Իգնասիո Պինասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգնասիո Պինասո
իսպ.՝ Ignacio Pinazo
Ignacio Pinazo Camarlench Autorretrato.jpg
Ծնվել էհունվարի 11, 1849(1849-01-11)[1][2][3][4][5]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1916(1916-10-18)[1][2][3][5] (67 տարեկանում)
Մահվան վայրԳոդելյա, Horta Nord, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի պրոֆեսոր
ԱշակերտներJosep Mongrell i Torrent?
ԶավակներԽոսե Պինասո Մարտինես
Ignacio Pinazo Camarlench Վիքիպահեստում

Իգնասիո Պինասո (Իգնասիո Պինասո Կամարլենչ, իսպ.՝ Ignacio Pinazo Camarlench, հունվարի 11, 1849(1849-01-11)[1][2][3][4][5], Վալենսիա, Իսպանիա - հոկտեմբերի 18, 1916(1916-10-18)[1][2][3][5], Գոդելյա, Horta Nord, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի նկարիչ: Նկարել է իմպրեսիոնիստական ոճով: Նկարիչ Խոսե Պինասո Մարտինեսի և քանդակագործ Իգնասիո Պինասո Մարտինեսի[6] հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասիո Պինասոն ծնվել է աղքատ ընտանիքում: Վաղ տարիքից ընտանիքին օգնելու համար ստիպված էր զբաղվել տարբեր արհեստներով: Սովորել է մինչև ութերորդ դասարան, որից հետո մայրը մահացել է խոլերայից, և երիտասարդ Իգնասիոն աշխատել է որպես արծաթագործ, սալիկների նկարիչ, հովհարներ պատկերազարդող: Հոր մահից հետո ապրել է տատիկի և պապիկի մոտ: 1864 թվականին ընդունվել է Վալենսիայի Սան Կառլոս գեղարվեստի թագավորական ակադեմիա, ապրուստը վաստակել է աշխատելով որպես գլխարկագործ: Նրա գեղարվեստական կարիերան սկսել է, երբ նա 21 տարեկան էր: Երեք տարի անց հաջողության է հասել Բարսելոնում: 1871 թվականին Իգնասիոյի աշխատանքն առաջին անգամ ցուցադրվել է Գեղարվեստի ազգային ցուցահանդեսում: Երկու անգամ այցելել է Հռոմ (առաջին անգամ 1873 թվականին նկար վաճառելու շնորհիվ): 1876-1881 թվականներին դրամաշնորհով ապրել է Հռոմում: 1874 թվականին հայրենի քաղաք վերադառնալով՝ նա թողնում է ավանդական պատմական թեմաներ նկարելը և սկսում նկարել ընտանեկան թեմաներ, մերկ կերպարներ, առօրյա կյանքի տեսարաններ: 1884 թվականին Վալենսիայում խոլերայի համաճարակի պատճառով Իգնասիոն ժամանակավոր տեղափոխվում է Բետերա, որտեղ բնակվում է բանկիր Խոսե Յաումանդրեուի «Մարիա» վիլայում: 1884-1886 թվականներին Իգանսիոն դասավանդել է Վալենսիայի դպրոցում: Վալենսիայի արիստոկրատների համար կատարել է տարբեր կոմերցիոն աշխատանքներ[7]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 և 1885 թվականների ցուցահանդեսների ժամանակ արժանացել է արծաթե, 1887 և 1899 թվականների ցուցահանդեսների ժամանակ՝ ոսկե մեդալների: 1912 թվականին արժանացել է թագավորական մեդալի:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասիո Պինասոյի անունով փողոց կա Վալենսիայում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասիոն ամուսնացել է Տերեսա Մարտինես Մոնտֆորտտի հետ: Ունեցել է երկու որդի՝ Իգնասիոն և Խոսեն, ովքեր նույնպես նկարիչներ են դարձել:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասիո Պինասոն աշխատել է մուգ գույներով, սև, շագանակագույն երանգներով, ինչպես նաև իմպրեսիոնիզմին բնորոշ ներկապնակով: Նրա աշխատանքներում հաճախ ակնհայտ են վրձնի արագ հարվածներ:

Իգնասիո Պինասոյի կտավներից են՝

  • Las hijas del Cid (Էլ Սիդի դուստրերը, 1879)
  • Los últimos momentos del rey Don Jaime el Conquistador en el acto de entregar su espada a su hijo Don Pedro
  • El guardavía (Դրոշակակիրը, 1877)
  • Barca en la playa (Նավակը լողափին, 1890)

Պինասոյի աշխատանքների մի մասը կարելի է տեսնել Սիեսա քաղաքի «Basilica de la Asuncion»-ում, Վալենսիայի «San Pio V» կերպարվեստի թանգարանում, Պրադո թանգարանում: Նկարչի աշխատանքների ամենամեծ հավաքածուն կարելի է տեսնել Վալենսիայի Ժամանակակից արվեստի ինստիտուտում, որտեղ ներկայացված են նրա ավելի քան հարյուր նկարներ և վեց հարյուր գծանկարներ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pérez Rojas, Javier; Alcaide Delgado, José Luis., Ignacio Pinazo en la colección del IVAM Valencia 2001 ISBN 84-8003-272-3
  • Gracia Beneyto, C., La imatge del pensament : el paisatge en Ignacio Pinazo Valencia 2001 ISBN 84-89413-94-0
  • Martín de Argila, M., Ignacio Pinazo : los inicios de la pintura moderna Madrid 2005 ISBN 84-89455-88-0
  • Pérez Rojas, F. J., Ignacio Pinazo Camarlench : historia, estudios e impresiones Valencia 2006 ISBN 84-7579-140-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]