Էուկլիդիս Ռոդրիգիս դա Կունյա
Էուկլիդիս Ռոդրիգիս դա Կունյա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Cantagalo, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4] |
Մահացել է | օգոստոսի 15, 1909[1][2][3][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4] |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Instituto Militar de Engenharia? |
Երկեր | Os Sertões? |
Մասնագիտություն | գրող, լրագրող, ճարտարագետ, ռազմական գործիչ, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, բանաստեղծ, վիպասան, բուսաբան, պատմաբան, ֆիզիկոս, փիլիսոփա, աշխարհագրագետ, երկրաբան, կենդանաբան և բնագետ |
Ամուսին | Ana Emília Ribeiro? |
Անդամություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Ստորագրություն | |
Euclides da Cunha Վիքիպահեստում |
Էուկլիդիս Ռոդրիգիս դա Կունյա (պորտ.՝ Euclides Rodrigues da Cunha, հունվարի 20, 1866[1][2][3][…], Cantagalo, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4] - օգոստոսի 15, 1909[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), բրազիլացի գրող, բանաստեղծ, սոցիոլոգ, լրագրող և պատմաբան։ Կրթությամբ` ռազմական ճարտարագետ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էուկլիդիս դա Կունյան ծնվել է 1866 թվականին Կանտագալոյում։ 1885 թվականին ընդունվել է Պոլիտեխնիկական դպրոց, ապա տեղափոխվել է այն ռազմական դպրոցը, որտեղից նա էր արտաքսվել է 1888 թվականին՝ անկարգապահության պատճառով։ 1889 թվականին նա աջակցել է հանրապետականների բողոքներին` ընդդեմ միապետությանը։ Հանրապետության հռչակումից հետո Կունյան վերադարձել է ռազմական ուսումնարան, որն ավարտել է լեյտենանտի կոչումով և բնական-մաթեմատիկական գիտությունների բակալավրի աստիճանով։
1897 թվականին Կունյան ականատես է եղել Բահիա նահանգում Կանուդուսի ապստամբության ճնշմանը, և 1902 թվականին հրատարակել է «Սերտաններ» գիրքը (պորտ.՝ Os sertões), որը վավերագրական պատմություն է գյուղացիական ապստամբության ճնշման մասին՝ գիտական հետազոտությունների և հրապարակախոսության տարրերով։ Այս գիրքը սահմանել է 20-րդ դարի բրազիլական գրականության մեջ քննադատական ռեալիզմի հետագա զարգացումը, որտեղ գլխավոր տեղը զբաղեցրել են գյուղացիական զանգվածների կյանքի և պայքարի մասին ստեղծագործությունները[5]։ «Սերտանները» այժմ բրազիլական գրականության դասական գործ է[6][7]։
1903 թվականին Կունյան ընդունվել Է Բրազիլիայի գրականության ակադեմիա։ 1907 թվականին հրատարակել է «Հակասություններ և համեմատություններ» ժողովածուն, որում ներառվել են, մասնավորապես, ռուս գրականության մասին հոդվածներ[5]։ Կյանքի վերջում Կունյան մտերմացել է Բրազիլիայի առաջին սոցիալիստական կազմակերպությունների հետ և իր հոդվածներում հանդես է եկել որպես մարքսիզմի առաջին քարոզիչներից մեկը Բրազիլիայում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունյայի պատվին անվանվել են Բահիա նահանգի Էուկլիդիս դա Կունյա և Սան Պաուլու նահանգի Էուկլիդիս դա Կունյա Պաուլիստա մունիցիպալիտետները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кунья Эуклидис да // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Кунья Эуклидис да // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ А. Б. Томас. Бразильская республика (1890—1930).
- ↑ Первая бразильская республика в энциклопедии «Кругосвет».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография(պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուկլիդիս Ռոդրիգիս դա Կունյա» հոդվածին։ |
|