Jump to content

Թիմոթի Հաթթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմոթի Հաթթոն
անգլ.՝ Timothy Hutton
Ծնվել էօգոստոսի 16, 1960(1960-08-16)[1][2][3][…] (64 տարեկան)
ԾննդավայրՄալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Ջիմ Հաթթոն, մայր՝ Մերիլին լողավազան[4]
Ամուսին(ներ)Ավրորա Ժիսկար դ'Էստեն[5][6]
Համատեղ ապրող(ներ)Դեմի Մուր
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունՄասոնականություն

Թիմոթի Թարկին Հաթթոն (անգլ.՝ Timothy Tarquin Hutton,օգոստոսի 16, 1960(1960-08-16)[1][2][3][…], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր անվանակարգում «Օսկար» ստացած ամենաերիտասարդ դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմոթի Հաթթոնը ծնվել է դերասան Ջիմ Հաթթոնի (1934-1979 թվականներ) և ուսուցչուհի Մերիլին Ադամսի ընտանիքում։ Երբ նա երեք տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են, իսկ մայրը Տիմոտիի և ավագ քրոջ հետ տեղափոխվում է Բոստոն։ Ընտանիքը վերադարձել է Կալիֆոռնիա, երբ նա 12 տարեկան էր։

16 տարեկան հասակում նա գտնում է հորը և ապրում նրա հետ Ֆերֆաքսի ավագ դպրոցում սովորելու տարիների ընթացքում։ Նատան Դետրոյտի դերը «Տղաներ և տիկնիկներ» դպրոցական մյուզիքլում խաղալուց հետո հասկացել է, որ ուզում է դերասան դառնալ։ Ծնողների աջակցությամբ նա սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում։

Հեռուստատեսությամբ նրա դեբյուտը կայացել է 1979 թվականին սերիալներում, դրվագային դերերում։ Կինոնկարներում դեբյուտը եղել է 1980 թվականին Ռոբերտ Ռեդֆորդի «Սովորական մարդիկ» կինոնկարում։ Այս դերի համար Հաթթոնը պարգևատրվում է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներով «Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր» անվանակարգում։ Նա իր «Օսկար»ը նվիրում է մեկ տարի առաջ մահացած հորը։

Հետագայում Հաթթոնին սպասում էր հայտնի կինոնկարների մի ամբողջ շարք․«Դանիել»՝ Էթել և Յուլիուս Ռոզենբերգների մասին, «Ավարտ»[7], «Գործակալներ Բազե և Ձնեմարդ»։

Նա նկարահանվել է գլխավոր դերերում՝ «Հինգ օր մինչ կեսգիշեր» և «Նիրո Վուլֆի գաղտնիքները» մինի-սերիալներում և «Ազդեցություն» սերիալում։ 2014 թվականին նա խաղացել է ABC- ի «Ամերիկյան հանցագործություն»[8] սերիալի կենտրոնական դերերից մեկը։

Հաթթոն,2008 թվական,Տորոնտոյի միջազգային կինոփառատոն

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 -1990 թվականներին Հատթթոնն ամուսնացած է եղել դերասանուհի Դեբրա Ուինգերի հետ[9], որից ունի որդի՝ Նոյը (ծնվել է 1987 թվականին)։ 2000 թվականին Հաթթոնն ամուսնանում է իլլյուստրատոր Ավրորա Ժիսկար դ'Էստենի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի զարմուհու հետ։ Նրանց որդին ՝ Մայլոն (ծնվել է 2001 թվականին)։ 2009 թվականին զույգը հայտարարում է բաժանման մասին։

2020 թվականի մարտին նախկին մոդել և դերասանուհի Սերա Ջոնսթոնը Հաթթոնին մեղադրում է բռնաբարության մեջ, որը տեղի էր ունեցել 1983 թվականին, երբ նա 14 տարեկան էր։ Ավելի վաղ, 2019 թվականի նոյեմբերին, Ջոնսթոնը քրեական գործ հարուցելու համար դիմում էր ներկայացրել ոստիկանություն[10]։

Հաթթոնը հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ ի պատասխան հայտարարելով, որ մտադիր է դատական հայց ներկայացնել գումար շորթելու համար[11]։

Թվական Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դեր Ծանոթագրություն
1965 Երբեք ուշ չէ Never Too Late հոր մոտ վազող տղան տիտրերում նշված չէ
1980 Սովորական մարդիկ Ordinary People Կոնրադ
1981 Ավարտ Taps Բրայան Մորլենդ
Teenage Suicide: Don’t Try It! պատմող
1983 Դանիել Daniel Դանիել Այզեքսոն
1984 Սառցե մարդը Iceman բժիշկ Ստենլի Շեպարդ
1985 Գործակալներ Բազե և Ձնեմարդ The Falcon and the Snowman Քրիստոֆեր Բոյս
Թուրք 182 Turk 182! Ջիմմի Լինչ
1987 Պատրաստված է դրախտում Made in Heaven Մայք Շի/Էլմո Բարնետ
1988 Ճակատագրի ժամանակը A Time of Destiny Ջեկ
Նվիրվածը Betrayed տոնավաճառում տիտրերում նշված չէ
100%ամերիկացի բոլորի համար Everybody’s All-American Դոննի «Կեյկ»
1989 Աղբյուրի ջրեր Torrents of Spring Դմիտրի Սանին
1990 Հարցեր և պատասխաններ Q & A Էլ Ռայլի
1993 Ժամանակավոր քարտուղարուհի The Temp Պիտեր Դերնս
Մութ կեսը The Dark Half Տեդ
1995 Ֆրանսիական համբույր French Kiss Չարլի
Վերջին խոսքը The Last Word Մարտին Ռայան
1996 Գեղցիկ աղջիկներ Beautiful Girls Ուիլի Կոնուեյ
Կրակի էությունը The Substance of Fire Մարտին Գելդհարդ
1997 Հանցագործության գոտի City of Industry Լի Իգան
Աստծուն պատկերելով Playing God Ռեյմոնդ Բլոսսոմ
1999 Գեներալի աղջիկը The General’s Daughter գնդապետ Ուիլյամ Կենտ
Էքսգումացիա Deterrence Մարշալ Տոմպսոն
2000 Ընդամենը մեկ գիշեր Just One Night Այզեք Ալդեր
2002 Արևային նահանգ Sunshine State Ջեկ Միդոուզ
2004 Գաղտնի պատուհան Secret Window Տեդ Միլներ
Կինսի Kinsey Պոլ Հեբխարդ
2005 Ճանապարհ դեպի քեզ Turning Green Բիլ ոչնչացնող
2006 Վերջին արձակուրդ Last Holiday Մետյու Կրեգեն
Ստեֆանի Դեյլի Stephanie Daley Պոլ Կրեյն
Մթությունից Off the Black պարոն Տիբեր
Կովակի արկղը The Kovak Box Դեյվիդ Նորտոն
Երկինքը բացվեց Heavens Fall Սեմյուել Լեյբովից
Falling Objects Օսկար Պիտերս կարճամետրաժ ֆիլմ
Կեղծ գայթակղություն The Good Shepherd Տոմաս Ուիլսոն
2007 Տիեզերքի վերջին Միմզի The Last Mimzy Դեյվիդ Ուայլդեր
Ջնջված իրականություն When a Man Falls in the Forest Գարի Ֆիլդս
2008 Արտացոլանք Reflections Թոմ
Շքեղ կյանք Lymelife Չարլի Բրեգ
Այբբենական մարդասպան The Alphabet Killer Ռիչարդ Լեջ
2009 Մահվան սենյակ The Killing Room Կրոուֆորդ Հեյնս
Կարճ հարցազրույցներ տականքների հետ Brief Interviews with Hideous Men պրոֆեսոր Ադամս/սուբյեկտ #30
Սա ամուսնալուծություն է Serious Moonlight Յեն
Բրոկեն Հիլ Broken Hill Ջորջ Մակկալին
2010 Ուրվական The Ghost Writer Սինդի Կրոլ
Բազմաթիվ հեգնանքներ Multiple Sarcasms Գաբրիել
2013 Խոսքերից բարձր Louder Than Words Բրյուս Կոմիսկե
2015 Հորրոր #Horror բժիշկ Ուայթ
2017 Աշխարհի ամբողջ դրամը All the Money in the World Օսվալդ Խինժ
2018 Գեղեցիկ տղա Beautiful Boy բժիշկ Բրաուն
2019 Երկար տուն The Long Home Չկա տվյալ

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դեր Ծանոթագրություն
1972—1980 Դիսնեյլենդ Disneyland Պոլ Ուինտերս հեռուստասերիալ, 2 դրվագ
1978 Զումի լողափ Zuma Beach Արթ հեռուստաֆիլմ
1979 Ընկերական կրակ Friendly Fire Ջոն Մալեն
The Best Place to Be Թոմի Կալախան
And Baby Makes Six Ջեսոն Կրեյմեր
Young Love, First Love Դերեկ Կլեյտոն
1980 Ամենատարեց շրջանավարտ The Oldest Living Graduate կուրսանտ
Հոր կերպարը Father Figure Ջիմ
1981 Երկար ճանապարհ դեպի տուն A Long Way Home Դոնալդ Բրանչ Բուտ
1991 Books: Feed Your Head պատմություններ կարդացող մարդը դրվագ։ Forty Stories
1992 Անծանոթներ The Stranger Թոմ հեռուստաֆիլմ
1993 Զելդա Zelda Ֆրենսիս Ֆիցջերալդ
1996 Պարոն և տիկին Լովինգներ Mr. and Mrs. Loving Ռիչարդ Լովինգ
1997 Գիշերային մարդասպան Dead by Midnight Ջոն Լարկին/Սեմ Էլիս
1998 Լրտես Aldrich Ames: Traitor Within Օլդրիխ Էյմս
Դրամի արքաներ Vig Ֆրենկի
2000 Ոսկե սարդեր The Golden Spiders: A Nero Wolfe Mystery Արչի Գուդվին
Deliberate Intent Ռոդ Սմոլա
2001 Երրորդ համաշխարհային պատերազմ WW 3 Լարի Սալիվան
2001—2002 Նիրո Վուլֆի գաղտնիքները A Nero Wolfe Mystery Արչի Գուդվին հեռուստասերիալ,
2004 Հինգ օր մինչ կեսգիշեր 5ive Days to Midnight Ջեյ Տի Նոյմայեր մինի սերիալ, հիմնական դեր
2006 Վրիժառու Avenger Ֆրենկ Մակբրայտ հեռուստաֆիլմ
2006—2007 Առևանգված Kidnapped Կոնրադ Կեյն հեռուստասերիալ, հիմնական դեր
2008—2012 Ազդեցություն Leverage Նեյտան Ֆորդ
2015 Հասարակական բարոյականություն Public Morals պարոն Օ՚Բրենոն հեռուստասերիալ, երկու դրվագ
2015—2017 Ամերիկյան հանցագործություն American Crime Ռաս Սկոկի/Դեն Սալիվան/ Նիկոլաս Կոատս հեռուստասերիալ, հիմնական դեր
2018 Ջեկ Ռայան Tom Clancy’s Jack Ryan Նեյտան Սինջեր հեռուստասերիալ, երկրորդ պլանի դեր
Բլրի վրայի տան ուրվականները The Haunting of Hill House Հյու Կրեյն հեռուստասերիալ, հիմնական դեր
2018—2019 Ինչպես խուսափել սպանության համար պատժից How to Get Away with Murder Էմմեդ Կրոուֆորդ հեռուստասերիալ, երկրորդ պլանի դեր
2019 Համարյա ընտանիք Almost Family Լեոն Բեչլի հեռուստասերիալ, հիմնական դեր
  • 1986 —Զարմանալի պատմություններ / Amazing Stories (1 դրվագ)
  • 1997 — Թունել դեպի Չինաստան / Digging to China
  • 2001—2002 — Նիրո Վուլֆի գաղտնիքները / A Nero Wolfe Mystery (7 դրվագ)
  • 2013 — Ivanov Red, White, and Blue

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակ Անվանակարգ Աշխատանքի անունը Արդյունք
1981 Օսկար Լավագույն երկրորդ պլանի տղամարդու դեր Սովորական մարդիկ Հաղթանակ
1981 Ոսկե գլոբուս Լավագույն դերասանական դեբյուտ Հաղթանակ
Լավագույն երկրորդ պլանի տղամարդու դեր կինոնկարում Հաղթանակ
1982 Լավագույն տղամարդու դեր մինի սերիալում կամ կինոնկարում Երկար ճանապարհ դեպի տուն Առաջադրված
Լավագույն տղամարդու դեր դրամատիկ կինոնկարում Ավարտ Առաջադրված
1982 BAFTA Ամենահեռանկարային երիտասարդ դերասան դրամատիկ կինոնկարում Սովորական մարդիկ Առաջադրված
2015 Էմմի Լավագույն տղամարդու դեր մինի սերիալում կամ կինոնկարում Ամերիկյան հանցագործություն Առաջադրված
2016 Սպուտնիկ Լավագույն տղամարդու դեր հեռուստասերիալում-դրամա Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
  5. http://celebritybabies.people.com/2008/11/28/timothy-hutton/
  6. "It's Over!"NYC: Jann Wenner, AMI, 2009. — ISSN 1529-7497
  7. «Отбой (1981) - Всё о фильме, отзывы, рецензии - смотреть видео онлайн на Film.ru». www.film.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  9. «Дебра Уингер: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. Aurthur, Kate; Vary, Adam B (2020 թ․ մարտի 2). «Timothy Hutton Raped Me When I Was 14, Says Canadian Ex-Model». BuzzFeed News (անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Aquilina, Tyler (2020 թ․ մարտի 2). «Timothy Hutton denies accusation of raping 14-year-old girl in 1983». Entertainment Weekly (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Հաթթոն» հոդվածին։