Էլիզաբեթ Նեյի անվան թանգարան
Էլիզաբեթ Նեյի անվան թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և արտ ստուդիա |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Տեղագրություն | Օստին[1][2] |
Մասն է | Historic Artists' Homes and Studios? |
Հասցե | 304 E. 44th St.[2] |
Հիմնադրվել է | 1907 |
Կայք | austintexas.gov/Elisabetney |
Էլիզաբեթ Նեյի անվան թանգարան (անգլ.՝ Elisabet Ney Museum), թանգարան ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում։ Տեղակայված է քանդակագործ Էլիզաբեթ Նեյի նախկին ստուդիայում և նվիրված է նրա կյանքին և գործունեությանը։ Թանգարանում ցուցադրվում են Նեյի ստեղծած դիմաքանդակներն ու կիսանդրիները և անձնական հուշերի մշտական հավաքածուն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեյն իր ստուդիան անվանել է Ֆորմոսա։ Կառույցն ընդլայնվել է 1902 թվականին։ Այն Տեխասում կառուցված ամենահին ստուդիաներից է։ 1907 թվականին Նեյի մահից հետո Էլլա և Յոզեֆ Բ. Դիբրելը գնել են ստուդիան՝ որպես Նեյի հիշատակի արվեստի կենտրոն պահպանելու համար[3]։ Օստին քաղաքի խանությունները 1941 թվականին ստանձնեցին կառույցի սեփականությունը։ Այն կառավարվում է Օստինի զբոսայգիների և հանգստյան վարչության կողմից։ Բացի տեղական և պետական պատմական նշանակալի վայր լինելուց, 1972 թվականի նոյեմբերի 29-ին այն ընդգրկվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։
1980 թվականի հուլիսից մինչև 1982 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում թանգարանը փակվել է և վերանորոգման և կլիմայի կառավարման համակարգ տեղադրելու համար։ Մեկ այլ հիմնանորոգում իրականացվել է «Պահպանենք Ամերիկայի գանձերը» ծրագրի դրամաշնորհով[4]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի Նեյի ստեղծագործությունների բնօրինակների և կրկնօրինակների հավաքածու, ինչպես նաև ներառում է նրա անձնական իրերի և գործիքների մեծ մասը։ Ցուցադրված են եվրոպացի գործիչների ավելի քան հիսուն քանդակներ և մեդալիոններ, այդ թվում՝ Լյուդվիգ II Բավարիացու, Օտտո ֆոն Բիսմարկի, Ջուզեպպե Գարիբալդիի, Արթուր Շոպենհաուերի դիմաքանդակները, ինչպես նաև ամերիկյան ժամանակաշրջանում ստեղծված Ուիլյամ Ջեննինգս Բրայանի, Սեմ Հյուսթոնի, Սթիվեն Ֆ. Օստինի, Ալբերտ Սիդնի Ջոնսթոնի, Շեքսպիրի Լեդի Մակբեթի քանդակները[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ինքնադիմաքանդակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 Texas Historic Sites Atlas
- ↑ "Elisabet Ney Museum". Handbook of Texas Online
- ↑ «"Austin landmark to undergo major restoration". News 8 Austin. Aug. 17, 2009». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Elisabet Ney Museum». City of Austin. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Նեյի անվան թանգարան» հոդվածին։ |