Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ
Elisabeth von Bayern
Կնիք Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախի պատկերով
Դրոշ
Դրոշ
Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի
1250 - 1254
(Էլիզաբեթ Բավարացի անվան տակ)
Նախորդող Իզաբել Անգլիացի
Հաջորդող Հերթրուդա Հոհենբերգցի
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1246 - 1254
(Էլիզաբեթ Բավարացի անվան տակ)
Նախորդող Իոլանտա դե Բրիեն
Հաջորդող Սոֆիա ֆոն Լանդսբերգ
Դրոշ
Դրոշ
Սիցիլիայի թագուհի
1246 - 1254
(Էլիզաբեթ Բավարացի անվան տակ)
Նախորդող Իզաբել Անգլիացի
Հաջորդող Ելենա Էպիրացի
 
Ազգություն գերմանուհի
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1227
Ծննդավայր Տրաուսնից ամրոց, Լանդսհուտ
Վախճանի օր 1273, հոկտեմբերի 9
Վախճանի վայր Գրայֆենբուրգ, Տիրոլ, այժմ՝ Ավստրիա
Թաղված Stift Stams Austrian Grave
Դինաստիա Վիտելսբախներ
Հայր Օտտոն II Պայծառափայլ
Մայր Ագնես Բաունշվեյգցի
Ամուսին 1-ին ամուսին՝ Կոնրադ IV
2-րդ ամուսին՝ Մեյնհարդ II
Զավակներ 1-ին ամուսնությունից՝ Կոնրադին
2-րդ ամուսնությունից՝ Ալբերտ,
Ագնեսա,
Ելիզավետա,
Օտտոն,
Հենրիխ,
Լյուդվիգ

Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ կամ Էլիզաբեթ Բավարացի (գերմ.՝ Elisabeth von Bayern, 1227, Trausnitz Castle, Լանդսհուտ, Գերմանիա - հոկտեմբերի 9, 1273, Տիրոլ, Գրայֆենբուրգ), Բավարիայի դուքս և Ռեյնի պֆալցկոմս Օտտոն II-ի դուստրը՝ Վիտելսբախների դինաստիայից։ Ամուսնության ժամանակ՝ առաջին ամուսնությունից - Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի, Երուսաղեմի թագուհի, Սիցիլիայի թագուհի, Շվաբիայի դքսուհի; երկրորդ ամուսնությունից - Գորիցիայի և Տիրոլի դքսուհի, Կարինտիայի և Կրայնի դքսուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախկ ծնվել է 1227 թվականին Տրաուսնից ամրոցում, Լանդսհուտ։ Նա ավագ դուստրն էր Օտտոն II Պայծառափայլի (1206—1253)՝ Բավարիայի դուքս և Ռեյնի պֆալցկոմս, Վիտելսբախների դինաստիայից, և Ագնես Բրաունշվեյգցու (1201—1267)՝ Վելֆերի դինաստիայից Հենրիխ Բրաունշվեյգցու դուստր, ընտանիքում։

1246 թվականի սեպտեմբերի 1-ին նրան ամուսնացնում են Շվաբիայի դուքս և Երուսաղեմի արքա Կոնրադ Հոհենշտաուֆենի, հետագայում՝ գերմանական կայսր և Սիցիլիայի արքա, հետ։ Այդ ամուսնություն նպաստում է Վիտելսբախների և Հոհենշտաուֆենների դինստիաների միջև դաշինքին։ 1254 թվականին Էլիզաբեթ Բավարացին այրիանում է։

Առաջին ամուսնու մահից չորս տարի անց նա երկրորդ անգամ է ամուսնանում Մեյնհարդ II-ի հետ՝ Գորիցիայի և Տիրոլի դուքս, կարինտինն և Կրայնի դուքս։

1268 թվականին Նեապոլում, Տալյակոցոյի մոտ ճակատամարտում պարտությունից հետո, գլխատվում է Կոնրադինը՝ նրա միակ որդին առաջին ամուսնությունից։ Նրա հիշատակին, 1272 թվականին, նա հիմնադրում է Շտամս աբբայությունը Տիրոլում, որը հանձնում է վանական-ցիստերականների խնամքին։ Այդ վանքում Էլիզաբեթ Բավարացին ամուսնու հետ անց է կացնում կյանքի վերջին տարիները և այնտեղ էլ թաղվում է։ Նա մահացել է 1273 թվականի հոկտեմբերի 9-ին։ Մեյնհարդ II ֆոն Կերնտենը կնոջից շատ է ապրում համարյա քսան տարի։

Երկրորդ ամուսնությունից Էլիզաբեթ Բավարացու կրտսեր դուստր Էլիզաբեթ Կարինտիացին ամուսնացել է դուքս Ալբրեխտ I Ավստրիացու հետ, ով հետագայում դառնում է Գերմանիայի արքա։ Նրա ավագ որդի Ալբրեխտ II-ը մահանում է հորից առաջ, ում ժառանգորդն է դառնում Օտտոն III-ը։ Վերջինիս մահից հետո Գորիցիայի և Տիրոլի դուքս է դառնում Էլիզաբեթ Բավարացու միակ կենդանի մնացած որդին՝ Հենրիխ IV-ը, Չեխիայի արքան։ 1335 թվականին, համաձայն իր կտակի, նա թաղվում է ծնողների հետ Շտամս աբբայությունում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ամուսնությունից Էլիզաբեթ Բավարացին ունեցել է յոթ երեխա։

Կոնրադ IV-ի հետ առաջին ամուսնությունից նա ունեցել է Կոնրադինին (1252—1268), Երուսաղեմի արքա, Սիցիիայի արքա և Շվաբիայի դուքս, Հոհենշտաուֆենների տոհմի վերջին օրինական կառավարիչ։

Մեյնհարդ II Տիրոլցու հետ երկրորդ ամուսնությունից նա ունեցել է չորս որդի և երկու դուստր.

  • Ալբրեխտ II (մահացել է 1292 թվականին), Տիրոլի դուքս
  • Ագնեսա (մահացել է 1293 թվականին), ամուսնացել է Ֆրիդրիխ I Մեյսենցու հետ
  • Էլիզաբեթ (1262—1313), ամուսնացել է Ալբրեխտ I Ավստրիացու հետ
  • Օտտոն III (մոտ 1265—1310), Գորիցիայի ո Տիրոլի դուքս, Կարինտիայի և Կրայնիի դուքս
  • Հենրիխ VI (մոտ 1270—1335), Կարինտիայի և Կրայնիի դուքս, Տիրոլի դուքս, Բոհեմիայի արքա
  • Լյուդվիգ (մահացել է 1305 թվականին)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող Հաջորդող
Իոլանտա դե Բրիեն
1212 - 1228

Երուսաղեմի թագուհի
1246 - 1254
Սոֆիա ֆոն Լանդսբերգ
1266 - 1268
Նախորդող Հաջորդող
Իզաբել Անգլիացի
1235 - 1241

Սիցիլիայի թագուհի
1250 - 1254
Ելենա Էպիրացի
1256 - 1258
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ» հոդվածին։