Քրիստիան Դանիել Ռաուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստիան Դանիել Ռաուխ
գերմ.՝ Christian Daniel Rauch
Christian Daniel Rauch 2.JPG
Ծնվել էհունվարի 2, 1777(1777-01-02)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրBad Arolsen, Վալդեկ Գրանկենբերգ, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][4][5][6][7][8] (80 տարեկանում)
Վախճանի վայրըԴրեզդեն, Գերմանական միություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[9]
ՈւսուցիչՅոհան Գոտֆրիդ Շադով, Friedrich Valentin?, Johann Christian Ruhl? և August Kiss?
Ոճնեոդասականություն
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Բեռլինի պատվավոր քաղաքացի, Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ԱնդամությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Christian Daniel Rauch Վիքիպահեստում

Քրիստիան Դանիել Ռաուխ (գերմ.՝ Christian Daniel Rauch, հունվարի 2, 1777(1777-01-02)[1][2][3][4][5][6][7][8], Bad Arolsen, Վալդեկ Գրանկենբերգ, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - դեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][4][5][6][7][8], Դրեզդեն, Գերմանական միությունկլասիցիզմի ժամանակաշրջանի գերմանացի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուխը ծնվել է աղքատ ընտանիքում: Նրա ծնողները ծնողները միջոցներ չունեին իրենց որդուն հայտնի արվեստագետների մոտ կրթության տալու համար։ Հայրը՝ Գեորգը, ծառայում է որպես զինվոր, այնուհետև որպես կամերդիներ աշխատանքի է անցնում Վալդեկի հերցոգի մոտ։ Սկզբնական շրջանում Ռաուխը սովորել է վալդեկյան քանդկագործի ՝ Ֆրիդրիխ Վալենտինի մոտ, այնուհետև Կասելում ՝ Յոհան Քրիստիան Ռուլի մոտ։

1797 թվականին Ռաուխը եկավ Բեռլին, ընդունվեց պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ II ֊ի մոտ ծառայության, որպես կամերդիներ, և նրա մահից հետո մնաց նույն պաշտոնում Ֆրիդրիխ Վիլհելմ III- ի օրոք, որը, ինչպես իր կինը ՝ թագուհի Լուիզան, ոչ միայն չի խոչընդոտում երիտասարդ քանդակագործի գեղարվեստական ​​գործունեությանը, այլ ամեն կերպ նպաստում է դրան:

1803 թվականին Ռաուխը քանդակեց թագուհի Լուիզայի կիսանդրին։ Այն վերարտադրելու համար նրան ուղարկեցին Հռոմ սովորելու, որտեղ Ռաուխը մտերմացավ բազմաթիվ ճանաչված արվեստագետների, այդ թվում` Բերտել Տորվալդսենի և Անտոնիո Կանովաի: 1811 թվականին հետ կանչվեց Բեռլին նոր մահացած թագուհի Լուիզայի շիրմաքարի մահարձանի մրցույթին մասնակցելու համար։ Իր կողմից ներկայացված այս հուշարձանի էսքիզը ճանաչվել է որպես ամենալավ նախագծերից և 1812 թվականին Ռաուխը երկրորդ անգամ մեկնեց Իտալիա, որպեսզի մարմարից հուշարձանը քանդակեր։ 1814 թվականին հուշարձանը տեղադրվեց նրա համար կառուցված դորյան դամբարանում՝ Շարլոտենբուրգում (հուշարձանի գլխի հեղինակային կրկնօրնակը գտնվում է Էրմիտաժում)։ 1815֊1822 թվականներին Ռաուխը թագավորի պատվերով քանդակեց գեներալ Շարնգրոստի և Բյուլովի մարմարե արձանները, դրանց վրա սկսել էր աշխատել Կարարա յում,որտեղ Ռաուխը քանդակել է ռուս կայսր Ալեքսանդր I-ի արձանը։ 1824 թվականին նա քանդակեց, բացի արձաններից, մոտ 70 կիսանդրիներ, այդ թվում ռուս կայսր Նիկոլայ I Պավլովիչի կիսանդրին, նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի, Գյոթեյի։ Նիկոլայ I պատվերով նա ստեղծում է «Դանաիդա» մարմարե արձանը, որը նվիրվել է կայսրուհուն։

1843 թվականին Նիկոլայ I կայսրը նվիրում է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV֊ին երկու բրոնզե խումբ՝ «Ձիերի սանձահարողը»՝ ստեղծված քանդակագործ Կ. Պ. Կլոդտի կողմից Անիչկով կամրջի համար։ Որպես պատասխան նվեր, պրուսական թագավորը պատվիրում է Ռաուխին քանդակել Հաղթանակի երկու արձանների կրկնօրինակները՝ նրա իսկ ստեղծած և տեղադրված էրցեգորսկյան պալատի պուրակում՝ Շարլոտենբուրգում 1839 թվականին և Բեռլինում՝ Բելլե Ալիանս Պլացեյում 1843 թվականին։

1849 թվականին Ռաուխը քանդակել է արքա Ֆրիդրիխ Վիլհելմ III֊ի մահարձանը, հետագայում քանդակել է զորավարներ Յորքի և Հնեյզենաույի արձանները, այժմ շատ հայտնի Իմանուիլ Կանտի հուշարձանը Քյոնինգսբերգում (բացվել է 1864 թվականին)։ Այնտեղ է նաև Լուիզա թագուհու հուշակոթողը նրա հիշատակի լյութերական եկեղեցու մոտ, Հավատքի, Հույսի Սիրո մարմարե արձանները, որոնք քանդակագործը ընծայել էր իր հայրենի քաղաքին Արոլզենին, Բերտել Տորվալդսենի կիսանդրին Կոպենհագենում այդ գեղանկարչի թանգարանի համար և բազմաթիվ այլ գործեր։

Ռաուխի ամենանշանակալի ստեղծագործությունը մնում է «Ֆրիդրի Մեծի ձիով արձանը» Բեռլինում ՝ քանդակված 1830—1851 թվականներին։ Գերմանական մշակույթի պատմության մեջ Ռաուխը զբաղեցնում է ամենանշանավոր տեղը ոչ միայն որպես հուշարձանի և շատ այլ հրաշալի ստեղծագործությունների հեղինակ, այլ նաև որպես բեռլինյան քանդակագործության դպրոցի հիմնադիր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118749218 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Christian Daniel Rauch
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 KNAW Past Members
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brockhaus Enzyklopädie
  9. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия: В 3 т. — М.: Белый город, 2006.
  • Eggers F., Eggers K. Christian Daniel Rauch. Berlin, 1886. Vol. 3;(գերմ.)
  • Heilmeyer A. Die Plastik des Neunzhunten Jahrhundert in München. München, 1931.(գերմ.)
  • Альбинус Р. Лексикон города Кенигсберга и его окрестностей. — Леер, 1981.(գերմ.)
  • Мюльпфордт Г. М. Скульптуры Кенигсберга и их авторы 1255—1945. — Вюрцбург,1970.(գերմ.)
  • Карчева Е. И. О «Данаиде» К. Д. Рауха // Страницы истории западноевропейской скульптуры. СПб., 1993. С. 208—214;
  • Раух Христиан Даниель // Энциклопедический словарь / Брокгауз Ф. А., Ефрон И. А.-Т. 51.-СПб., 1889.
  • Раух Кристиан Даниель // Искусство стран и народов мира: Краткая художественная энциклопедия. Т. 1.-М., 1962.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]