Ժետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Ժետ
ֆր.՝ Jette, հոլ.՝ Jette
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանԲրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան
Հիմնադրված է1841 թ.
Մակերես5,04 կմ²
Պաշտոնական լեզուֆրանսերեն և հոլանդերեն
Բնակչություն47947[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ02
Փոստային ինդեքս1090
Փոստային դասիչ1090[2]
Պաշտոնական կայքwatermael-boitsfort.irisnet.be
Ժետ (Բելգիա)##
Ժետ (Բելգիա)

Ժետ (ֆր.՝ Jette [ˈʒɛt]), կամ Յետտե (հոլ.՝ Jette [ˈjɛtə]), Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։ Տեղակայված է Բրյուսելի ագլոմերացիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Համայնքի բնակչությունը՝ 43.5 հազար մարդ։

Ժետը սահմանակցում է հետևյալ համայնքների հետ (ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ քաղաք Բրյուսել, Մոլենբեեկ-Սեն-Ժան, Կուկելբերգ, Գանսհորեն, Ասսե և Վեմմել (վերջին երկու համայնքները ֆլամանդական են)։

Ժետում է տեղակայված Բրյուսելի նիդերլանդախոս Ազատ համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնաշենքը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքապետարան, կառուցվել է 20-րդ դարասկզբում,
  • Հին դարբնոց, որը գործել է մինչ 1960 թվականը (Wemmelsesteenweg, 306 փողոց),
  • Երկաթուղային կայարանի շենք, որը կառուցվել է 1892 թվականին,
  • Աբբայության պալատ (18-րդ դար), Դիգեմյան աբբայության միակ պահպանված մասը,
  • Սուրբ Պետրոսի նեոգոթիկ եկեղեցի, կառուցվել է 1877-1880 թվականներին։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբբայության պալատի թանգարան,
  • Ռենե Մագրիտի թանգարան, տեղակայված է այն տանը, որտեղ նա բնակվել է,
  • «Ատելյե 340» թանգարան, ժամանակակից արվեստի անկած թանգարան։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժետում կա գործող երթուղային կայարան, որը սպասարկում է երկու գիծ՝ 50 Բրյուսել-Գենտ և 60 Ժետ-Դենդերմոնդե գծեր։

Համայնքն ունի մետրոյի մեկ կայարան՝ Բելիժիկա։ Փաստացի այն տեղակայված է Ժետի և Մելենբեկ-Սեն-Ժենի սահմանագծին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժետ» հոդվածին։