Թեփե (Բալուի գավառ)
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Թեփե | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Բլուր, Թափա, Թեփեն, Տապա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 500 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թեփե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում[1]։ Գտնվում է Ուրուջա լեռան հարավ-արևմտյան կողմում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմելու և ոռոգման ջուրն առատ է։ Հարուստ է կարմրախայտ ձկով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը սպանդի ենթարկվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նույն ճակատագրին արժանացան Թեփեում ապաստանած Քղիից բռնագաղթված հայերը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին ուներ մոտ 500 հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեփեն ուներ Ս. Մինաս (ըստ այլոց` Ս. Թովմաս) անունով եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էր 1266 թվականին կառուցված ավերված եկեղեցի և 2 ուխտավայր, որից մեկն ուներ Ս. Լուսավորիչ անունը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դիարբեքիր նահանգի Արղանա-Մադենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 443
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 152)։ |