ գտնվել հիվանդանոցում։
Պատերազմից հետո Իվան Ակսենչուկը զորացրվել է որպես սպա[2]։
1946-1948 թվականներին սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային կից նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում։ Ավարտելուց հետո սկսել է աշխատել որպես մուլտիպլիկատոր, ապա ռեժիսորի օգնական Ալեքսանդր Իվանովի և Եվգենի Միգունովի մոտ, իսկ 1953 թվականից՝ որպես ռեժիսոր։
Աշխատել է դասական նկարված տեխնոլոգիայով։ Էկրանավորել է տարբեր ժողովուրդների հեքիաթներ, մասնավորապես ռումինական «Ընկույզի ճիպոտիկ» (ռուս.՝ «Ореховый прутик», 1955), ուզբեկական «Արագիլ» ռուս.՝ («Аист», 1956), իտալական «Տղան Նեապոլից» (ռուս.՝ «Мальчик из Неаполя»)[3]։
Մանկական մուլտֆիլմերից բացի Իվան Ակսենչուկն ստեղծել է սոցիալական ֆիլմ-պլակատներ՝ հեղափոխության հոբելյանին նվիրված «Մեր արևը» (ռուս.՝ «Наше солнце»), դեպի տիեզերք մարդու կատարած առաջին թռիչքի մասին «Փառք ձեզ, երկնային եղբայրներ» (ռուս.՝ «Слава вам, небесные братья!»), Ռուսաստանի էլեկտրաֆիկացման պետական կոմիսիայի հոբելյանին նվիրված «Плюс электрификация» և այլն։ Ստեղծել է մուլտֆիլմեր «Фитиль» երգիծական ամսագրի համար։
Իվան Ակսենչուկը մահացել է 1999 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 — «Ընկույզի ճիպոտիկ» — Մանուկների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի VII միջազգային կինոփառատոն Վենետիկում, մրցանակ և պատվավոր դիպլոմ, 1956
- 1984 — «Կապուտաչիկը» — «Բրոնզե գրիֆ» մրցանակ, Մանկական ու պատանեկան ֆիլմերի XV միջազգային կինոփառատոն Իտալիայում, 1985[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչ-մուլտիպլիկատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1948 — Չեմպիոն
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 — Հիշիր և պահպանիր հրդեհային անվտանգության կանոնները (Զգույշ կրակի հետ)
- 1970 — Հեքիաթը պատմվում է (ռուս.՝ Сказка сказывается) — Գ. Զեբրովայի և Վ. Ակուլինիչևի հետ միասին
Սցենարի հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 — Հիշիր և պահպանիր հրդեհային անվտանգության կանոնները (Զգույշ կրակի հետ)
- 1970 — Սեփական ցանկությամբ (Фитиль № 97) — Յու. Դոբրոխոտովի հետ միասին
- 1979 — Մեծ փոխանցավազք
- 1987 — Հեղափոխության երաշխտությունը
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 – Հիշիր և պահպանիր հրդեհային անվտանգության կանոնները (Զգույշ կրակի հետ)
- 1952 – Զայ և Չիկ (ռուս.՝ Зай и Чик)
- 1953 – Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը (ռուս.՝ Ворона и лисица, кукушка и петух)
- 1954 – Անտառային էստրադայում (ռուս.՝ На лесной эстраде)
- 1955 – Ընկույզի ճիպոտիկ (ռուս.՝ Ореховый прутик)
- 1956 – Արագիլ (ռուս.՝ Аист)
- 1957 – Մեր արևը (ռուս.՝ Наше солнце)
- 1958 – Տղան Նեապոլից (ռուս.՝ Мальчик из Неаполя)
- 1960 – Չվերթ համար 13 (ռուս.՝ Тринадцатый рейс)
- 1961 – Թանկագին մետաղադրամ (ռուս.՝ Дорогая копейка)
- 1961 – Փառք ձեզ, երկնային եղբայրներ (ռուս.՝ Слава вам, небесные братья!)
- 1963 – Ստուգեք ձեր ժամացույցները (ռուս.՝ Проверьте ваши часы)
- 1964 – Քեռի Ստյոպան` միլիցիոներ (ռուս.՝ Дядя Стёпа — милиционер)
- 1965 – Ձեր առողջությունը (ռուս.՝ Ваше здоровье)
- 1966 – Դրախտ խրճիթում (ռուս.՝ Рай в шалаше)
- 1968 – Ջրահարսը (ռուս.՝ Русалочка)
- 1970 – Հեքիաթը պատմվում է (ռուս.՝ Сказка сказывается)
- 1971 – Խոսք հացի մասին (ռուս.՝ Слово о хлебе)
- 1972 – Плюс электрификация
- 1974 – Երիտասարդության խնձորներ (ռուս.՝ Молодильные яблоки)
- 1975 – Իլյա Մուրոմեց (Նախաբան) (ռուս.՝ Илья Муромец (Пролог))
- 1977 – Ինչպես սնկերը պատերազմեցին ոլոռի հետ (ռուս.՝ Как грибы с горохом воевали)
- 1978 – Իլյա Մուրոմեց և Սոլովեյ Ռազբոյնիկ (ռուս.՝ Илья Муромец и Соловей-разбойник)
- 1979 – Մեծ փոխանցավազք (ռուս.՝ Большая эстафета)
- 1979 – Մոխրոտը (ռուս.՝ Золушка)
- 1981 – Մորոզ Իվանովիչ (ռուս.՝ Мороз Иванович)
- 1982 – Քաղցր աղբյուրը (ռուս.՝ Сладкий родник)
- 1983 – Վիշտը դժբախտություն չէ (ռուս.՝ Горе – не беда)
- 1984 – Կապուտաչիկը (ռուս.՝ Синеглазка)
- 1986 – Լեոնարդո դա Վինչիի ժպիտը (ռուս.՝ Улыбка Леонардо да Винчи)
- 1987 – Հեղափոխության երաժշտությունը (ռուս.՝ Музыка революции)
- 1988 – Ապրում էին պապն ու տատը (ռուս.՝ Жили-были дед и баба)
- 1991 – Կախարդական գլոբուսի արկածները, կամ Վհուկի արարքները (ռուս.՝ Приключения волшебного глобуса, или Проделки ведьм)
«Фитиль» կինոամսագրի ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 – Երեք խոզուկներ (Фитиль № 14)
- 1967 – Էվրիկա (Фитиль № 64)
- 1969 – Համաձայնեցված պիջակ (Фитиль № 50)
- 1970 – Սեփական ցանկությամբ (Фитиль № 97)
- 1971 – Խլահավ (Фитиль № 106)
- 1971 – Հասավ իր ուզածին (Фитиль № 109)
- 1973 – Խաչընդոտներ արտադրամասում (Фитиль № 132)
- 1974 – Թանկարժեք մնացուկներ (Фитиль № 147)
- 1978 – Ծանր դեպք («Фитиль» № 193)
- 1981 – Մերկ ճշմարտություն («Фитиль» № 229)
- 1981 – Սովորական հրաշք («Фитиль» № 232)
- 1983 – Ծրագրի մեխը («Фитиль» № 248)
- 1983 – Բաղնիքդ անուշ («Фитиль» № 257)
- 1984 – Ալե հոպ («Фитиль» № 268)
- 1985 – Գործ առանց գործի (Фитиль № 279)
- 1987 – Փշերի միջով դեպի աստղերը (ռուս.՝ Через тернии к звёздам, Фитиль № 295)
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (29 դեկտեմբերի, 1979)
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (4 մարտի, 1991)
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (11 մարտի, 1985)
- «Պատվո նշան» շքանշան (22 օգոստոսի, 1986)
- Փառքի 3-րդ աստիճանի շքանշան (27 մարտի, 1945)
- «Խիզախության համար» մեդալ (5 օգոստոսի, 1944)
- Այլ մեդալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «К 90-летию Ивана Аксенчука». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Могила И. С. Аксенчука
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 53-54.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Георгий Бородин. «К 90-летию Ивана Аксенчука» Արխիվացված 2016-03-09 Wayback Machine. «Аниматограф», 10 ноября 2008.
- Иван Аксенчук — Аниматор.ру
- Иван Аксенчук — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
|
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Ռուսաստանում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1999 մահեր
- Հուլիսի 14 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Արիության մեդալակիրներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուս մուլտիպլիկատորներ