Սիգրիդ Ֆրիդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգրիդ Ֆրիդման
շվեդերեն՝ Sigrid Karolina Sofia Fridman
Sigrid Fridman.jpg
Ծնվել էնոյեմբերի 23, 1879(1879-11-23)[1][2][3]
ԾննդավայրNedertorneå-Haparanda church parish, Շվեդիա[1][3]
Մահացել էհունվարի 8, 1963(1963-01-08)[1][2] (83 տարեկան)
Վախճանի վայրըԿունգսհոլմ, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունArvedson's Gymnastics Institute?[1] և Գրանդ Շոմեր ակադեմիա (1914)[1][2]
ՈւսուցիչԷմիլ Անտուան Բուրդել[1][4]
Ստեղծագործություն(ներ)Kentauren?[4][5], Ellen Key statue?[4][5], statue of Fredrika Bremer?[4][5] և Q87020500?
Մասնագիտությունքանդակագործ և ֆիզիոթերապևտ
Commons-logo.svg Sigrid Fridman Վիքիպահեստում

Սիգրիդ Ֆրիդման (շվեդերեն՝ Sigrid Fridman, նոյեմբերի 23, 1879(1879-11-23)[1][2][3], Nedertorneå-Haparanda church parish, Շվեդիա[1][3] - հունվարի 8, 1963(1963-01-08)[1][2], Կունգսհոլմ, Շվեդիա[1]), շվեդ քանդակագործ։ Հայտնի է կանանց վերաբերող ստեղծագործություններով և Կենտավրոս քանդակով, որը գտնվում է Ստոկհոլմի Observatorielunden այգում։ Ֆրիդմանի բազմաթիվ քանդակներ գտնվում են Շվեդիայի զբոսայգիներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգրիդ Կարոլինա Սոֆյա Ֆրիդմանը ծնվել է 1879 թվականի նոյեմբերի 23-ին Շվեդիայի Նորրբոտտեն շրջանի Հապարանդա համայնքում, Մաթիլդա Քրիստինայի (ծննդյան անունը՝ Bruhn) և Կառլ Գուստավ Ֆրիդմանի ընտանիքում։ Սովորել է կանանց ֆիզիոթերապևտիկ հմտություններ ուսուցանող 1902 թվականին հիմնված Ստոկհոլմի Արվեդսոն մարմնամարզության ինստիտուտում[6][7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելուց հետո Ֆրիդմանը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել է որպես ֆիզիոթերապևտ[6]։ 1911 թվականին, որպես զբաղմունք, սկսել է քանդակագործություն ուսումնասիրել[8][9]։ 1912 թվականին տեղափոխվել է Փարիզ, ընդունվել Գրանդ Շոմերի ակադեմիա, սովորել Էմիլ Անտուան Բուրդելի մոտ։ Չորս տարի Փարիզում սովորելուց հետո 1916 թվականին ցուցադրվել է Լոնդոնի Գրոսվենոր ցուցասրահի գարնանային ցուցահանդեսում[9]։ 1914 թվականից կապի մեջ է եղել արվեստագետ Ռագնհիլդ Բարկմանի հետ[10][11]։

Ֆրիդմանը վերադարձել է Շվեդիա և բնակություն հաստատել Գյոթեբորգում` ստեղծելով մի շարք դեկորատիվ աշխատանքներ։ 1921 թվականին Շվեդիայի ծովագնացության «Atlantica» ընկերության նոր շենքի համար ստեղծել է գրանիտե երկու արձան՝ Sea Horse (շվեդերեն՝ Havshästen) և Walrus (շվեդերեն՝ Valrossen): Նույն ժամանակահատվածում սև գրանիտից ստեղծել է Պինգվինի ջրհոր (շվեդերեն՝ Pingvinbrunnen) քանդակը, որն այժմ գտնվում է Շվեդիայի բնական պատմության թանգարանում։ Գյոթեբորգում են գտնվում նաև Այծամարդ (շվեդերեն՝ Faunerna), Խույս տվող երիտասարդություն (շվեդերեն՝ Hukande yngling) քանդակները և Տորգնի Սեգերստեդտի կիսանդրին[6]։

Կենտավրոս

1924 թվականին Ֆրիդմանն ու Բարկմանը տեղափոխվեցին Ստոկհոլմ և ընկերացան մեկ այլ լեսբուհի զույգի՝ Քլարա Յոհանսոնի և Էլեն Քլեմանի հետ[10][11]։ Նրանք միասին էին ժամանակ անցկացնում՝ ամառային ուղևորությունների մեկնելով Ռետտվիկ և Մեսեսգարդեն մինչև 1948 թվականը՝ Յոհանսոնի մահը[12]։ Հունաստան կատարած ուսումնական այցի ընթացքում Ֆրիդմանն ու Յոհանսոնը մտերմացան, սակայն չթողեցին իրենց երկարամյա զուգընկերոջը[11]։ 1927 թվականին Ֆրիդմանը ստեղծեց Ֆրեդրիկա Բրեմերի քանդակը[13], որը բանավեճերի առիթ դարձավ, թե արդյոք կինը պետք է լրջորեն զբաղվի քանդակագործությամբ։ Այս բանավեճը շարունակվում էր, և մինչ տղամարդ քանդակագործները կարծում էին, թե կանայք պետք է միայն քանդակեն մանկական դիմաքանդակներ կամ փոքր կտորներ, 1928 թվականին Ֆրիդմանը ստեղծեց «Կենտավրոս» արձանը[8]։

Ֆրիդմանի «Կենտավրոսը» դարձավ նրա ամենանշանավոր գործը։ 1939 թվականին ստեղծված քանդակը դարձավ բուռն բանավեճերի առիթ. շատերը դժգոհում էին, որ կերպարը գեղարվեստորեն զգայուն չէ, քանի որ կենտավրոսներն ազգային ժողովրդական բանահյուսության մաս չէին[8]։ Բրոնզե հուշարձանն իր ամուր կազմվածքով[6] արտացոլում է ստեղծագործության ուժը։ Թեև սկզբում Ֆրիդմանը նախատեսում էր քանդակը ցուցադրել Լիբրարի փողոցի սկզբում, այն տեղադրվեց Ստոկհոլմի Observatorielunden աստղադիտարանի մոտ գտնվող բլրի վրա։ 1948 թվականին ի պաշտպանություն Ֆրիդմանի և այլ կին արվեստագետների՝ Յոհանսոնը հրատարակեց Sigrid Fridman—och andra konstnärer: en krigskrönika (Սիգրիդ_Ֆրիդմանը և այլ արվեստագետներ. պատերազմական քրոնիկոն) գիրքը[8]։

Ֆրիդմանի Էլեն Քեյի արձանը (1953) նույնպես կատաղի բանավեճի թեմա դարձավ, և տարիքին զուգընթաց արվեստագետն ավելի ինտրովերտ դարձավ, թեև շարունակում էր աշխատել։ Ֆրիդմանի քանդակները գտնվում են Շվեդիայի տարբեր հանրային տարածքներում։ Ֆրիդմանի վերջին աշխատանքը՝ Det droppande trädet-ը (Կաթացող ծառ) տեղակայված է Օդենգատան քաղաքի գրադարանի մոտ և տեղադրվել է քանդակագործի մահից մեկ տարի անց[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդմանը մահացել է Շվեդիայի Ստոկհոլմ համայնքում 1963 թվականին[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]