Դորչեսթեր (անգլ.՝ Dorchester, հն.՝ Durnovaria, Durinum, սաքսոներեն՝ Dornceaster), քաղաք և քաղաքացիական ծուխ (համայնք) Անգլիայի հարավարևմտյան մասում, Ֆրոմ գետի ափին, երկրի մայրաքաղաք Լոնդոնից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Լա Մանշի ափից 10 կիլոմետր հեռավորության վրա[2]: Դորսեթ կոմսության և դրա կազմի մեջ մտնող Ուեսթ Դորսեթ (West Dorset-Արևմտյան Դորսեթ) շրջանի վարչական կենտրոնն է[3]: Զբաղեցնում է շուրջ 5 քառակուսի կիլոմետր տարածք:
Բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 16 171[4], 2011 թվականի տվյալներով՝ 19 060[5][6]:
Քաղաքում պահպանվել են հինհռոմեական ժամանակների բազմաթիվ ավերակներ, ինչպես նաև XVI—XVII դարերի ճարտարապետության ուշագրավ նմուշներ: «Ահեղ դատաստանի գիրք»՝ Domesday Book խորագրով հայտնի ձեռագիր մատյանում (1086) բնակավայրը հիշատակված է Dorecestre/Dorecestra անուններով[7]:
Դորչեսթերը անգլիացի նշանավոր գրող Թոմաս Հարդիի ծննդավայրն է:
Chandler, J. H. (1990) Wessex images, Gloucester: Alan Sutton and Wiltshire County Council Library & Museum Service, 0-86299-739-9
Draper, J. (1992) Dorchester : An illustrated history Wimborne: Dovecote Press, 1-874336-04-0
Morris, J. and Draper, J. (1995) "The 'Enclosure' of Fordington Fields and the Development of Dorchester, 1874–1903", Dorset Natural History and Archaeological Society proceedings, v. 117, p. 5–14, ISSN0070-7112
Pitt-Rivers, M. (1966) Dorset, A Shell guide, New ed., London: Faber, 0-571-06714-X
Taylor, C. (1970) Dorset, Making of the English landscape, London: Hodder & Stoughton, p. 197–201, 0-340-10962-9
Waymark, J, (1997) "The Duchy of Cornwall and the Expansion of Dorchester, c. 1900–1997", Dorset Natural History and Archaeological Society proceedings, v. 119, p. 19–32, ISSN0070-7112