Թեոդոր Ժերիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Ժերիկո
ֆր.՝ Théodore Géricault
Ի ծնեդան․՝ Jean-Louis André Théodore Géricault
Ծնվել էսեպտեմբերի 26, 1791(1791-09-26)[1][2][3][…]
ԾննդավայրՌուան[4][5][6]
Վախճանվել էհունվարի 26, 1824(1824-01-26)[1][2][3][…] (32 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4][5][6]
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, վիմագրող և գծագրող
Ոճռոմանտիզմ[8]
Ժանրդիմապատկեր[9]
Թեմաներգեղանկարչություն և քանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներՄեդուզա լաստ, Portrait of a Kleptomaniac by Théodore Géricault? և The 1821 Derby at Epsom?
ՈւսուցիչԿառլ Վերնե և Պիեր Նարցիս Գերեն
ԱշակերտներJoseph Simon Volmar?
ԶավակներGeorges-Hippolyte Géricault?
 Théodore Géricault Վիքիպահեստում

Ժան Լուի Անդրե Թեոդոր Ժերիկո (ֆր.՝ Jean-Louis-André-Théodore Géricault, սեպտեմբերի 26, 1791(1791-09-26)[1][2][3][…], Ռուան[4][5][6] - հունվարի 26, 1824(1824-01-26)[1][2][3][…], Փարիզ[4][5][6]), ֆրանսիացի գեղանկարիչ, եվրոպական գեղանկարչության ռոմանտիզմի դարաշրջանի խոշորագույն ներկայացուցիչ։ Նրա կտավները, այդ թվում «Մեդուզայի լաստը» և «Ձիավազքը Էպսոմեում» կտավները դարձան նոր խոսք գեղանկարչության մեջ, սակայն նրա գլխավոր նշանակությունը կիրառական արվեստում գիտակցվեց ավելի ուշ։ Ուսումնասիրողների մեջ միասնական կարծիք չկա, թե որ ուղղության ներկայացուցիչ է եղել նկարիչը, ռոմանտիզմի նախակարապետ, ռեալիստ, մարդ, ով առաջ անցավ իր ժամանակից և Ժակ Լուի Դավիթի հետևորդն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք։ Մանկության և պատանեկության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Ժերիկոն ծնվել է 1791 թվականին Ռուանում։ Նրա հայրը, Ժորժ Նիկոլա Ժերիկոն, եղել է ունևոր մարդ, ծխախոտի տնկադաշտերի սեփականատեր և ծխախոտի խոշոր վաճառական։ Մայրը Լուիզա Ժաննա Մարի Կարյուել դե Սեն Մարտենը սերում էր Նորմանդիայի արիստոկրատական ընտանիքից։ Ժերիկոյի ընտանիքը 1796 թվականին տեղափոխվեց Փարիզ։ 1801 թվականին Թեոդորին տեղավորեցին Դյուբլա Լուազո մասնավոր գիշերօթիկ դպրոց, իսկ հետագայում հայրը նրան տեղափոխում է Ռենե Ռիշար Կաստիլյայի գիշերօթիկ դպրոց։ 1804 թվականին Ժերիկոն ընդունվում է Լյուդովիգ Մեծի լիզեյ։ Մոր մահից հետո որդու դաստիարակությամբ զբաղվում է հայրը։ Տղան վաղ տարիքից հետաքրքրություն ցուցաբերեց գեղանկարչության նկատմամբ, ինչին նպաստեց շփումը մորեղբոր` Ժան Բատիստ Կարուելի հետ, ով ուներ ֆլամանդական և նիդերլանդական նկարիչների հավաքածուներ։ Մորեղբոր ծանոթները` երիտասարդ նկարչուհիներ և աշակերտուհիներ Պիեր Գերենը, Ադելաիդա դե Մոնգոլֆերը և Լուիզա Սվատորը Թեոդորին իրենց հետ տանում էին թանգարան, որտեղ կրկնօրինակում էին հին վարպետների ստեղծագործությունները։ Արձակուրդները տղան անց էր կացնում Նորմանդիայում, որտեղ, ինչպես նշում է նրա ընկերներից մեկը, շատ նկարում էր [10]։

Գեղանկարչության ուսուցումը մեծ վարպետներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերիկոն ուշադրությամբ պատճենում էր մեծ վարպետներից` սկսելով վերածննդի շրջանից։ Ժերիկոն ուներ գրավյուրաների մեծ հավաքածուներ (որոնք ոչ միշտ էին բարձր որակի) կատարված իտալական գեղանկարչության խոշորագույն վարպետների նկարներից։ Ռուբենսի, Տիցիանի, Վելասկեսի, Ռեմբրանդտի, Ջորջոնեի, Պարմիջանինոյի և այլոց գրավյուրաների ալբոմները, որոնք շատ հայտնի էին այդ դարաշրջանում, գրավեցին Թեոդորին։ Հայտնի են Ժերիկոյի կողմից արված ավելի քան 60 պատճեն։ Նա շարունակեց ուսումնասիրել հին վարպետների գործերը Իտալիա (1816—1817) և Անգլիա (1820—1821) ճանապարհորդության ժամանակ։ Ժերիկոն կատարեց նաև Միքելանջելոյի, Կարաչիի, Կարավաջոյի ֆրանսիացի հետևորդների և 18-րդ դարի նկարիչների դեկորատիվ աշխատանքների, նկարների թեմաների վերամշակված մի շարք գրաֆիկական պատկերումներ։ Նա ձգտում էր ընդօրինակել բնօրինակը, ավելի շատ միավորելով, ռիթմին հաղորդելով ավելի էքսպրոսիա, ուժեղացնելով նկարի գունային լուծումները։ [11]։ «Նա ձգտում էր հասկանալ հսկայական կենսականության գաղտնիքը, հին վարպետների ստեղծագործական կերպարների մասշտաբայնությունը, նրանց ազդեցությունը ժամանակակից դիտորդների վրա։ Ձգտելով ակտիվ, գործածվող արվեստին` նա ցանկանում էր գտնել այդ նույն հասկացողության օրինակները հետագա ժամանակների վրա։ Դրանով որոշվում էր նրա փնտրումների ուղղությունը» [12]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայից վերադառնալով Փարիզ Ժերիկոն շատ է հիվանդանում, նրա վիճակը սաստկանում է ձիավարության ընթացքում մի քանի անգամ վայր ընկնումներից։ Նա մահացավ Փարիզում 1824 թվականին հունվարի 26ին։ Վաղաժամ մահը խանգարեց ավարտել արդեն մտածված «1812 թվականին ֆրանսացիների նահանջը Ռուսաստանից» մեծ կտավը։ Բացի «Մեդուզայի լաստը» կտավից Լուվրում են գտնվում նկարչի մարտ պատկերող յոթ կտավ և վեց ուրվանկար։

Ժերիկոն գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Արագոնը Ժերիկոյին դարձրեց իր` «Կրքոտ շաբաթ» վեպի գլխավոր հերոս («La semaine Sainte»): Վեպի գործողությունները տեղի են ունենում մեկ շաբաթ` 1815 թվական մարտի 1926ը. երիտասարդ Ժերիկոն, ով ծառայում էր Լյուդովիկոս 18-րդի բանակում, ծիծաղելի զգացողություններով սպասում էր Նապոլեոնի կողմից ֆրանսիական մայրաքաղաքի նվաճմանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Жерико, Жан-Луи-Андре-Теодор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Терновец Б. Н. Теодор Жерико. 1791—1824: Очерки жизни и творчества / Обложка: гравюра на дереве М. Маторина. — М.; Л.: Искусство, 1945. — 36, [6] с. — (Массовая библиотека).
  • Кожина Е. Ф. Романтическая битва: Очерки французской романтической живописи 1820-х годов. — Л.: Искусство. Ленингр. отд-ние, 1969. — 272 с. — 20 000 экз.
  • Прокофьев В. Н. Теодор Жерико. — М.: Искусство, 1963. — 256 с. — (Живопись. Скульптура. Графика). — 8000 экз.
  • Прокофьев В. Н. Портреты Жерико и романтический идеал // Прокофьев В. Н. Об искусстве и искусствознании: Статьи разных лет. — М.: Советский художник, 1985. — 304 с. — (Библиотека искусствознания). — 25 000 экз.
  • Турчин В. Теодор Жерико: Монография. — М.: Изобразительное искусство, 1982. — 208 с. — 35 000 экз.

  • Clément Ch. Géricault, étude biographique et critique, avec le cataloque raisonné de l'œure du maître. — 3-е. — Paris, 1873. (со снимками с оригинальных рисунков Жерико).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 285