Թամար Աբակելիան ծնվել է օգոստոսի 19 (սեպտեմբերի 1) ին, Ծուլուկիձեում (այժմ՝ Խոնի)։ Նրա հատկանշական գործերից են՝ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի վրացական մասնաճյուղի շենքի բարձրաքանդակները (1936-1937 թթ., Թբիլիսի), «Վրեժ կլուծենք» խմբաքանդակը (1944 թ.), Լեսյա Ուկրաինկայի հուշարձանը (1952 թ., Սուրամ), Ռուսթավելու «Վագրենավոր»-ի (1936-1937 թթ.) և Փշավելայի երկերի (1947 թ.) պատկերազարդումները։ Մի շարք կինոնկարների («Արսեն», «Գեորգի Սահակաձե» և այլն) և թատերական ներկայացումների ձևավորումների հեղինակ է։ Պատկերազարդել է «Սասունցի Դավիթ»-ի վրացերեն հրատարակությունը (1939 թ.), ձևավորել «Խատիջե» ներկայացումը Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1955 թվականին Երևանում կազմակերպվել է Աբակելիայի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդես։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 13)։