Իդա Վիտալե
Իդա Վիտալե իսպ.՝ Ida Vitale[1] | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1923[2][1] (101 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1] |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, ուսուցչուհի, բանաստեղծուհի և թարգմանչուհի |
Ամուսին | Enrique Fierro? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Claudio Rama Vitale? |
Ida Vitale Վիքիպահեստում |
Իդա Վիտալե (իսպ.՝ Ida Vitale,նոյեմբերի 2, 1923[2][1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1]), ուրուգվայցի բանաստեղծուհի, թարգմանիչ, ակնարկագիր և գրականագետ, «էսենցիալիստական» պոեզիայի ներկայացուցիչ և «45-րդ սերնդի» վերջին կենդանի ներկայացուցիչը Ուրուգվայի գրականության մեջ։ Նրա բանաստեղծությունները, որոնք հետևում են ամերիկյան բանաստեղծական ավանգարդի ավանդույթին, բնութագրվում են սիմվոլիզմի մեջ մարմնավորված և ուշադիր վերաբերմունքի և կոնցեպտուալ հստակ մարմնավորման միջև կապով[8]։ Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Սերվանտեսի մրցանակի (2018), որին արժանացել է «իր լեզվի համար, որն ամենաճանաչվածներից մեկն է իսպանախոս երկրներում»[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդա Վիտալեն Ուրուգվայում իտալացի էմիգրանտների չորրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Մեծացել է մի ընտանիքում, որն իր հայացքներով համարվում էր մշակութային և կոսմոպոլիտ։ 95 տարեկանում նա հիշում էր իր մանկությունից, որ ամեն օր տուն էին բերում չորս թերթ, որոնք ունեին մշակույթին նվիրված էջեր, որտեղ սովորաբար բանաստեղծություններ էին տպագրվում[10]։
Վիտալեն հումանիտար գիտություններ է ուսումնասիրել Ուրուգվայում, որից հետո դասախոս և լրագրող է աշխատել մի քանի թերթերում, մասնավորապես համագործակցել է «Marcha» շաբաթաթերթի հետ։ 1962-1964 թվականներին վարել է ուրուգվայական «Epoca» թերթի գրական բաժինը, ինչպես նաև եղել է «Clinamen» ամսագրի համատնօրեն և «Maldoror» ամսագրի ղեկավարության կազմում։ 1973 թվականին Ուրուգվայում բռնապետական ռեժիմի հաստատումից հետո Վիտալեն 1974 թվականին արտագաղթել է Մեքսիկա[10], որտեղ հանդիպել է Օկտավիո Պասին, որը մտցրել է Վիտալեին «Vuelta» ամսագրի խմբագրական խորհուրդ։ Վիտալեն մասնակցել է նաև «Uno Más Uno» թերթի ստեղծմանը և դասավանդել «El Colegio de México»-ում՝ Մեքսիկայի հումանիտար գիտությունների կարևորագույն կենտրոններից մեկում։ Մեքսիկայում իր կյանքի ընթացքում Վիտալեն գրքեր է թարգմանել «Fondo de Cultura Económica» հրատարակչական խմբի համար, հանդես է եկել դասախոսություններով և համագործակցել բազմաթիվ թերթերի հետ։ 1984 թվականին Իդա Վիտալեն վերադարձել է Ուրուգվայ, ղեկավարել է «Jaque» շաբաթաթերթի մշակույթի բաժինը, բայց երկու տարի անց կրկին արտագաղթել է, այս անգամ՝ ԱՄՆ[10]։ 1989 թվականին հաստատվել է Օստինում (Տեխաս նահանգ) իր երկրորդ ամուսնու՝ բանաստեղծ Էնրիկե Ֆիերոյի հետ, որը պարբերաբար մեկնում էր Ուրուգվայ։ 2010 թվականին Վիտալեն արժանացել է Ուրուգվայի Հանրապետական համալսարանի «honoris causa» աստիճանի։ 2016 թվականին ամուսնու մահից հետո Իդա Վիտալեն վերադարձել է Մոնտեվիդեո, որտեղ այժմ ապրում է[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին ամուսնացել է գրականագետ Անխել Ռամայի հետ, ամուսնությունից ունեցել են դուստր՝ ճարտարապետ Ամպարո Ռամա Վիտալեն, և որդի՝ տնտեսագետ Կլաուդիո Ռամա Վիտալեն, համապատասխանաբար, 1951 և 1954 թվականներին։ Իդա Վիտալեի երկրորդ ամուսինը բանաստեղծ Էնրիկե Ֆիերոն էր (1941-2016)։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009՝ IX Օկտավիո Պազ պոեզիայի և էսսեների միջազգային մրցանակ (Ռամոն Սիրաուի հետ համատեղ)[11]
- 2014՝ Ալֆոնսո Ռեյեսի միջազգային մրցանակ[12]
- 2015՝ Ռեյնա Սոֆիայի մրցանակ իբերա-ամերիկյան պոեզիայի համար[13]
- 2016՝ Ֆեդերիկո Գարսիա Լորկա պոեզիայի միջազգային մրցանակ[14]
- 2017՝ Մաքս Յակոբի մրցանակ[15]
- 2018՝ Գվադալախարա գրքի միջազգային ցուցահանդեսի մրցանակ ռոմանական լեզուներով գրականության համար[16]
- 2018՝ Սերվանտեսի մրցանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.lanacion.com.ar/cultura/ida-vitale-cumple-hoy-cien-anos-nid02112023/
- ↑ Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
- ↑ https://theconversation.com/la-poesia-de-ida-vitale-esta-en-permanente-dialogo-con-la-literatura-universal-216041
- ↑ https://www.bbc.com/news/world-50042279
- ↑ Premio FIL de Literatura (իսպ.)
- ↑ «Premio Cervantes 2018: la poeta uruguaya Ida Vitale, ganadora». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Ida Vitale, premio Cervantes 2018». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Ida Vitale: «La poesía es para todos, no puede ser especializada o recóndita»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Ramon Xirau e Ida Vitale ganan el Premio Octavio Paz de Poesía y Ensayo». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Recibe la poeta Ida Vitale el Premio Internacional Alfonso Reyes» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «La uruguaya Ida Vitale, premio Reina Sofía de poesía Iberoamericana». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «La poeta uruguaya Ida Vitale, premio de Poesía Federico García Lorca». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Les Amis de Max Jacob.Prix Max Jacob au CNL» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Ida Vitale gana el premio de la Feria del Libro de Guadalajara 2018». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Վիտալե» հոդվածին։ |
|