Կլարա Յոհանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Յոհանսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1875(1875-10-06)[1][2][3]
ԾննդավայրՀալմստադ, Շվեդիա[1][4][3]
Մահացել էհոկտեմբերի 8, 1948(1948-10-08)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Մատտեուս, Շվեդիա[1]
ԳերեզմանՍոլնա գերեզմանատուն
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան[1][5]
ԵրկերՍիգրիդ Ֆրիդման և այլ արվեստագետներ
Մասնագիտությունլրագրող, գրական քննադատ, սյունակագիր և թարգմանչուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Klara Johanson Վիքիպահեստում

Կլարա Էլիզաբետ Յոհանսոն (շվեդ.՝ Klara Elisabeth Johanson, հոկտեմբերի 6, 1875(1875-10-06)[1][2][3], Հալմստադ, Շվեդիա[1][4][3] - հոկտեմբերի 8, 1948(1948-10-08)[1][2], Սանկտ Մատտեուս, Շվեդիա[1]), շվեդ գրաքննադատ, էսսեիստ, հասարակական գործիչ։ Սկզբում գրել է ամսագրերի և թերթերի համար, նախքան իր գործընկերոջ հետ հինգ տարի շարունակ Ֆրեդրիկա Բրեմերի նամակագրությունը համակարգելը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Յոհանսոնը ծնվել է 1875 թվականին, Հալմստադում` գլխարկ կարող և մորթեգործ վարպետ Ալեքսանդր Յոհանսոնի (շվեդ.՝ Alexander Johanson) և Աննա Քրիստինա Յոհանսոնի (շվեդ.՝ Anna Christina Johanson) ընտանիքում։ Կլարան դարձել է Հալմստադից առաջին կինը, ով հանձնել է ավագ միջնակարգ դպրոցի ավարտական քննությունները (1894)[6][7]։ Ուսումը շարունակել է Ուփսալայի համալսարանում և 1897 թվականին ստացել հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում։ Այնուհետև տեղափոխվել է Ստոկհոլմ, որտեղ նշանակվել է Dagny ամսագրի խմբագրի տեղակալի պաշտոնում, որը հիմնադրվել էր Ֆրեդերիկ Բրեմերի ասոցիացիայի (շվեդ.՝ Fredrika Bremer Förbundet, FBF) կողմից։ 1901 թվականին տեղափոխվել է Stockholms Dagblad հրատարակություն, որտեղ զբաղվել է գրաքննադատությամբ և հրապարակել զավեշտական պատմություններ Հեկ Լեբեր կեղծանունով[7]։ Յոհանսոնը թերթի համար գրել է մինչև 1912 թվականը։ Ժամանակակիցները Կլարային բնութագրում են որպես «Շվեդիայի առավել պերճախոս քննադատ, որն ունի բարձր գեղագիտական զգայունություն»[6]։

1907 թվականին Յոհանսոնը հրատարակել է իր սեփական «Ներքին աշխարհ» (շվեդ.՝ Den undre världen) գիրքը, որը ստացել էր հակասական արձագանքներ[6][7]։ 1915-1920 թվականներին նա իր գործընկեր Էլլեն Կլեմանի հետ միասին[7][8] հրատարակել է Ֆրեդրիկ Բրեմերի նամակները չորս հատորով[6]։ 1924 թվականին Յոհանսոնը և Կլեմանը ծանոթացել են մեկ այլ զույգի՝ քանդակագործ Սիգրիդ Ֆրիդմանի և իր գործընկեր Ռագնհիլդ Բարկմանի հետ։ Չորս կանայք ընկերներ են դարձել և հաճախ ամառն անցկացրել միասին[9]։ Յոհանսոնը հետագայում գիրք է գրել Ֆրիդմանի մասին[6]։ Կլարային են վերագրում նաև Շվեդիայում ամերիկյան գրականության առաջխաղացումը, շվեդական մամուլում 1916 թվականին հրատարակված Յոհանսոնի օրագրի գրառումները ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնի մասին[8]։ Կլարան թարգմանել է նաև մի քանի այլ հեղինակների, այդ թվում՝ Անրի-Ֆրեդերիկ Ամիելին և Ռոզա Մայռեդերին[6]։

Իր լրագրողական գործունեության ընթացքում Յոհանսոնը հրատարակել է ստեղծագործությունների մի քանի ժողովածու, որոնք հիմնականում վերաբերել են գրականությանը։ 1948 թվականին՝ նրա մահից հետո, Նիլս Աֆզելիուսը հրատարակել է Յոհանսոնի ստեղծագործությունների երեք ժողովածու[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Klara E Johanson (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Klara Elisabet Johanson 1875-10-06 — 1948-10-08 Litteraturkritiker, författare, journalist
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Halmstads kyrkoarkiv (Halland), Födelse- och dopböcker, SE/LLA/13138/C I/10 (1873-1888), bildid: 00129490_00078, sida 74
  4. 4,0 4,1 4,2 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  5. Klara Elisabet Johanson
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Svensson, Ingrid (2012). «Johanson, Klara». The History of Nordic Women's Literature. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Svensson, Ingrid Johanson, Klara [KJ] // Who's Who in Gay and Lesbian History: From Antiquity to World War II / Aldrich, Robert; Wotherspoon, Garry. — Psychology Press, 2002. — С. 274—275. — ISBN 978-0-415-15983-8
  8. 8,0 8,1 Nyberg, Lennart 'I Dwell in Possibility': The Reception of Emily Dickinson in Sweden // The International Reception of Emily Dickinson / Mitchell, Domhnall; Stuart, Maria. — Bloomsbury Publishing, 2011. — С. 114—117. — ISBN 978-1-4411-3898-9
  9. Burman, Carina K.J.: En biografi över Klara Johanson. — Stockholm, Sweden: Albert Bonniers förlag, 2015. — С. 285, 342—343. — ISBN 978-91-0-014970-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Յոհանսոն» հոդվածին։