Էլեն Քեյ
Էլեն Քեյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1849[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Q10505188?, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][2] |
Վախճանվել է | ապրիլի 25, 1926[6][3][7][8][4][9][10][5] (76 տարեկանում) |
Վախճանի վայր | Q10718377?, Շվեդիա[1][9][10] |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող, քննադատ, մանկավարժ, սուֆրաժիստ և ֆեմինիստ |
Լեզու | շվեդերեն[11] |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Svenska hem? և Կանանց սոցիալական և քաղաքական միություն |
Ամուսին | չկա[1] |
Ellen Key Վիքիպահեստում |
Էլեն Կառոլինա Սոֆյա Քեյ (շվեդ.՝ Ellen Karolina Sofia Key, դեկտեմբերի 11, 1849[1][2][3][4][5], Q10505188?, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1][2] - ապրիլի 25, 1926[6][3][7][8][4][9][10][5], Q10718377?, Շվեդիա[1][9][10]), շվեդ գրող:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլլեն Քեյը ծնվել է 1849 թվականի դեկտեմբերի 11-ին[12] Սունդհոլմում՝ Շվեդիայի ագրարային կուսակցության հիմնադիր Էմիլ Քեյի ընտանիքում: Նրա մայրը՝ Սոֆի Պուսսի Քեյը, Շվեդիայի հյուսիսի արիստոկրատ ընտանիքից էր: Էլեն Քեյն ստացել է տնային կրթություն, մայրը նրան սովորեցրել է գրել և թվաբանություն, իսկ տնային դաստիարակչուհին՝ օտար լեզուներ: Էլենը մանկության տարիներին շատ է կարդացել, նրա վրա տպավորություն են գործել Հենրիկ Իբսենի պիեսները, մասնավորապես «Պեր Գյունտ», «Սիրո կատակերգություն» և «Բրանդ» ստեղծագործությունները: Երբ Էլենը դարձել է 12 տարեկան, նրա հայրն ընտրվել է Ռիկսդագում, և ընտանիքը տեղափոխվել է Ստոկհոլմ:
Էլենը մայրությունը համարել է ծանր աշխատանք և պնդել, որ ամուսիններից անկախ պետությունը պետք է աջակցի մայրերին և երեխաներին: Այդ գաղափարները էական ազդեցություն են ունեցել բազմաթիվ երկրների սոցիալական օրենսդրության վրա:
1874 թվականին Էլենը մեկնել է Դանիա, որտեղ դասավանդել է ժողովրդական ինստիտուտներում անապահով գյուղացիների համար: Նա երազել է ժողովրդական իր ինստիտուտը հիմնել հայրենի Շվեդիայում, բայց դրա փոխարեն 1880 թվականին որպես ուսուցչուհի ընդունվել է Ստոկհոլմում Աննա Ուիտլոկի իգական քոլեջ (Anna Whitlock’s girls school):
Գրական ստեղծագործություններում անդրադարձել է կանանց իրավունքների և պարտականությունների, կանանց աշխատանքի, ավագ ու երիտասարդ սերունդների փոխհարաբերությունների, մայրական զգացմունքի, անհատի ու հասարակության փոխազդեցության հարցերին: Չհարելով ոչ մի կոնկրետ խմբի կամ կուսակցության՝ նա ձգտել է գնալ իր սեփական ուղով: Նրա գլխավոր աշխատանքներն են՝ «Սիրո և ամուսնության մասին» և «Երեխայի դարը» («Barnets århundrade», 1900)[13]: Եվրոպական հասարակությունում իր գաղափարների տարածման համար Քեյը 1903 թվականին մեկնել է ճանապարհորդության Գերմանիա և Ավստրիա, որտեղ կարդացել է հրապարակային դասախոսություններ իրեն հոգեհարազատ թեմաներով:
Էլեն Քեյը նաև «էթիկան գեղագիտության միջոցով» փիլիսոփայական հայեցակարգի հեղինակն է: Նրանում կանխադրել է, որ լիարժեք, հարմարավետ միջավայրում ապրող մարդն ի վիճակի է ճանաչել իրեն և գտնել փոխհամաձայնություն իր շրջապատի աշխարհի հետ: Այս տեսակետը թելադրված էր սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության նկատմամբ նրա հետաքրքրությամբ, բայց նա ձգտում էր խուսափել պրոլետարիատի բռնապետությունից և կառավարման այլ բռնի մեթոդներից:
Էլեն Քեյը մահացել է 1926 թվականի ապրիլի 25-ին՝ 76 տարեկան հասակում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Wittrock U. Ellen K S Key — P. 90.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gladhammars kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00098/C/7 (1842-1860), bildid: A0015078_00024
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 6,2 Ellen K S Key — 1917.
- ↑ 7,0 7,1 7,2 SNAC — 2010.
- ↑ 8,0 8,1 8,2 Nationalencyklopedin — 1999.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Västra Tollstads kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/VALA/00452/F/1 (1912-1940), bildid: 00020694_00028 — P. 24.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Västra Tollstads kyrkoarkiv, Församlingsböcker. Bunden serie, SE/VALA/00452/A II a/4 (1923-1934), bildid: 00020682_00228 — P. 229.
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ellen Key - Britannica Online Encyclopedia
- ↑ Barnets århundrade at Project Runeberg
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էլեն Քեյ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Троцкий И. М. Венок на могилу (Памяти Эллен Кей) // Дни, № 997, 05 мая 1926. С. 2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլեն Քեյի գործերը «Գուտենբերգ» նախագծում
- UNESCO paper on Ellen Key
- Ronny Ambjörnsson (2014) Ellen Key and the concept of Bildung
|