Jump to content

Էմիլյա Ֆոգելկլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլյա Ֆոգելկլու
շվեդ.՝ Emilia Fogelklou
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1878(1878-07-20)[1][2]
ԾննդավայրՍիմրիսհամն, Կրիստիանստադ, Շվեդիա
Մահացել էսեպտեմբերի 26, 1972(1972-09-26)[1][2] (94 տարեկան)
Մահվան վայրՈւփսալա, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան և Հյոգրեի ուսուցիչների սեմինարիում
Մասնագիտությունգրող, դասախոս, լրագրող և աստվածաբան
ԱմուսինArnold Norlind?
Ծնողներհայր՝ Յոհան Ֆոգելկլու
Պարգևներ և
մրցանակներ
 Emilia Fogelklou Վիքիպահեստում

Էմիլիա Մարիա Ֆոգելկլու (շվեդ.՝ Emilia Fogelklou, հուլիսի 20, 1878(1878-07-20)[1][2], Սիմրիսհամն, Կրիստիանստադ, Շվեդիա - սեպտեմբերի 26, 1972(1972-09-26)[1][2], Ուփսալա, Շվեդիա), շվեդ աստվածաբան, մանկավարժ և գրող։

Շվեդիայի առաջին կինը, որը ստացել է աստվածաբանության գիտական աստիճան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիա Ֆոգելկլուն ծնվել է 1878 թվականին։ Յոհան և Մարիա Ֆոգելկլուների վեց երեխաներից հինգերորդն է եղել։ Երբ նա տասներկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Կրիստիանստադ։ Աղջիկների դպրոցն ավարտելուց հետո, տասնութ տարեկան հասակում, Էմիլիան ընդունվել է Ստոկհոլմում գտնվող Բարձրագույն մանկավարժական դպրոց (Kungliga Högre lärarinneseminariet), որն ավարտելուց հետո որոշ ժամանակ որպես ուսուցիչ աշխատել է Լանդսկրունայի դպրոցում, այնուհետև՝ Գյոթեբորգում[4]։

1902 թվականին Էմիլիան վերապրել է  մի տեսակ կրոնական հայտնություն, որը փոխել է նրա կյանքը[4][5]։ Նա տեղափոխվել է Ուպսալա, որտեղ ընդունվել է համալսարան և ուսումնասիրել կրոնի պատմություն, փիլիսոփայություն և գրականություն։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Անրի Բերգսոնի փիլիսոփայությունը,  բացի այդ, նա մոտ է եղել Նաթան Սյոդերբլոմի շրջապատին։ 1909 թվականին Ֆոգելկլուն դարձել է Շվեդիայի առաջին կինը, որը ստացել է աստվածաբանության բակալավրի աստիճան[4]։          

1910 թվականին Էմիլիա Ֆոգելկլուն ստացավ կրթաթոշակ, որը նրան թույլ տվեց մեկնել Անգլիա և Փարիզ։ 1911 թվականին մեկնել է Իտալիա՝ Հռոմեական կաթոլիկ եկեղեցում մոդեռնիզմի երևույթը ուսումնասիրելու նպատակով։ 1911 թվականին հրապարակել է «Medan gräset gror» էսսեների ժողովածուն, որտեղ  ներկայացրեց իր հիմնական գաղափարները։ Դրա հետ մեկտեղ շարունակել է դասավանդել (նախ` Յուրսհոլմում, այնուհետև՝ Ստոկհոլմում, ապա՝ Կալմարում), ինչպես նաև գրել հոդվածներ տարբեր ամսագրերի և թերթերի համար։ Նրա սոցիալական շփումների  շրջանակում ընդգրկված էին այնպիսի մշակութային գործիչներ, ինչպիսիք են Լիդիա Վալստրյոմը, Գերտա Սվենսոնը, Դագնի Տորվալը, Կլարա Յոհանսոնը[4]։

1915 թվականին Ֆոգելկլուն մասնակցել է Հաագայում անցկացվող Կանանց խաղաղության միջազգային կոնգրեսին, որտեղ հանդիպել է Էլին Վագներին, որը հետագայում դարձել է նրա մերձավոր ընկերը։ 1919 թվականին լույս է տեսել նրա «Birgitta» գիրքը՝ նվիրված Սուրբ Բիրջիտային։ 1921 թվականին ամուսնացել է աշխարհագրագետ և գրող Առնոլդ Նորդլինդի հետ։ Զույգը բնակություն է հաստատել Ստոկհոլմի մերձակայքում գտնվող Յակոբսբերգում։ Նրանք երեխաներ չեն ունեցել։ 1928 թվականին Էմիլիա Ֆոգելկլուն ուղևորվել է Լոնդոն, որտեղ սկսել է նյութեր հավաքել 17-րդ դարի անգլիական քվակեր  Ջեյմս Նեյլերի մասին և 1929 թվականին նրա մասին հրատարակել է «Kväkaren James Nayler» գիրքը։ 1930-ականներին հեռացել է Շվեդիայի եկեղեցուց և դարձել քվակերիզմի հետևորդ[4]։

52 տարեկան հասակում Էմիլիա Ֆոգելկլուն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքում և Չիկագոյում սոցիոլոգիա և հոգեբանություն ուսումնասիրելու, ինչպես նաև ՝ շարունակելու քվակերիզմի վերաբերյալ իր ուսումնասիրությունները։ 1930-ականների կեսերին Ֆոգելկլուն վերսկսեց հոգեբանության և սոցիոլոգիայի դասախոսությունները Ստոկհոլմի քոլեջում (այժմ՝  համալսարան)։ Նա առաջին կինն էր, ով 1941 թվականին ստացել է աստվածաբանության պատվավոր դոկտորի աստիճան։ 1940-1950-ական թվականներին լույս է տեսել նրա ինքնակենսագրական եռերգությունը՝ «Arnold» (1944), «Barhuvad» (1950) և «Resfärdig» (1954)[4]:

Էմիլիա Ֆոգելկլուն մահացել է 1972 թվականին, Ուփսալայում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Emilia Fogelklousällskapet» (շվեդերեն).
  • Ingrid Meijling Bäckman. «Emilia Maria Fogelklou». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • «Emilia Maria Fogelklou». The History of Nordic Women's Literature (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլյա Ֆոգելկլու» հոդվածին։