Էլիզաբեթ Նեյ
Էլիզաբեթ Նեյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Մյունստեր, Պրուսիայի թագավորություն[4] |
Մահացել է | հունիսի 29, 1907[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայրը | Օստին, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Elisabet Ney Վիքիպահեստում |
Ֆրանցիսկա Բերնարդինա Վիլհելմինա Էլիզաբեթ Նեյ (գերմ.՝ Franzisca Bernadina Wilhelmina Elisabeth Ney, հունվարի 26, 1833[1][2][3][…], Մյունստեր, Պրուսիայի թագավորություն[4] - հունիսի 29, 1907[1][2][3][…], Օստին, ԱՄՆ[4]), գերմանական ծագմամբ ամերիկացի քանդակագործ, ով իր կյանքի և գործունեության առաջին կեսն անցկացրել է Եվրոպայում` ստեղծելով հայտնի առաջնորդների, ինչպիսիք են Օտտո ֆոն Բիսմարկի, Ջուզեպպե Գարիբալդիի, Հենրուեր թագավոր Ջորջի V-ի դիմաքանդակները: 39 տարեկանում ամուսնու՝ Էդմունդ Մոնտգոմերիի հետ ներգաղթել է Տեխաս, որտեղ իր ներդրումն է ունեցել արվեստի զարգացման մեջ: Տեխասում բնակվելու ժամանակաշրջանում նրա ամենահայտնի գործերից են Սեմ Հյուսթոնի և Սթիվեն Ֆ. Օստինի մարմարե արձանները: Էլիզաբեթ Նեյի աշխատանքների մի մեծ խումբ գտնվում է Էլիզաբեթ Նեյի անվան թանգարանում, որը տեղակայված է Օստինում գտնվող նրա տուն-ստուդիայում: Այլ աշխատանքներ կարելի է գտնել Տեխաս նահանգի Կապիտոլիումում, ԱՄՆ-ի Կապիտոլիումում և Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեյը ծնվել է Վեստֆալիա նահանգի Մյունստեր վարչական շրջանում՝ փորագրող Յոհան Ադամ Նեյի և Աննա Էլիզաբեթի ընտանիքում: Նեյերի ընտանիքում ծնված երեխաներից ողջ են մնացել Էլիզաբեթ Նեյը և որդին՝ Ֆրիցը: Նրա ծնողները կաթոլիկներ են եղել: Էլիզաբեթ Նեյը եղել է Ֆրանսիայի մարշալ Միշել Նեյի ավագ զարմուհին: Վաղ տարիքում Էլիզաբեթը հայտարարել է, որ իր նպատակն է «ճանաչել մեծ մարդկանց»[5][6]:
Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեյը վաղ տարիքից օգնել է հորն իր աշխատանքում: Նա շաբաթներ շարունակ հացադուլ էր անում, երբ ծնողները դեմ էին լինում նրա քանդակագործ դառնալու մտքին՝ հորդորելով ծնողներին ստանալու իրենց տեղական եպիսկոպոսի աջակցությունը: 1852 թվականին ծնողները համաձայնվեցին և Նեյը դարձավ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժնի առաջին կին ուսանողը (սովորել է պրոֆեսոր Մաքս ֆոն Վիդնմանի մոտ): 1854 թվականի հուլիսի 29-ին ավարտելով ակադեմիան՝ Նեյը տեղափոխվել է Բեռլին` սովորելու Քրիստիան Դանիել Ռաուխի մոտ[7][8]:
1857 թվականին Նեյը Բեռլինում ստուդիա է բացել, 1863 թվականին ամուսնացել Էդմունդ Մոնտգոմերի հետ: Ստեղծել գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի դիմաքանդակը, որը ողջունվել է որպես գեղարվեստական հաջողություն, որին հաջորդել է այլ նշանավոր մարդկանց գործերի ստեղծումը, այդ թվում՝ իտալացի ռազմական առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդիի, կոմպոզիտոր Ռիչարդ Վագների, Կոզիմա Վագների (Ֆերենց Լիստի և Վագների ապագա կնոջ դուստրը), Օտտո ֆոն Բիսմարկի և Հանովերի թագավոր Ջորջի V-ի դիմաքանդակները, ինչպես նաև կոմպոզիտոր Յոզեֆ Յոախիմի և նրա կնոջ Ամալի Խոակիմի: Բիսմարկի կիսանդրին ավարտելուց կարճ ժամանակ անց Նեյին 1868 թվականին պրուսական գործակալները պատվիրեցին ստեղծելու Լյուդովիկոս II Բավարացու ամբողջական քանդակը: Նեյի այդ ժամանակաշրջանի ստեղծագործությունները եղել են ավանդական դասական գերմանական ոճով՝ շեշտը դնելով ռեալիզմի և ճշգրիտ մասշտաբի վրա[5][9]:
ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]
1880-ականների սկզբին, երբ Նեյը Տեխասի բնակիչ էր, նահանգապետ Օրան Մ. Ռոբերտսի կողմից հրավիրվեց Օստին, որը հանգեցրեց նրա գեղարվեստական կարիերայի վերսկսմանը[10]: 1892 թվականին Նեյը Օստինի հյուսիսում կառուցեց Ֆորմոսա ստուդիան (Էլիզաբեթ Նեյի անվան թանգարան) և սկսեց պատվերներ փնտրել[5][11]:
1891 թվականին Նեյին Chicago World's Fair Association-ի կին կառավարիչների խորհրդից պատվեր ստացավ 32000 ԱՄՆ դոլարով ստեղծելու Սեմ Հյուսթոնի և Սթիվեն Ֆ. Օստինի քանդակները 1893 թվականի Կոլումբիայի համաշխարհային ցուցահանդեսների համար[5][12][13]: Հյուսթոնի և Օսթինի մարմարե քանդակներն այժմ կարելի է տեսնել Տեխաս նահանգի Կապիտոլիումում, Կապիտոլիումի Ազգային քանդակագործության հավաքածու-սրահում: Նեյը պատվեր է ստացել նաև ստեղծելու Ալբերտ Սիդնի Ջոնսթոնի մահարձանը Տեխաս նահանգի գերեզմանատանը[14]: Նեյի գործերից Լեդի Մակբեթի արձանը գտնվում է Էլիզաբեթ Նեյի անվան թանգարանում, մարմարե տարբերակը՝ Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանի հավաքածուում: 1903 թվականին ստեղծված դոկտոր Դեյվիդ Թոմաս Իգլհարթի դիմաքանդակը կարելի է գտնել Օսթինում գտնվող սիմֆոնիկ հրապարակում[15]: Նեյի հավանաբար վերջին հայտնի ստեղծագործությունը գերեզմանի վրա գտնվող քերովբե է Տեխասի Ֆրեդերիկսբերգ քաղաքի Der Stadt Friedhof գերեզմանատանը[16]:
Բացի քանդակագործական գործունեությունը, Նեյն ակտիվ մշակութային գործունեություն է ծավալել Օսթինում: Ֆորմոսան դարձավ մշակութային հավաքների և հետաքրքրասերների կենտրոն, որի այցելուների թվում էին կոմպոզիտոր Իգնացի Յան Պադերևսկին և բալետի ռուս պարուհի Աննա Պավլովան[5]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Elisabet Ney
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118926179 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Abernathy Francis Edward (1994)։ Legendary Ladies of Texas։ University of North Texas Press։ էջեր 95–105։ ISBN 978-0-929398-75-4
- ↑ Ledbetter, Suzann (2006). Shady Ladies: Nineteen Surprising and Rebellious American Women. Forge Books. pp. 179–192. ISBN 978-0-7653-0827-6.
- ↑ Reimers Peggy A (2006)։ Lone Star Legends։ P.A. Reimers։ էջեր 1–5։ ISBN 978-1-4276-0624-2
- ↑ Ingham Donna (2006)։ You Know You're in Texas When...։ Globe Pequot։ էջ 69։ ISBN 978-0-7627-3811-3
- ↑ «Elisabet Ney Education 1863–1857»։ City of Austin Parks and Recreation Dept։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-11-ին։ Վերցված է հոկտեմբերի 31, 2010
- ↑ Little Carol Morris (1996)։ A Comprehensive Guide to Outdoor Sculpture in Texas։ University of Texas Press։ էջեր 4–6։ ISBN 978-0-292-76034-9
- ↑ «Elisabet Ney-Formosa studio»։ City of Austin Parks and Recreation Dept։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-13-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2010
- ↑ Walton Andrea (2005)։ Women and Philanthropy in Education։ Indiana University Press։ էջ 248։ ISBN 978-0-253-34466-3
- ↑ Fisher James D։ «Elisabet Ney Museum»։ Handbook of Texas online։ Texas State Historical Association։ Վերցված է նոյեմբերի 4, 2010
- ↑ Baird David (2009)։ Frommer's San Antonio and Austin։ Frommers։ էջ 232։ ISBN 978-0-470-43789-6
- ↑ Little, Carol Morris, 1996, p75
- ↑ «Elizabeth Emma Schneider Schnerr»։ Der Stadt Friedhof։ Fredericksburg Genealogical Society։ Վերցված է ապրիլի 22, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Elisabet Ney from the Handbook of Texas Online
- Official site of the Elisabet Ney Museum
- Elisabet Ney, Sculptor, hosted by the Portal to Texas History
- "Lady Macbeth" Smithsonian American Art Museum
- Entry for Elisabet Ney on the Union List of Artist Names
- www.austintexas.gov/Elizabetney
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Selected Bibliography, Elisabet Ney Museum Archived 2011-08-10 at the Wayback Machine.
- Cutrer, Emily Fourmy, The Art of the Woman: The Life and Work of Elisabet Ney, University of Nebraska Press, Lincoln, Nebraska, 1988 (0-8032-1438-3)
- Fortune, Jan and Jean Barton, Elisabet Ney, Alfred A. Knopf, New York, 1943
- Hendricks, Patricia D. and Becky Duval Reese, A Century of Sculpture in Texas: 1889–1989 (exhibition catalog), Archer M. Huntington Art Gallery, University of Texas Press, Austin, Texas, 1989
- Little, Carol Morris, A Comprehensive Guide to Outdoor Sculpture in Texas, University of Texas Press, Austin, Texas, 1996 (0-292-76034-5)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլիզաբեթ Նեյ կատեգորիայում։ |