Էլիզաբեթ Նեյ
Էլիզաբեթ Նեյ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Մյունստեր, Պրուսիայի թագավորություն[4] |
Մահացել է | հունիսի 29, 1907[1][2][3][…] (74 տարեկան) կամ 1907[4] |
Վախճանի վայրը | Օստին, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և ԱՄՆ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և արվեստագետ |
Elisabet Ney Վիքիպահեստում |
Ֆրանցիսկա Բերնարդինա Վիլհելմինա Էլիզաբեթ Նեյ (գերմ.՝ Franzisca Bernadina Wilhelmina Elisabeth Ney, հունվարի 26, 1833[1][2][3][…], Մյունստեր, Պրուսիայի թագավորություն[4] - հունիսի 29, 1907[1][2][3][…] կամ 1907[4], Օստին, ԱՄՆ[4]), գերմանական ծագմամբ ամերիկացի քանդակագործ, ով իր կյանքի և գործունեության առաջին կեսն անցկացրել է Եվրոպայում` ստեղծելով հայտնի առաջնորդների, ինչպիսիք են Օտտո ֆոն Բիսմարկի, Ջուզեպպե Գարիբալդիի, Հենրուեր թագավոր Ջորջի V-ի դիմաքանդակները։ 39 տարեկանում ամուսնու՝ Էդմունդ Մոնտգոմերիի հետ ներգաղթել է Տեխաս, որտեղ իր ներդրումն է ունեցել արվեստի զարգացման մեջ։ Տեխասում բնակվելու ժամանակաշրջանում նրա ամենահայտնի գործերից են Սեմ Հյուսթոնի և Սթիվեն Ֆ. Օստինի մարմարե արձանները։ Էլիզաբեթ Նեյի աշխատանքների մի մեծ խումբ գտնվում է Էլիզաբեթ Նեյի անվան թանգարանում, որը տեղակայված է Օստինում գտնվող նրա տուն-ստուդիայում։ Այլ աշխատանքներ կարելի է գտնել Տեխաս նահանգի Կապիտոլիումում, ԱՄՆ-ի Կապիտոլիումում և Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեյը ծնվել է Վեստֆալիա նահանգի Մյունստեր վարչական շրջանում՝ փորագրող Յոհան Ադամ Նեյի և Աննա Էլիզաբեթի ընտանիքում։ Նեյերի ընտանիքում ծնված երեխաներից ողջ են մնացել Էլիզաբեթ Նեյը և որդին՝ Ֆրիցը։ Նրա ծնողները կաթոլիկներ են եղել։ Էլիզաբեթ Նեյը եղել է Ֆրանսիայի մարշալ Միշել Նեյի ավագ զարմուհին։ Վաղ տարիքում Էլիզաբեթը հայտարարել է, որ իր նպատակն է «ճանաչել մեծ մարդկանց»[5][6]։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեյը վաղ տարիքից օգնել է հորն իր աշխատանքում։ Նա շաբաթներ շարունակ հացադուլ էր անում, երբ ծնողները դեմ էին լինում նրա քանդակագործ դառնալու մտքին՝ հորդորելով ծնողներին ստանալու իրենց տեղական եպիսկոպոսի աջակցությունը։ 1852 թվականին ծնողները համաձայնվեցին և Նեյը դարձավ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժնի առաջին կին ուսանողը (սովորել է պրոֆեսոր Մաքս ֆոն Վիդնմանի մոտ)։ 1854 թվականի հուլիսի 29-ին ավարտելով ակադեմիան՝ Նեյը տեղափոխվել է Բեռլին` սովորելու Քրիստիան Դանիել Ռաուխի մոտ[7][8]։
1857 թվականին Նեյը Բեռլինում ստուդիա է բացել, 1863 թվականին ամուսնացել Էդմունդ Մոնտգոմերի հետ։ Ստեղծել գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի դիմաքանդակը, որը ողջունվել է որպես գեղարվեստական հաջողություն, որին հաջորդել է այլ նշանավոր մարդկանց գործերի ստեղծումը, այդ թվում՝ իտալացի ռազմական առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդիի, կոմպոզիտոր Ռիչարդ Վագների, Կոզիմա Վագների (Ֆերենց Լիստի և Վագների ապագա կնոջ դուստրը), Օտտո ֆոն Բիսմարկի և Հանովերի թագավոր Ջորջի V-ի դիմաքանդակները, ինչպես նաև կոմպոզիտոր Յոզեֆ Յոախիմի և նրա կնոջ Ամալի Խոակիմի։ Բիսմարկի կիսանդրին ավարտելուց կարճ ժամանակ անց Նեյին 1868 թվականին պրուսական գործակալները պատվիրեցին ստեղծելու Լյուդովիկոս II Բավարացու ամբողջական քանդակը։ Նեյի այդ ժամանակաշրջանի ստեղծագործությունները եղել են ավանդական դասական գերմանական ոճով՝ շեշտը դնելով ռեալիզմի և ճշգրիտ մասշտաբի վրա[5][9]։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-ականների սկզբին, երբ Նեյը Տեխասի բնակիչ էր, նահանգապետ Օրան Մ. Ռոբերտսի կողմից հրավիրվեց Օստին, որը հանգեցրեց նրա գեղարվեստական կարիերայի վերսկսմանը[10]։ 1892 թվականին Նեյը Օստինի հյուսիսում կառուցեց Ֆորմոսա ստուդիան (Էլիզաբեթ Նեյի անվան թանգարան) և սկսեց պատվերներ փնտրել[5][11]։
1891 թվականին Նեյին Chicago World's Fair Association-ի կին կառավարիչների խորհրդից պատվեր ստացավ 32000 ԱՄՆ դոլարով ստեղծելու Սեմ Հյուսթոնի և Սթիվեն Ֆ. Օստինի քանդակները 1893 թվականի Կոլումբիայի համաշխարհային ցուցահանդեսների համար[5][12][13]։ Հյուսթոնի և Օսթինի մարմարե քանդակներն այժմ կարելի է տեսնել Տեխաս նահանգի Կապիտոլիումում, Կապիտոլիումի Ազգային քանդակագործության հավաքածու-սրահում։ Նեյը պատվեր է ստացել նաև ստեղծելու Ալբերտ Սիդնի Ջոնսթոնի մահարձանը Տեխաս նահանգի գերեզմանատանը[14]։ Նեյի գործերից Լեդի Մակբեթի արձանը գտնվում է Էլիզաբեթ Նեյի անվան թանգարանում, մարմարե տարբերակը՝ Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանի հավաքածուում։ 1903 թվականին ստեղծված դոկտոր Դեյվիդ Թոմաս Իգլհարթի դիմաքանդակը կարելի է գտնել Օսթինում գտնվող սիմֆոնիկ հրապարակում[15]։ Նեյի հավանաբար վերջին հայտնի ստեղծագործությունը գերեզմանի վրա գտնվող քերովբե է Տեխասի Ֆրեդերիկսբերգ քաղաքի Der Stadt Friedhof գերեզմանատանը[16]։
Բացի քանդակագործական գործունեությունը, Նեյն ակտիվ մշակութային գործունեություն է ծավալել Օսթինում։ Ֆորմոսան դարձավ մշակութային հավաքների և հետաքրքրասերների կենտրոն, որի այցելուների թվում էին կոմպոզիտոր Իգնացի Յան Պադերևսկին և բալետի ռուս պարուհի Աննա Պավլովան[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Յակոբ Գրիմի կիսանդրի
-
Էլիզաբեթ Նեյը Արթուր Շոպենհաուերի քանդակի մոտ, 1859
-
Էյլհարդ Միչերլիխի կիսանդրի
-
Ջուզեպպե Գարիբալդիի դիմաքանդակ
-
Լյուդվիգ II Բավարիազցու դիմաքանդակ
-
Էդմունդ Մոնտգոմերի
-
Սեմ Հյուսթոն
-
Էլիզաբեթ Նեյը Տեխասի իր ստուդիայում, մոտ. 1900
-
Լեդի Մակբեթ
-
Ալբերտ Սիդնի Ջոնսթոնի մահարձանը Տեխաս նախանգի պետական գերեզմանատանը
-
Ալբերտ Սիդնի Ջոնսթոնի արձան
-
Սթիվեն Ֆ. Օստինի արձան
Ազգային քանդակագործության հավաքածու-սրահ -
Սեմ Հյուսթոնի արձան
Ազգային քանդակագործության հավաքածու-սրահ -
Էլիզաբեթ Նեյի անվան թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Elisabet Ney (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Directory of Southern Women Artists — The Johnson Collection.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Abernathy, Francis Edward (1994). Legendary Ladies of Texas. University of North Texas Press. էջեր 95–105. ISBN 978-0-929398-75-4.
- ↑ Ledbetter, Suzann (2006). Shady Ladies: Nineteen Surprising and Rebellious American Women. Forge Books. pp. 179–192. ISBN 978-0-7653-0827-6.
- ↑ Reimers, Peggy A (2006). Lone Star Legends. P.A. Reimers. էջեր 1–5. ISBN 978-1-4276-0624-2.
- ↑ Ingham, Donna (2006). You Know You're in Texas When... Globe Pequot. էջ 69. ISBN 978-0-7627-3811-3.
- ↑ «Elisabet Ney Education 1863–1857». City of Austin Parks and Recreation Dept. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Little, Carol Morris (1996). A Comprehensive Guide to Outdoor Sculpture in Texas. University of Texas Press. էջեր 4–6. ISBN 978-0-292-76034-9.
- ↑ «Elisabet Ney-Formosa studio». City of Austin Parks and Recreation Dept. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Walton, Andrea (2005). Women and Philanthropy in Education. Indiana University Press. էջ 248. ISBN 978-0-253-34466-3.
- ↑ Fisher, James D. «Elisabet Ney Museum». Handbook of Texas online. Texas State Historical Association. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Baird, David (2009). Frommer's San Antonio and Austin. Frommers. էջ 232. ISBN 978-0-470-43789-6.
- ↑ Little, Carol Morris, 1996, p75
- ↑ «Elizabeth Emma Schneider Schnerr». Der Stadt Friedhof. Fredericksburg Genealogical Society. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elisabet Ney from the Handbook of Texas Online
- Official site of the Elisabet Ney Museum
- Elisabet Ney, Sculptor, hosted by the Portal to Texas History
- "Lady Macbeth" Smithsonian American Art Museum
- Entry for Elisabet Ney on the Union List of Artist Names
- www.austintexas.gov/Elizabetney(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Selected Bibliography, Elisabet Ney Museum Արխիվացված 2011-08-10 Wayback Machine
- Cutrer, Emily Fourmy, The Art of the Woman: The Life and Work of Elisabet Ney, University of Nebraska Press, Lincoln, Nebraska, 1988 (0-8032-1438-3)
- Fortune, Jan and Jean Barton, Elisabet Ney, Alfred A. Knopf, New York, 1943
- Hendricks, Patricia D. and Becky Duval Reese, A Century of Sculpture in Texas: 1889–1989 (exhibition catalog), Archer M. Huntington Art Gallery, University of Texas Press, Austin, Texas, 1989
- Little, Carol Morris, A Comprehensive Guide to Outdoor Sculpture in Texas, University of Texas Press, Austin, Texas, 1996 (0-292-76034-5)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Նեյ» հոդվածին։ |
|