Ժետ
Արտաքին տեսք
| Համայնք | |||||
|---|---|---|---|---|---|
| Ժետ | |||||
| ֆրանսերեն՝ Jette, հոլ.՝ Jette | |||||
| |||||
| 50°52′23″N 4°20′2″E / 50.87306°N 4.33389°E | |||||
| Երկիր | |||||
| Տարածաշրջան | Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան | ||||
| Համայնք | Բրյուսել-մայրաքաղաք | ||||
| Հիմնադրված է | 1841 թ. | ||||
| Մակերես | 5,19 կմ² | ||||
| Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և հոլանդերեն | ||||
| Բնակչություն | ▲52 728 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||||
| Հեռախոսային կոդ | 02 | ||||
| Փոստային դասիչ | 1090[2] | ||||
| Պաշտոնական կայք | jette.irisnet.be(ֆր.)(նիդեր.)(գերմ.)(անգլ.) | ||||
|
| |||||
Ժետ (ֆրանսերեն՝ Jette [ˈʒɛt]), կամ Յետտե (հոլ.՝ Jette [ˈjɛtə]), Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։ Տեղակայված է Բրյուսելի ագլոմերացիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Բնակչությունը՝ ▲52 728 մարդ (հունվարի 1, 2020)[1]։
Ժետը սահմանակցում է հետևյալ համայնքների հետ (ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ քաղաք Բրյուսել, Մոլենբեեկ-Սեն-Ժան, Կուկելբերգ, Գանսհորեն, Ասսե և Վեմմել (վերջին երկու համայնքները ֆլամանդական են)։
Ժետում է տեղակայված Բրյուսելի նիդերլանդախոս Ազատ համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնաշենքը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքապետարան, կառուցվել է 20-րդ դարասկզբում,
- Հին դարբնոց, որը գործել է մինչ 1960 թվականը (Wemmelsesteenweg, 306 փողոց),
- Երկաթուղային կայարանի շենք, որը կառուցվել է 1892 թվականին,
- Աբբայության պալատ (18-րդ դար), Դիգեմյան աբբայության միակ պահպանված մասը,
- Սուրբ Պետրոսի նեոգոթիկ եկեղեցի, կառուցվել է 1877-1880 թվականներին։
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբբայության պալատի թանգարան,
- Ռենե Մագրիտի թանգարան, տեղակայված է այն տանը, որտեղ նա բնակվել է,
- «Ատելյե 340» թանգարան, ժամանակակից արվեստի անկած թանգարան։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժետում կա գործող երթուղային կայարան, որը սպասարկում է երկու գիծ՝ 50 Բրյուսել-Գենտ և 60 Ժետ-Դենդերմոնդե գծեր։
Համայնքն ունի մետրոյի մեկ կայարան՝ Բելիժիկա։ Փաստացի այն տեղակայված է Ժետի և Մելենբեկ-Սեն-Ժենի սահմանագծին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժետ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
