Ժաննա Մարթեն Սիսե
Ժաննա Մարթեն Սիսե | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1926 |
Ծննդավայր | Kankan, Գվինեա |
Մահացել է | փետրվարի 21, 2017[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Կոնակրի, Գվինեա[1] |
Քաղաքացիություն | Գվինեա |
Կրթություն | Ռուֆիսկի սովորական դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և ուսուցչուհի |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան և Minister of Social Affairs of Guinea? |
Կուսակցություն | Գվինեայի Դեմոկրատական Կուսակցություն |
Jeanne Martin Cissé Վիքիպահեստում |
Ժաննա Մարթեն Սիսե (ֆր.՝ Jeanne Martin Cissé; ապրիլի 6, 1926, Kankan, Գվինեա - փետրվարի 21, 2017[1], Կոնակրի, Գվինեա[1]), Գվինեայի հասարակական և քաղաքական գործիչ, մանկավարժ։ Երկիրը ներկայացրել է ՄԱԿ-ում, իսկ 1972 թվականին դարձել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրած առաջին կինը։ Գվինեայի կառավարությունում սոցիալական հարցերի նախարար է եղել 1976 թվականից մինչև 1984 թվականի ռազմական հեղաշրջումը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարթեն Սիսեն ծնվել է Կանկանում, Գվինեայում. ընտանիքի յոթ երեխաներից ավագն է[2]։ Նրա հայրը՝ Դարիկո Մարթեն Սիսեն, փոստի և հեռագրության ֆրանսիական ծառայության աշխատակից էր, ծնունդով` մանդինկայի ժողովրդից էր, սոնինկե արմատներով, իսկ նրա մայրը, մանկաբարձուհի Դամայե Սուման՝ սուսու ժողովրդից էր[2][3]։ Ավարտել է Սենեգալի Դակարի մերձակայքում գտնվող Ռաֆիսկի Բարձրագույն ուսուցիչների վերապատրաստման դպրոցը՝ ուսուցիչ աշխատելու համար[4][5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարթեն Սիսեն դարձել Է Գվինեայի առաջին կին ուսուցչուհիներից մեկը։ Իր մանկավարժական կարիերան Կանկանի օրիորդանց դպրոցում սկսել է 1944 թվականին, 1954-1958 թվականներին աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ 1946 թվականին դարձել է Մանդինկա միության անդամ։ Հանդիպելով այդ ժամանակաշրջանի ակտիվիստ և ապագա առաջին նախագահ Ահմեդ Սեկու Տուրեի հետ, Սիսեն 1947 թվականի դեկտեմբերին միացել է Աֆրիկայի դեմոկրատական ասոցիացիային։ 1950-ական թվականներին նա ամուսնու հետ բնակվում էր Սենեգալում, 1954-ի հոկտեմբերին Ֆրանսիայում կանանց միջազգային ֆեդերացիայի համագումարում ներկայացնում էր Սենեգալի դեմոկրատական միությունը[6]։ 1958 թվականին Գվինեայի անկախության հանրաքվեից և հռչակումից հետո վերադարձել է Գվինեա, որտեղ նրա ամուսինը Գվինեայի Նոր հանրապետությունում դարձել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար, իսկ նա ակտիվորեն մասնակցել է արհմիութենական և կանանց շարժմանը։
1959 թվականին Մարթեն Սիսեն պատվիրակ էր Բամակոյում արևմտաաֆրիկյան կանանց միության համագումարում, որն աջակցում էր կանանց պանաֆրիկյան շարժմանը։ 1962-1972 թվականներին եղել է աֆրիկյան կանանց համաժողովի գլխավոր քարտուղար[5][6]։ Գվինեայի դեմոկրատական կուսակցության անդամ է 1958 թվականից, 1971 թվականին, ամուսնու մահից հետո, դարձել է դեմոկրատական կուսակցության կենտկոմի անդամ[4]։ 1968 թվականին ընտրվել է խորհրդարանի անդամ (Գվինեայի Ազգային ժողով), 1974 թվականի դեկտեմբերից եղել է Օրենսդիր ժողովի նախագահի առաջին տեղակալը՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը[7]։ Նաև եղել է երկրի ներկայացուցիչը Ժնևում ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովում (1963-1969 թվականներին) և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում։
1972 թվականին Մարթեն Սիսեն նշանակվել է ՄԱԿ-ին առընթեր Գվինեայի մշտական ներկայացուցիչ։ Գվինեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է եղել, և այդ կերպ Սիսեն դարձել է առաջին կինը, որը գլխավորել է խորհուրդը[7]։ Նա նաև ընտրվել է ՄԱԿ-ի` ապարտեիդի դեմ հատուկ կոմիտեի նախագահ[8]։
Մարթեն Սիսեն Գվինեա է վերադարձել 1976 թվականին՝ նախագահ Տուրեի խնդրանքով, որը նրան նշանակել է սոցիալական գործերի նախարար և Գվինեայի դեմոկրատական կուսակցության քաղբյուրոյի անդամ[4][5]։ Տուրեի մահից հետո 1984 թվականին ձերբակալվել է այլ քաղաքական առաջնորդների հետ միասին և կալանքի տակ է եղել 13 ամսվա ընթացքում, բայց հետո ազատ է արձակվել` առանց որևէ մեղադրանքի։
1985 թվականի հուլիսին Դիարա Տրաորեի կողմից պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո նա լքել է Գվինեան՝ տեղափոխվելով Նախ Սենեգալ, ապա՝ Միացյալ Նահանգներ[9]։ 1988 թվականին միացել է Հարավային Աֆրիկայում կանանց և երեխաների համերաշխության միջազգային կոմիտեին։ 2004 թվականին դարձել է ֆրանսախոս կանանց միջազգային ասոցիացիայի անդամ[6]։ 2006 թվականին 80-ամյակի կապակցությամբ Մարթեն Սիսեին շնորհավորել են բազմաթիվ օտարերկրյա քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, որը նշել է նրա արիությունը և աշխատանքը»[10]։
Մարտին Սիսեի «Միլոյի դուստր» կենսագրությունը լույս է տեսել 2008 թվականին[11]։ 1975-ին նրան շնորհվել է Լենինի միջազգային մրցանակ` «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար»։ 2014 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման նրան պարգևատրել է Օլիվեր Տամբոյի շքանշանով՝ այդպիսով ճանաչելով նրան որպես Աֆրիկայում կանանց իրավունքների համար պայքարի առաջնորդ[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1946-ին Մարտին Սիսեն ամուսնացել է ոստիկանության տեսուչ Մոհամեդ Քամարեի հետ, որին չէր ճանաչում։ Վերջինս նույն տարում մահացել է ավտովթարից, երբ Սիսեն հղիության երրորդ ամսում էր[6]։ 1948 թվականին նա ամուսնացել Է Գվինեայի դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից Անսուման Տուրեի հետ։ Վերջինս մահացել է 1971 թվականին, «Մար-Վերդե» գործողության պատճառով ձերբակալություններից հետո։ Մարթեն Սիսեն ունեցել է վեց երեխա, ապրել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում[4][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.visionguinee.info/2017/02/21/jeanne-martin-cisse-nest-plus/
- ↑ 2,0 2,1 Chiri, Ruwa Madam Cisse: A sister at the UN (und) // Afrika Must Unite. — 1972. — Т. 2,. Архивировано из первоисточника 4 փետրվարի 2017.
- ↑ Barthélémy, Pascale (2010). Africaines et Diplômées à l’époque coloniale (1918-1957). Presses universitaires de Rennes. էջ 14.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Camara, Mohamed Saliou (2013). Historical Dictionary of Guinea. Scarecrow Press. էջեր 79–80.
- ↑ 5,0 5,1 5,2 Serbin, Sylvia (2015). African Women, Pan-Africanism and African Renaissance. UNESCO Publishing.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Sheldon, Kathleen (2016). Historical Dictionary of Women in Sub-Saharan Africa. Rowman & Littlefield. էջեր 175–176.
- ↑ 7,0 7,1 7,2 «A Woman Presides the Security Council». Le Monde (French). 1972 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jeanne Martin Cisse(անգլ.) // Ebony. — Johnson Publishing Company, 1976. — С. 6.
- ↑ «A trenton of dignitaries of the Sékou Touré regime are released». Le Monde (French). 1985 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Fofana, Maimouna (2008 թ․ նոյեմբերի 12). «INFO GCI: Hadja Jeanne Martin Cissé en Guinée». GCI (French). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jeanne Martin Cissé publishes her memoirs». Jeune Afrique (French). 2008 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Camara, Amara Moro (2014 թ․ ապրիլի 23). «Militante anti-apartheid : Jeanne Martin Cissé sera décorée le 27 avril par Jacob Zuma». Guinee News (French). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Մարթեն Սիսե» հոդվածին։ |