Jump to content

Ժաքլին Սյուզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաքլին Սյուզան
անգլ.՝ Jacqueline Susann

անգլ.՝ Jacqueline Susann
Ծնվել էօգոստոսի 20, 1918(1918-08-20)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1974(1974-09-21)[1][2][3][…] (56 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մասնագիտությունդերասանուհի, գրող, վիպասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ժանրերսիրավեպ
ԱմուսինԻրվինգ Մենսֆիլդ
 Jacqueline Susann Վիքիպահեստում

Ժաքլին Սյուզան (անգլ.՝ Jacqueline Susann օգոստոսի 20, 1918(1918-08-20)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 21, 1974(1974-09-21)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, «Տիկնիկների հովիտ» (1966) բեսթսելլերի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաքլինը ծնվել է Ֆիլադելֆիայում։ Դպրոցում նա եղել է շատ ծույլ, բայց փոխարենը շատ ողջամիտ աշակերտուհի՝ IQ թեստում ունենալով ամենաբարձր գնահատականը։ Դպրոցն ավարտելուց հետո նա չի ընդունվել քոլեջ, այլ մեկնել է Նյու Յորք, որտեղ որոշել է սկսել իր դերասանական կարիերան[5]։ Այնտեղ նա ամուսնացել է Իրվինգ Մենսֆիլդի հետ, ով մամուլի գործակալ էր։ Մենսֆիլդի շնորհիվ Ժաքլինի նկարները հայտնվել են Բրոդվեյ թատրոնի նշանավոր գործակալների մոտ, ինչից հետո Ժաքլինը ստացել է իր առաջին թատերական դերերը։ Որոշ ժամանակ անց Ժաքլինը հայտնվել է կինոյում։

1946 թվականին Սյուզանն ունեցել է Գայ որդուն, որի մոտ շուտով ախտորոշվել է աուտիզմ։ Զույգն ստիպված էր երեխային ուղարկել հատուկ բժշկական հաստատություն, ինչի համար հետագայում Ժաքլինն իրեն շատ է նախատել[6]։

1940-ական թվականների վերջերից սկսած լուրեր են տարածվել Ժաքլինի երկսեռականության մասին, Քերոլ Լենդիսի հետ կապի, ինչպես նաև Կոկո Շանելով և Բրոդվեյի լեգենդ՝ Էթել Մերմանով հրապուրվելու մասին։ Սակայն Սյուզանի մտերիմ ընկերները հերքել են բոլոր նմանատիպ պնդումները[6]։

Բուռն աշխատանքային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների կեսերից Սյուզանը Նյու Յորքի թերթերից մեկի սյունակն է վարել, իսկ 1960-ական թվականների սկզբին նա հրատարակել է իր առաջին գիրքը՝ նվիրված իր պուդել տեսակի շանը՝ Ժոզեֆին։ Շուտով Ժաքլինի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, և 1962 թվականին նրան արել են մասթէկտոմիա (ռուս.՝ мастэктомия): Չնայած դրան, Սյուզանը ձեռնամուխ է եղել իր երկրորդ` Տիկնիկների հովիտ գիրքը գրելուն, որը 1966 թվականին բերել է նրան համաշխարհային ճանաչում։ Գիրքը վաճառվել է տպագրված միլիոնավոր օրինակներով և ճանաչվել է՝ պատմության մեջ ամենալավ վաճառված վեպ[7]։ Այնուամենայնիվ, մինչ նրա հրատարակումը լուրջ խնդիրներ են առաջացել, քանի որ հրատարակիչները չեն ցանկացել նման գրականություն հրատարակել` համարելով որ սյուժեն, որը պատմում է հոլիվուդյան աստղերի անդրկուլիսյան կյանքի մասին, հաջողություն չի ունենա։ Ժաքլինը շատ ջանք է գործադրել իր վեպը առաջ մղելու համար։ Նա շատ է ճանապարհորդել ԱՄՆ-ի գրախանութներով, այնտեղ ինքնագրեր է բաժանել երկրպագուներին, ինչպես նաև շատ է շփվել նրանց հետ։

1967 թվականին «Տիկնիկների հովիտ» վեպը էկրանավորվել է, և գլխավոր դերերից մեկը խաղացել են Փաթի Դյուկը և Շերոն Թեյթը։ Ժաքլին Սյուզանն անձամբ հայտնվել է այդ ֆիլմի դրվագային դերում` վեպի հերոսներից մեկի՝ Ջենիֆեր Նորթի ինքնասպանությունից հետո խաղալով լրագրողուհու դերը։

Ժաքլին Սյուզան, 1951

«Տիկնիկների հովիտ» վեպից հետո Ժաքլինը գրել է ևս չորս հայտնի վեպեր, սակայն 1973 թվականին ստիպված է եղել աշխատանքը թողնել, քանի որ նրա մոտ կրկին հայտնաբերվել է քաղցկեղ։ Սյուզանն այլևս չէր կարող նախկինի պես շրջագայության մեկնել՝ ի պաշտպանություն իր գրքերի։ Նրա առողջությունը վատացել էր, որը թուլացել էր նաև քիմիաթերապիայի արդյունքում[6]։ Նա իր կյանքի վերջին յոթ շաբաթն անցկացրել է հիվանդանոցում քնափության[8] մեջ։ Ժաքլին Սյուզանը մահացել է 1974 թվականի սեպտեմբերի 21-ին, 56 տարեկանում։

Ռուսաստանում և հարակից երկրներում Սյուզանի ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության մեծ աճ նկատվել է 1990-ական թվականների առաջին կեսին, երբ միայն «Տիկնիկների հովիտը» հինգ թարգմանություններով հրատարակել են զանգվածային տպագրության մի քանի տասնյակ հրատարակություններ։

2000 թվականին էկրանավորվել է «Իրական կին» ֆիլմը, որը պատմում է Ժաքլին Սյուզանի կյանքի մասին, որտեղ նրա դերը խաղացել է Բեթ Միդլերը։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]