Իկարիա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իկարիա
Տեսակկղզի
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորՀյուսիսային Եգեյան կղզիներ
Մասն էԵգեյան կղզիներ և Blue Zone?[2]
Մակերես255,32 կմ²[3]
Ամենաբարձր կետըAtheras?
Բնակչություն8843 մարդ (2021)
Քարտեզ
Քարտեզ

Իկարիա (հուն․՝ Ικαρία), տեղացիները հաճախ անվանում են Նիկարիա, Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում։ Հարևան Սամոս կղզու հետ միասին Իկարիան ձևավորում է Հարավային Սպորադներ կղզեխմումբը[4]։

Խոշորագույն քաղաքը և ադմինիստրատիվ կենտրոնը Այոս Կիրիկոսն է[5]։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հին հունական ավանդազրույցի՝ աթենացի ավանդական ճարտարապետ Դեդալոսը, իբր, նախանձից սպանելով իր աշակերտին, փախել է Կրետե, որտեղ Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Լաբիրինթոս։ Բայց երբ Մինոսի դուստր Արիադնային սովորեցրել է հրեշին սպանած Թեսևսին Լաբիրինթոսից ազատելու հնարը, Իկարոս որդու հետ բանտարկվել է Լաբիրինթոսում։

Այնտեղից փախել են Դեդալոսի պատրաստած արհեստական թևերով։ Պատանի Իկարոսը շատ է մոտեցել արևին, հալվել են թևերի փետուրներն ամրացող մոմերը, և նա ընկել է Եգեյան ծով։ Հայրը որդուն թաղել է մերձակա կղզում, որն այնուհետև կոչվել է Իկարիա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իկարիան մտնում է Հյուսիսային Եգեյան կղզիների կղզեախմբի և վարչատարածքային միավորի մեջ։ Իկարիան հիասքանչ բնությամբ գողտրիկ կղզի է, որը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1030 մետր բարձրության վրա և զբաղեցնում է ընդհանուր հաշվով 255,3 կմ² տարածք։

Իկարիան հայտնի է իր քարանձավների առատությամբ։ Կղզու տարածքում մինչ օրս կան բազմաթիվ չհայտնաբերված և չուսումնասիրված քարանձավներ։ Այստեղ կան նաև մի շարք հանքային աղբյուրներ, որոնց մի մասը հայտնավերրված է եղել դեռևս հին հույների օրոք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Buettner D. The Blue Zones: Lessons for Living Longer from the People Who've Lived the Longest
  3. http://dlib.statistics.gr/Book/GRESYE_01_0002_00061.pdf
  4. «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. Kallikratis law Արխիվացված 2017-07-12 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իկարիա (կղզի)» հոդվածին։