Jump to content

Թոմաս Հարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Հարդի
Ծնվել էհունիսի 2, 1840(1840-06-02)[1][2][3][…]
ԾննդավայրԴորչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էհունվարի 11, 1928(1928-01-11)[5][1][2][…] (87 տարեկան)
Վախճանի վայրԴորչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն[6] և Stinsford[6]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և բանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ (1866)[7] և Ճարտարապետական ասոցիացիայի ճարտարապետական դպրոց
Գրական ուղղություններնատուրալիզմ
Ուշագրավ աշխատանքներՏեսսը Դէրբերվիլների տոհմից, Խելահեղ ամբոխից հեռու և Ջուդ Անտեսանելին
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն
Պարգևներ
ԱմուսինԷմմա Լավինիա Գիֆորդ[6] և Ֆլորենս Դագդեյլ[8][6]
Изображение автографа
 Thomas Hardy Վիքիպահեստում

Թոմաս Հարդի (անգլ.՝ Thomas Hardy, հունիսի 2, 1840(1840-06-02)[1][2][3][…], Դորչեսթեր, Միացյալ Թագավորություն[4] - հունվարի 11, 1928(1928-01-11)[5][1][2][…], Դորչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ականավոր վիպասան և բանաստեղծ։ Կրթությամբ ճարտարապետ է, անգլիական խոշոր համալսարանների գիտությունների պատվավոր դոկտոր։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1871-1897 թվականներին հրատարակել է 14 վեպ, որոնք ըստ գաղափարագեղարվեստական բովանդակության բաժանել է երեք խմբի.

  • «Բնավորության ու միջավայրի վեպեր»՝ «Կանաչ ծառի տակ» (1872), «Խելահեղ ամբոխից հեռու» (1874), «Վերադարձ դեպի հայրենիք» (1878), «Քեսթըրբրիջի քաղաքապետը» (1886, հայերեն հրտ. 1978), «Անտառների բնակիչները» (1887), «Տեսսը դ'Ուրբերվիլ տոհմից» (1891), «Աննկատելի Ջուդը» (1896)։
  • «Հնարամիտ և փորձառական վեպեր»՝ «Ծայրահեղ միջոցներ», «Էթելբերթայի ձեռքը» (1876), «Անտարբերը» (1881)։
  • «Ռոմանտիկ պատմություններ ու ֆանտազիաներ»՝ «Երկնագույն աչքեր» (1873), «Դրագունյան գնդի ավագ փողհարը» (1880), «Երկուսը աշտարակի վրա» (1882), «Սիրելին» (1892)։

Հրատարակել է պատմվածքների 4 և բանաստեղծական 8 ժողովածու։
Հարդին նորագույն ժամանակների քնարական խոշոր բանաստեղծներից է։ Պատմության իր փիլիսոփայությունը Հարդին արտահայտել է «Դինաստներ» (մաս 1-3, 1903-08) էպիկական չափածո դրամայում, որի թեման նապոլեոնյան պատերազմների ժամանակվա Եվրոպան է։ Հարդու չափածոն արտառոց խորն է ու սքանչելի, չնայած մետրիկայի առումով Հարդին ոչ մի նորության չէր ձգտում։ Գրում էր դասական մետրերով, բայց ասելիքի կառուցվածքն ու դասավորությունն «բանաձևերի» անսպասելիությունն ու խորությունն այնքան արտառոց էին, որ Հարդուն համաշխարհային փառք բերեցին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lothe J. Store norske leksikon (нюнорск) — 1978. — ISSN 2464-1480
  5. 5,0 5,1 5,2 Харди Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. Thomas Hardy
  8. Pall Mall Gazette, The Pall Mall Gazette, البال مال غازتLondon: 1914. — Iss. 15219. — P. 1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հարդի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 303