Իգնասիո Պինասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնասիո Պինասո
իսպ.՝ Ignacio Pinazo
Ծնվել էհունվարի 11, 1849(1849-01-11)[1][2][3]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1916(1916-10-18)[1][2] (67 տարեկան)
Մահվան վայրԳոդելյա, Horta Nord, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա[4]
ԿրթությունՍան Կարլոսի կերպարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ոճռոմանտիզմ
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներJosep Mongrell i Torrent?
ԶավակներԽոսե Պինասո Մարտինես և Ignacio Pinazo Martínez?
 Ignacio Pinazo Camarlench Վիքիպահեստում

Իգնասիո Պինասո (Իգնասիո Պինասո Կամարլենչ, իսպ.՝ Ignacio Pinazo Camarlench, հունվարի 11, 1849(1849-01-11)[1][2][3], Վալենսիա, Իսպանիա - հոկտեմբերի 18, 1916(1916-10-18)[1][2], Գոդելյա, Horta Nord, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի նկարիչ։ Նկարել է իմպրեսիոնիստական ոճով։ Նկարիչ Խոսե Պինասո Մարտինեսի և քանդակագործ Իգնասիո Պինասո Մարտինեսի[5] հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասիո Պինասոն ծնվել է աղքատ ընտանիքում։ Վաղ տարիքից ընտանիքին օգնելու համար ստիպված էր զբաղվել տարբեր արհեստներով։ Սովորել է մինչև ութերորդ դասարան, որից հետո մայրը մահացել է խոլերայից, և երիտասարդ Իգնասիոն աշխատել է որպես արծաթագործ, սալիկների նկարիչ, հովհարներ պատկերազարդող։ Հոր մահից հետո ապրել է տատիկի և պապիկի մոտ։ 1864 թվականին ընդունվել է Վալենսիայի Սան Կառլոս գեղարվեստի թագավորական ակադեմիա, ապրուստը վաստակել է աշխատելով որպես գլխարկագործ։ Նրա գեղարվեստական կարիերան սկսել է, երբ նա 21 տարեկան էր։ Երեք տարի անց հաջողության է հասել Բարսելոնում։ 1871 թվականին Իգնասիոյի աշխատանքն առաջին անգամ ցուցադրվել է Գեղարվեստի ազգային ցուցահանդեսում։ Երկու անգամ այցելել է Հռոմ (առաջին անգամ 1873 թվականին նկար վաճառելու շնորհիվ)։ 1876-1881 թվականներին դրամաշնորհով ապրել է Հռոմում։ 1874 թվականին հայրենի քաղաք վերադառնալով՝ նա թողնում է ավանդական պատմական թեմաներ նկարելը և սկսում նկարել ընտանեկան թեմաներ, մերկ կերպարներ, առօրյա կյանքի տեսարաններ։ 1884 թվականին Վալենսիայում խոլերայի համաճարակի պատճառով Իգնասիոն ժամանակավոր տեղափոխվում է Բետերա, որտեղ բնակվում է բանկիր Խոսե Յաումանդրեուի «Մարիա» վիլայում։ 1884-1886 թվականներին Իգանսիոն դասավանդել է Վալենսիայի դպրոցում։ Վալենսիայի արիստոկրատների համար կատարել է տարբեր կոմերցիոն աշխատանքներ[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 և 1885 թվականների ցուցահանդեսների ժամանակ արժանացել է արծաթե, 1887 և 1899 թվականների ցուցահանդեսների ժամանակ՝ ոսկե մեդալների։ 1912 թվականին արժանացել է թագավորական մեդալի։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասիո Պինասոյի անունով փողոց կա Վալենսիայում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասիոն ամուսնացել է Տերեսա Մարտինես Մոնտֆորտտի հետ։ Ունեցել է երկու որդի՝ Իգնասիոն և Խոսեն, ովքեր նույնպես նկարիչներ են դարձել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասիո Պինասոն աշխատել է մուգ գույներով, սև, շագանակագույն երանգներով, ինչպես նաև իմպրեսիոնիզմին բնորոշ ներկապնակով։ Նրա աշխատանքներում հաճախ ակնհայտ են վրձնի արագ հարվածներ։

Իգնասիո Պինասոյի կտավներից են՝

  • Las hijas del Cid (Էլ Սիդի դուստրերը, 1879)
  • Los últimos momentos del rey Don Jaime el Conquistador en el acto de entregar su espada a su hijo Don Pedro
  • El guardavía (Դրոշակակիրը, 1877)
  • Barca en la playa (Նավակը լողափին, 1890)

Պինասոյի աշխատանքների մի մասը կարելի է տեսնել Սիեսա քաղաքի «Basilica de la Asuncion»-ում, Վալենսիայի «San Pio V» կերպարվեստի թանգարանում, Պրադո թանգարանում։ Նկարչի աշխատանքների ամենամեծ հավաքածուն կարելի է տեսնել Վալենսիայի Ժամանակակից արվեստի ինստիտուտում, որտեղ ներկայացված են նրա ավելի քան հարյուր նկարներ և վեց հարյուր գծանկարներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pérez Rojas, Javier; Alcaide Delgado, José Luis., Ignacio Pinazo en la colección del IVAM Valencia 2001 ISBN 84-8003-272-3
  • Gracia Beneyto, C., La imatge del pensament : el paisatge en Ignacio Pinazo Valencia 2001 ISBN 84-89413-94-0
  • Martín de Argila, M., Ignacio Pinazo : los inicios de la pintura moderna Madrid 2005 ISBN 84-89455-88-0
  • Pérez Rojas, F. J., Ignacio Pinazo Camarlench : historia, estudios e impresiones Valencia 2006 ISBN 84-7579-140-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900
  5. Balbás Ibáñez, María Soledad. «Pinazo Martínez, Ignacio»
  6. ARTEHISTORIA. «Pinazo Camarlench, Ignacio - Personajes - ARTEHISTORIA V2». ARTEHISTORIA (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնասիո Պինասո» հոդվածին։