Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ
Elisabeth von Bayern
Elisabeth von Bayern (1227–1273).jpg
Կնիք Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախի պատկերով
Դրոշ
Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի
1250 - 1254
(Էլիզաբեթ Բավարացի անվան տակ)
Նախորդող Իզաբել Անգլիացի
Հաջորդող Հերթրուդա Հոհենբերգցի
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1246 - 1254
(Էլիզաբեթ Բավարացի անվան տակ)
Նախորդող Իոլանտա դե Բրիեն
Հաջորդող Սոֆիա ֆոն Լանդսբերգ
Դրոշ
Սիցիլիայի թագուհի
1246 - 1254
(Էլիզաբեթ Բավարացի անվան տակ)
Նախորդող Իզաբել Անգլիացի
Հաջորդող Ելենա Էպիրացի
 
Ազգություն գերմանուհի
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1227
Ծննդավայր Տրաուսնից ամրոց, Լանդսհուտ
Վախճանի օր 1273, հոկտեմբերի 9
Վախճանի վայր Գրայֆենբուրգ, Տիրոլ, այժմ՝ Ավստրիա
Գերեզման Stift Stams Austrian Grave
Թաղված Stift Stams Austrian Grave
Դինաստիա Վիտելսբախներ
Հայր Օտտոն II Պայծառափայլ
Մայր Ագնես Բաունշվեյգցի
Ամուսին 1-ին ամուսին՝ Կոնրադ IV
2-րդ ամուսին՝ Մեյնհարդ II
Զավակներ 1-ին ամուսնությունից՝ Կոնրադին
2-րդ ամուսնությունից՝ Ալբերտ,
Ագնեսա,
Ելիզավետա,
Օտտոն,
Հենրիխ,
Լյուդվիգ

Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ կամ Էլիզաբեթ Բավարացի (գերմ.՝ Elisabeth von Bayern, 1227 թվական, Տրաուսից ամրոց, Լանդսհուտ1273 թվական, հոկտեմբերի 9, Գրայֆենբուրգ, Տիրոլ), Բավարիայի դուքս և Ռեյնի պֆալցկոմս Օտտոն II-ի դուստրը՝ Վիտելսբախների դինաստիայից։ Ամուսնության ժամանակ՝ առաջին ամուսնությունից - Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի, Երուսաղեմի թագուհի, Սիցիլիայի թագուհի, Շվաբիայի դքսուհի; երկրորդ ամուսնությունից - Գորիցիայի և Տիրոլի դքսուհի, Կարինտիայի և Կրայնի դքսուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախկ ծնվել է 1227 թվականին Տրաուսնից ամրոցում, Լանդսհուտ։ Նա ավագ դուստրն էր Օտտոն II Պայծառափայլի (1206—1253)՝ Բավարիայի դուքս և Ռեյնի պֆալցկոմս, Վիտելսբախների դինաստիայից, և Ագնես Բրաունշվեյգցու (1201—1267)՝ Վելֆերի դինաստիայից Հենրիխ Բրաունշվեյգցու դուստր, ընտանիքում։

1246 թվականի սեպտեմբերի 1-ին նրան ամուսնացնում են Շվաբիայի դուքս և Երուսաղեմի արքա Կոնրադ Հոհենշտաուֆենի, հետագայում՝ գերմանական կայսր և Սիցիլիայի արքա, հետ։ Այդ ամուսնություն նպաստում է Վիտելսբախների և Հոհենշտաուֆենների դինստիաների միջև դաշինքին։ 1254 թվականին Էլիզաբեթ Բավարացին այրիանում է։

Առաջին ամուսնու մահից չորս տարի անց նա երկրորդ անգամ է ամուսնանում Մեյնհարդ II-ի հետ՝ Գորիցիայի և Տիրոլի դուքս, կարինտինն և Կրայնի դուքս։

1268 թվականին Նեապոլում, Տալյակոցոյի մոտ ճակատամարտում պարտությունից հետո, գլխատվում է Կոնրադինը՝ նրա միակ որդին առաջին ամուսնությունից։ Նրա հիշատակին, 1272 թվականին, նա հիմնադրում է Շտամս աբբայությունը Տիրոլում, որը հանձնում է վանական-ցիստերականների խնամքին։ Այդ վանքում Էլիզաբեթ Բավարացին ամուսնու հետ անց է կացնում կյանքի վերջին տարիները և այնտեղ էլ թաղվում է։ Նա մահացել է 1273 թվականի հոկտեմբերի 9-ին։ Մեյնհարդ II ֆոն Կերնտենը կնոջից շատ է ապրում համարյա քսան տարի։

Երկրորդ ամուսնությունից Էլիզաբեթ Բավարացու կրտսեր դուստր Էլիզաբեթ Կարինտիացին ամուսնացել է դուքս Ալբրեխտ I Ավստրիացու հետ, ով հետագայում դառնում է Գերմանիայի արքա։ Նրա ավագ որդի Ալբրեխտ II-ը մահանում է հորից առաջ, ում ժառանգորդն է դառնում Օտտոն III-ը։ Վերջինիս մահից հետո Գորիցիայի և Տիրոլի դուքս է դառնում Էլիզաբեթ Բավարացու միակ կենդանի մնացած որդին՝ Հենրիխ IV-ը, Չեխիայի արքան։ 1335 թվականին, համաձայն իր կտակի, նա թաղվում է ծնողների հետ Շտամս աբբայությունում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ամուսնությունից Էլիզաբեթ Բավարացին ունեցել է յոթ երեխա։

Կոնրադ IV-ի հետ առաջին ամուսնությունից նա ունեցել է Կոնրադինին (1252—1268), Երուսաղեմի արքա, Սիցիիայի արքա և Շվաբիայի դուքս, Հոհենշտաուֆենների տոհմի վերջին օրինական կառավարիչ։

Մեյնհարդ II Տիրոլցու հետ երկրորդ ամուսնությունից նա ունեցել է չորս որդի և երկու դուստր.

  • Ալբրեխտ II (մահացել է 1292 թվականին), Տիրոլի դուքս
  • Ագնեսա (մահացել է 1293 թվականին), ամուսնացել է Ֆրիդրիխ I Մեյսենցու հետ
  • Էլիզաբեթ (1262—1313), ամուսնացել է Ալբրեխտ I Ավստրիացու հետ
  • Օտտոն III (մոտ 1265—1310), Գորիցիայի ո Տիրոլի դուքս, Կարինտիայի և Կրայնիի դուքս
  • Հենրիխ VI (մոտ 1270—1335), Կարինտիայի և Կրայնիի դուքս, Տիրոլի դուքս, Բոհեմիայի արքա
  • Լյուդվիգ (մահացել է 1305 թվականին)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող Հաջորդող
Իոլանտա դե Բրիեն
1212 - 1228
Arms of the Kingdom of Jerusalem.svg

Երուսաղեմի թագուհի
1246 - 1254
Սոֆիա ֆոն Լանդսբերգ
1266 - 1268
Նախորդող Հաջորդող
Իզաբել Անգլիացի
1235 - 1241
King Manfred of Sicily Arms.svg

Սիցիլիայի թագուհի
1250 - 1254
Ելենա Էպիրացի
1256 - 1258