Իկարիա (կղզի)
Իկարիա
հուն․՝ Ικαρία | ||
Երկիր | ![]() | |
Կղզեխումբ | Հյուսիսային Եգեյան կղզիներ | |
Ջրատարածություն | Եգեյան ծով | |
Մակերես | 255,3 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1031 մ | |
Բնակչություն (2001) | 8312 մարդ | |
Բնակչության խտությունը | 32,558 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
Իկարիա (հուն․՝ Ικαρία), տեղացիները հաճախ անվանում են Նիկարիա, Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում։ Հարևան Սամոս կղզու հետ միասին Իկարիան ձևավորում է Հարավային Սպորադներ կղզեխմումբը[1]։
Խոշորագույն քաղաքը և ադմինիստրատիվ կենտրոնը Այոս Կիրիկոսն է[2]:
Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հին հունական ավանդազրույցի՝ աթենացի ավանդական ճարտարապետ Դեդալոսը, իբր, նախանձից սպանելով իր աշակերտին, փախել է Կրետե, որտեղ Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Լաբիրինթոս։ Բայց երբ Մինոսի դուստր Արիադնային սովորեցրել է հրեշին սպանած Թեսևսին Լաբիրինթոսից ազատելու հնարը, Իկարոս որդու հետ բանտարկվել է Լաբիրինթոսում։
Այնտեղից փախել են Դեդալոսի պատրաստած արհեստական թևերով։ Պատանի Իկարոսը շատ է մոտեցել արևին, հալվել են թևերի փետուրներն ամրացող մոմերը, և նա ընկել է Եգեյան ծով։ Հայրը որդուն թաղել է մերձակա կղզում, որն այնուհետև կոչվել է Իկարիա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իկարիան մտնում է Հյուսիսային Եգեյան կղզիների կղզեախմբի և վարչատարածքային միավորի մեջ։ Իկարիան հիասքանչ բնությամբ գողտրիկ կղզի է, որը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1030 մետր բարձրության վրա և զբաղեցնում է ընդհանուր հաշվով 255,3 կմ² տարածք։
Իկարիան հայտնի է իր քարանձավների առատությամբ։ Կղզու տարածքում մինչ օրս կան բազմաթիվ չհայտնաբերված և չուսումնասիրված քարանձավներ։ Այստեղ կան նաև մի շարք հանքային աղբյուրներ, որոնց մի մասը հայտնավերրված է եղել դեռևս հին հույների օրոք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (հունարեն)։ National Statistical Service of Greece։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-21-ին
- ↑ Kallikratis law Archived 2017-07-12 at the Wayback Machine. Greece Ministry of Interior (հուն.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իկարիա (կղզի) կատեգորիայում։ |