Էլիզաբեթ Ուորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Ուորեն
անգլ.՝ Elizabeth Warren
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ջորջ Վաշինգտոն համալսարան (1968)[1], Rutgers School of Law–Newark? (1976), Հյուստոնի համալսարան (1970), Northwest Classen High School? (1966) և Rutgers Law School?
Գիտական աստիճան՝ բակալավր (1970) և Իրավագիտության դոկտոր (1976)
Մասնագիտություն՝ իրավաբան, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, փաստաբան, տնտեսագետ և գրող
Ազգություն սպիտակ ամերիկացի
Դավանանք մեթոդիզմ[2]
Ծննդյան օր հունիսի 22, 1949(1949-06-22)[3][4][5] (74 տարեկան)
Ծննդավայր Օկլահոմա Սիթի[6]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Elizabeth Ann Herring
Հայր Donald Jones Herring?
Մայր Polly L. Herring (Reed)?[7]
Ամուսին Bruce Mann?
Զավակներ Ալեքսանդր Ուորեն և Amelia Warren Tyagi?
 
Կայք՝ warren.senate.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Էլիզաբեթ Էն Ուորեն (անգլ.՝ Elizabeth Ann Warren, հունիսի 22, 1949(1949-06-22)[3][4][5], Օկլահոմա Սիթի[6]), ամերիկացի քաղաքական գործիչ, 2013 թվականից Մասաչուսեթսից ԱՄՆ սենատոր։ Դեմոկրատական կուսակցության անդամ։

2018 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել է ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածության հավանական առաջադրման մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Ուորենն աշխատավորներ Պոլինի (Ռիդ) և Դոնալդ Ջոնս Հերինգի ընտանիքում չորրորդ երեխան էր[8][9][10]։ Երբ Էլիզաբեթը 12 տարեկան էր, հայրը սրտի կաթված է ստացել և կորցրել աշխատանքը։ Ընտանիքին ֆինանսապես օգնելու համար մորաքրոջ մեքսիկական ռեստորանում աշխատել է մատուցողուհի։

1970 թվականին Հյուսթոնի համալսարանից ստացել է խոսքի ախտաբանության և աուդիոլոգիայի բակալավրի աստիճան, իսկ 1976 թվականին Ռատգերսի համալսարանից՝ իրավագիտության մագիստրոսի կոչում։ Ուորենը որպես իրավագիտության պրոֆեսոր աշխատել է Փենսիլվանիայի և Հարվարդի համալսարանների իրավաբանական դպրոցներում[11]։ Սնանկության ոլորտի մասնագետ է[12]։

Քաղաքական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 14-ին Ուորենը հայտարարել է Մասաչուսեթսի սենատոր ընտրվելու մտադրության մասին։ 2012 թվականի հունիսի 2-ին ստացել է նահանգի Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակների քվեների ռեկորդային 95,77%-ը[13]։ Նրա թեկնածությունը հաստատել է նահանգապետ Դևալ Պատրիկը[14]։ 2012 թվականի նոյեմբերի 6-ին Ուորենն ընդհանուր ընտրություններում հաղթել է գործող սենատոր Սքոթ Բրաունին՝ ստանալով ձայների 53,7%-ը։ Նա դարձել է ԱՄՆ Սենատում Մասաչուսեթս նահանգից ընտրված առաջին կինը[15]։

Նա Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թևի առաջատար գործիչ է։ 2014 թվականին հրապարակել է «Առաջադիմության տասնմեկ պատվիրանները» (անգլ.՝ Eleven Commandments of Progressivism): Դրանք ներառում էին կոշտ, մասնավոր բնույթի կարգավորումներ, մատչելի կրթություն, գիտության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ներդրումներ, ցանցի չեզոքություն, աշխատավարձի բարձրացում, հավասար վարձատրություն, խմբային գործարքների իրավունք, սոցիալական պաշտպանություն, ամուսնության հավասարություն, ներգաղթի բարեփոխում և վերարտադրողական առողջության համընդհանուր հասանելիություն[16]։

Ըստ «Bloomberg»-ի՝ 2015 թվականին աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը[17]։

Նախագահի թեկնածության հավանական առաջադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 31-ին Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է նախագահի թեկնածության հավանական առաջադրման մասին։ Սենատորը և նրա կողմնակիցները ստեղծել են հետազոտական հանձնաժողով՝ ուսումնասիրելու, թե որքան է ընտրական մրցավազքին իր մասնակցության հավանականությունը[18][19]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլին «The Boston Globe» հրատարակությունն սկանդալ է սկսել Ուորենի անվան շուրջ։ Հոդվածում ասվում է, որ Ուորենը նշված է 1986-1995 թվականներին ամերիկյան իրավաբանական համալսարանների ընկերակցության կողմից կազմված իրավագիտության ուսուցիչների կարգապահական տեղեկատուում (անգլ.՝ Directory of Law Teachers), որոնք պատկանում են ռասայական փոքրամասնություններին[20]։

Հարվարդի իրավաբանական ֆակուլտետը, ի պատասխան անձնակազմի էթնիկական բազմազանության բացակայության քննադատության, տրամադրել է այնտեղ աշխատող ոչ սպիտակամորթների ցուցակը, որտեղ ներառված էր նաև Ուորենը։ Հանրապետական Սքոթ Բրաունը, որը Սենատի ընտրություններում մրցակցում էր Ուորենի հետ, նրան մեղադրում էր աշխատաշուկայում արտոնություն ստանալու համար Միացյալ Նահանգների բնիկ ժողովուրդների նախնիների մասին տեղեկությունների կեղծման մեջ[21][22]։

Համալսարանի նախկին գործընկերներն ու Ուորենի ղեկավարներն ասում էին, որ նրա էթնիկ պատկանելությունը որևէ դեր չի խաղում վարձակալության գործընթացում։ Ուորենն ասել է, որ ազգային փոքրամասնությունների ցուցակում նշել է իրեն, որպեսզի գտնի նման էթնիկ խմբի գործընկերներին և չգիտեր, որ Հարվարդը նրան ներառել է ոչ սպիտակամորթ աշխատողների ցուցակում[23][24][25]։ Նրա եղբայրները հայտնել են, որ «մենք մեծացել ենք՝ լսելով մեր մոր, տատիկի և մյուս հարազատների պատմությունները, որ մեր ընտանիքում ունենք չերոկիներ և դելավարներ[26]։ 2014 թվականին Ուորենն ինքնակենսագրության մեջ գրել է, որ հայտարարված էթնիկ խմբի պատճառով չի ունեցել գործունեության որևէ առաջխաղացում, իսկ կեղծիքի հաստատումն անվանել է սխալ և վիրավորական[20][22][25][27]։

Ծագումնաբանական փորձաքննությունը չի կարողացել ոչ հաստատել, ոչ էլ հերքել Ուորենի հնդիկ նախնիների գոյությունը, իսկ Օկլահոմայի պատմական ընկերությունը նշել է, որ խառնամուսնությունների և համապատասխան տվյալները թաքցնելու պատճառով դժվար է հաստատել բնիկ ամերիկացի նախնիների առկայությունը[28][29]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1978 թվականներին ամուսնացած էր ՆԱՍԱ-ի ինժեներ Ջիմ Ուորենի հետ։ Ունեն երկու երեխա՝ Ամելիան և Ալեքսանդրը։

1980 թվականին ամուսնացել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Բրյուս Մանի հետ[8][30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  2. https://www.thenation.com/article/case-elizabeth-warren/
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #170523330 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Geni(բազմ․) — 2006.
  8. 8,0 8,1 Mallie Jane Kim. (2010 թ․ հոկտեմբերի 4). «10 Things You Didn't Know About Elizabeth Warren» (անգլերեն). US News and World Report. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «Ancestors of: Herring, Elizabeth» (PDF) (անգլերեն). North Shore Journal. May 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. Noah Bierman. (2012 թ․ փետրվարի 12). «A girl who soared, but longed to belong» (անգլերեն). Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. «Elizabeth Warren's curriculum vitae» (PDF) (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. Harry Kreisler. (2007 թ․ մարտի 8). «Conversation with Elizabeth Warren» (անգլերեն). Conversations with History. Institute of International Studies, University of California, Berkeley. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. Robert Rizzuto. (2012 թ․ հունիսի 2). «Elizabeth Warren lands party endorsement with record 95 percent support at Massachusetts Democratic Convention» (անգլերեն). The Republican. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. Noah Bierman. (2012 թ․ մայիսի 30). «Deval Patrick endorses Elizabeth Warren for US Senate» (անգլերեն). Boston.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. Noah Bierman, Frank Phillips. (2012 թ․ նոյեմբերի 7). «Elizabeth Warren defeats Scott Brown» (անգլերեն). Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին.
  16. «Elizabeth Warren's 11 Commandments of Progressivism». nationaljournal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  17. «Elizabeth Warren» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  18. «Кандидат Элизабет Уоррен. В США началась президентская гонка 2020» (ռուսերեն). Радио Свобода. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  19. «Сенатор-демократ Элизабет Уоррен собирается бросить вызов Трампу на выборах в 2020» (ռուսերեն). ГОЛОС АМЕРИКИ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  20. 20,0 20,1 Ebbert, Stephanie (2012 թ․ ապրիլի 30). «Directories identified Warren as minority». The Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  21. Chabot, Hillary (2012 թ․ ապրիլի 27). «Harvard trips on roots of Elizabeth Warren's family tree». Boston Herald. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  22. 22,0 22,1 Carmichael, Mary (2012 թ․ մայիսի 25). «Filings raise more questions on Warren's ethnic claims». The Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  23. cite news|url=http://ideas.time.com/2012/10/05/elizabeth-warren-and-the-myth-of-race/%7Ctitle=Elizabeth(չաշխատող հղում) Warren, Scott Brown and the Myth of Race|author1=Touré|date=October 5, 2012|work=Time|accessdate=February 23, 2015|authorlink1=Touré (journalist)
  24. Nickisc, Curt. «Despite Pledge, Gloves Are Off In Massachusetts Senate Race». WBUR News. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  25. 25,0 25,1 Hicks, Josh (2012 թ․ սեպտեմբերի 28). «Everything you need to know about Elizabeth Warren's claim of Native American heritage». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  26. LeBlanc, Steve (2012 թ․ ապրիլի 30). «In Mass. US Senate race, a question of heritage». Boston.com. Associated Press.
  27. Seelye, Katharine Q.; Goodnough, Abby (2012 թ․ ապրիլի 30). «Candidate for Senate Defends Past Hiring». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին. «officials involved in her hiring at Harvard, the University of Pennsylvania, the University of Texas and the University of Houston Law Center all said that she was hired because she was an outstanding teacher, and that her lineage was either not discussed or not a factor»
  28. Wang, Amy B (2018 թ․ հոկտեմբերի 15). «Trump dared Elizabeth Warren to take a DNA test to prove her Native American ancestry. Now what?». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  29. Klein, Betsy (2016 թ․ հունիսի 28). «Brown on Warren's heritage: 'She can take a DNA test'». CNN. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  30. MJ Lee. (2014 թ․ ապրիլի 16). «Elizabeth Warren: 'I was hurt, and I was angry'» (անգլերեն). Politico. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Ուորեն» հոդվածին։