Jump to content

Թրեյսի Էմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրեյսի Էմին
անգլ.՝ Tracey Emin
Ծնվել էհուլիսի 3, 1963(1963-07-03)[1][2][3][…] (61 տարեկան)
ԾննդավայրԿրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳոլդսմիթի համալսարան, Արվեստի արքայական քոլեջ, University for the Creative Arts?, King Ethelbert School? և Kent Institute of Art & Design?
Մասնագիտությունվաճառող, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ, գծանկարիչ, վիդեոնկարիչ, ինստալյացիոն արտիստ, քանդակագործ, նկարչուհի, կոնցեպտուալ արվեստագետ, գծագրող, տեքստիլ նկարչուհի և կինոռեժիսոր
ՈճԵրիտասարդ բրիտանական արվեստագետներ[4]
Ժանրինստալյացիայի արվեստ[3] և կատարողական արվեստ[3]
Ուշագրավ աշխատանքներEveryone I Have Ever Slept With 1963–1995?
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
ԱնդամակցությունԵրիտասարդ բրիտանական արվեստագետներ և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքtraceyeminfoundation.com
 Tracey Emin Վիքիպահեստում

Թրեյսի Էմին (անգլ.՝ Tracey Emin) (հուլիսի 3, 1963(1963-07-03)[1][2][3][…], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), թուրքական ծագմամբ անգլիացի նկարչուհի։ Էմինը համարվում է «Երիտասարդ բրիտանացի նկարիչների» (անգլ.՝ Young British Artists) նորագույն սերնդի կարկառուն ներկայացուցիչ։ 

Թրեյսի Էմինի հայրը եղել է Կիպրոցի թուրք[5], իսկ մայրը սերում է գնչուական հայտնի Հոջկինսների և Բոսվելների կլաններից[6]։

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ նվիրվել են Էմինի՝ հարբած վիճակում հեռուստատեսությամբ ունեցած ելույթների վերաբերյալ։ Նա հարբած է ներկայացել նաև իր «Իմ անկողինը» (անգլ.՝ My Bed) ցուցահանդեսին, որը բացվել էր 1999 թվականին՝ Թյորների մրցանակաբաշխության շրջանակներում։ Ցուցադրության ժամանակ ներկայացված էր չհավաքված կեղտոտ անկողին, որի շուրջբոլորը նետված էին տարբեր իրեր, ներառյալ արյունոտ անկողնային պարագաները և օգտագործված պահպանակները։

Նկարչուհին ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ քանդակագործություն, ասեղնագործություն, գեղանկարչություն, վիդեոնկարահանում, լուսանկարչություն և ինստալյացիա։ 2007 թվականի մարտին Էմինը դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։

2013 թվականին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Tracey EminOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 Kuiper K. Encyclopædia Britannica
  4. Artnet — 1998.
  5. Tate. «Tracey Emin». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Who Do You Think You Are? - Tracey Emin, BBC One | TV reviews, news & interviews». The Arts Desk. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «Трейси Эмин стала Командором Ордена Британской империи». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյսի Էմին» հոդվածին։