Ժաննա Մարթեն Սիսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Մարթեն Սիսե
Ծնվել էապրիլի 6, 1926(1926-04-06)
ԾննդավայրKankan, Գվինեա
Մահացել էփետրվարի 21, 2017(2017-02-21)[1] (90 տարեկան)
Մահվան վայրԿոնակրի, Գվինեա[1]
Քաղաքացիություն Գվինեա
ԿրթությունՌուֆիսկի սովորական դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և ուսուցչուհի
Զբաղեցրած պաշտոններդեսպան և Minister of Social Affairs of Guinea?
ԿուսակցությունԳվինեայի Դեմոկրատական Կուսակցություն
 Jeanne Martin Cissé Վիքիպահեստում

Ժաննա Մարթեն Սիսե (ֆր.՝ Jeanne Martin Cissé; ապրիլի 6, 1926(1926-04-06), Kankan, Գվինեա - փետրվարի 21, 2017(2017-02-21)[1], Կոնակրի, Գվինեա[1]), Գվինեայի հասարակական և քաղաքական գործիչ, մանկավարժ։ Երկիրը ներկայացրել է ՄԱԿ-ում, իսկ 1972 թվականին դարձել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրած առաջին կինը։ Գվինեայի կառավարությունում սոցիալական հարցերի նախարար է եղել 1976 թվականից մինչև 1984 թվականի ռազմական հեղաշրջումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթեն Սիսեն ծնվել է Կանկանում, Գվինեայում. ընտանիքի յոթ երեխաներից ավագն է[2]։ Նրա հայրը՝ Դարիկո Մարթեն Սիսեն, փոստի և հեռագրության ֆրանսիական ծառայության աշխատակից էր, ծնունդով` մանդինկայի ժողովրդից էր, սոնինկե արմատներով, իսկ նրա մայրը, մանկաբարձուհի Դամայե Սուման՝ սուսու ժողովրդից էր[2][3]։ Ավարտել է Սենեգալի Դակարի մերձակայքում գտնվող Ռաֆիսկի Բարձրագույն ուսուցիչների վերապատրաստման դպրոցը՝ ուսուցիչ աշխատելու համար[4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթեն Սիսեն դարձել Է Գվինեայի առաջին կին ուսուցչուհիներից մեկը։ Իր մանկավարժական կարիերան Կանկանի օրիորդանց դպրոցում սկսել է 1944 թվականին, 1954-1958 թվականներին աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ 1946 թվականին դարձել է Մանդինկա միության անդամ։ Հանդիպելով այդ ժամանակաշրջանի ակտիվիստ և ապագա առաջին նախագահ Ահմեդ Սեկու Տուրեի հետ, Սիսեն 1947 թվականի դեկտեմբերին միացել է Աֆրիկայի դեմոկրատական ասոցիացիային։ 1950-ական թվականներին նա ամուսնու հետ բնակվում էր Սենեգալում, 1954-ի հոկտեմբերին Ֆրանսիայում կանանց միջազգային ֆեդերացիայի համագումարում ներկայացնում էր Սենեգալի դեմոկրատական միությունը[6]։ 1958 թվականին Գվինեայի անկախության հանրաքվեից և հռչակումից հետո վերադարձել է Գվինեա, որտեղ նրա ամուսինը Գվինեայի Նոր հանրապետությունում դարձել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար, իսկ նա ակտիվորեն մասնակցել է արհմիութենական և կանանց շարժմանը։

1959 թվականին Մարթեն Սիսեն պատվիրակ էր Բամակոյում արևմտաաֆրիկյան կանանց միության համագումարում, որն աջակցում էր կանանց պանաֆրիկյան շարժմանը։ 1962-1972 թվականներին եղել է աֆրիկյան կանանց համաժողովի գլխավոր քարտուղար[5][6]։ Գվինեայի դեմոկրատական կուսակցության անդամ է 1958  թվականից, 1971 թվականին, ամուսնու մահից հետո, դարձել է դեմոկրատական կուսակցության կենտկոմի անդամ[4]։ 1968 թվականին ընտրվել է խորհրդարանի անդամ (Գվինեայի Ազգային ժողով), 1974 թվականի դեկտեմբերից եղել է Օրենսդիր ժողովի նախագահի առաջին տեղակալը՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը[7]։ Նաև եղել է երկրի ներկայացուցիչը Ժնևում ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովում (1963-1969 թվականներին) և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում։

1972 թվականին Մարթեն Սիսեն նշանակվել է ՄԱԿ-ին առընթեր Գվինեայի մշտական ներկայացուցիչ։ Գվինեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է եղել, և այդ կերպ Սիսեն դարձել է առաջին կինը, որը գլխավորել է խորհուրդը[7]։ Նա նաև ընտրվել է ՄԱԿ-ի` ապարտեիդի դեմ հատուկ կոմիտեի նախագահ[8]։

Մարթեն Սիսեն Գվինեա է վերադարձել 1976 թվականին՝ նախագահ Տուրեի խնդրանքով, որը նրան նշանակել է սոցիալական գործերի նախարար և Գվինեայի դեմոկրատական կուսակցության քաղբյուրոյի անդամ[4][5]։ Տուրեի մահից հետո 1984 թվականին ձերբակալվել է այլ քաղաքական առաջնորդների հետ միասին և կալանքի տակ է եղել 13 ամսվա ընթացքում, բայց հետո ազատ է արձակվել` առանց որևէ մեղադրանքի։

1985 թվականի հուլիսին Դիարա Տրաորեի կողմից պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո նա լքել է Գվինեան՝ տեղափոխվելով Նախ Սենեգալ, ապա՝ Միացյալ Նահանգներ[9]։ 1988 թվականին միացել է Հարավային Աֆրիկայում կանանց և երեխաների համերաշխության միջազգային կոմիտեին։ 2004 թվականին դարձել է ֆրանսախոս կանանց միջազգային ասոցիացիայի անդամ[6]։ 2006 թվականին 80-ամյակի կապակցությամբ Մարթեն Սիսեին շնորհավորել են բազմաթիվ օտարերկրյա քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, որը նշել է նրա արիությունը և աշխատանքը»[10]։

Մարտին Սիսեի «Միլոյի դուստր» կենսագրությունը լույս է տեսել 2008 թվականին[11]։ 1975-ին նրան շնորհվել է Լենինի միջազգային մրցանակ` «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար»։ 2014 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման նրան պարգևատրել է Օլիվեր Տամբոյի շքանշանով՝ այդպիսով ճանաչելով նրան որպես Աֆրիկայում կանանց իրավունքների համար պայքարի առաջնորդ[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946-ին Մարտին Սիսեն ամուսնացել է ոստիկանության տեսուչ Մոհամեդ Քամարեի հետ, որին չէր ճանաչում։ Վերջինս նույն տարում մահացել է ավտովթարից, երբ Սիսեն հղիության երրորդ ամսում էր[6]։ 1948 թվականին նա ամուսնացել Է Գվինեայի դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից Անսուման Տուրեի հետ։ Վերջինս մահացել է 1971 թվականին, «Մար-Վերդե» գործողության պատճառով ձերբակալություններից հետո։ Մարթեն Սիսեն ունեցել է վեց երեխա, ապրել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում[4][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.visionguinee.info/2017/02/21/jeanne-martin-cisse-nest-plus/
  2. 2,0 2,1 Chiri, Ruwa Madam Cisse: A sister at the UN (und) // Afrika Must Unite. — 1972. — Т. 2,. Архивировано из первоисточника 4 փետրվարի 2017.
  3. Barthélémy, Pascale (2010). Africaines et Diplômées à l’époque coloniale (1918-1957). Presses universitaires de Rennes. էջ 14.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Camara, Mohamed Saliou (2013). Historical Dictionary of Guinea. Scarecrow Press. էջեր 79–80.
  5. 5,0 5,1 5,2 Serbin, Sylvia (2015). African Women, Pan-Africanism and African Renaissance. UNESCO Publishing.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Sheldon, Kathleen (2016). Historical Dictionary of Women in Sub-Saharan Africa. Rowman & Littlefield. էջեր 175–176.
  7. 7,0 7,1 7,2 «A Woman Presides the Security Council». Le Monde (French). 1972 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Jeanne Martin Cisse(անգլ.) // Ebony. — Johnson Publishing Company, 1976. — С. 6.
  9. «A trenton of dignitaries of the Sékou Touré regime are released». Le Monde (French). 1985 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Fofana, Maimouna (2008 թ․ նոյեմբերի 12). «INFO GCI: Hadja Jeanne Martin Cissé en Guinée». GCI (French). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Jeanne Martin Cissé publishes her memoirs». Jeune Afrique (French). 2008 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Camara, Amara Moro (2014 թ․ ապրիլի 23). «Militante anti-apartheid : Jeanne Martin Cissé sera décorée le 27 avril par Jacob Zuma». Guinee News (French). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Մարթեն Սիսե» հոդվածին։