Էլեոնորա Բլոխ
Էլեոնորա Բլոխ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12 (24), 1881 |
Ծննդավայր | Կրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 17, 1943 (61 տարեկան) |
Վախճանի վայրը | Ալմաթի, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Mariinskaya Gymnasium? |
Ուսուցիչ | Ռոբերտ Բախ և Օգյուստ Ռոդեն |
Մասնագիտություն | քանդակագործ և դասախոս |
Աշխատավայր | Խարկովի պետական գեղարվեստի ուսումնարան և Խարկովի գեղարվեստի ինստիտուտ |
Էլեոնորա (Լեոնորա) Աբրամովնա Բլոխ (ուկրաիներեն՝ Леонора Абрамівна Блох, ապրիլի 12 (24), 1881, Կրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 17, 1943, Ալմաթի, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային քանդակագործ, նկարիչ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեոնորա Բլոխը սովորել է «Արվեստների խրախուսման ընկերության» Սանկտ Պետերբուրգի նկարչական դպրոցում՝ Ռոբերտ Բախի մոտ, ապա, 1898-1905 թվականներին՝ Փարիզում, Օգյուստ Ռոդենի արվեստանոցում։ 1912 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ կատարել է մեծ թվով դիմանկարներ՝ իմպրեսիոնիզմին մոտ ոճով։ 1917 թվականից ապրել և աշխատել է Խարկովում։ Դասավանդել է Խարկովի արվեստի տեխնիկումում, այնուհետև Խարկովի արվեստի ինստիտուտում (այժմ՝ Խարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիա)։ 1935 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարհանվել է Ղազախստան, որտեղ մահացել է 1943 թվականին։
Լեոնորա Բլոխը եղել է Ուկրաինայի հեղափոխական արվեստի ասոցիացիայի և Գեղարվեստի արրտադրամասի (միավորման), Արվեստների խրախուսման հրեական ընկերության, Քանդակագործ-նկարիչների միության անդամ և մասնակից։ 1910 թվականից մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։ 1927 թվականին մասնակցել է Ուկրաինայի հեղափոխական արվեստի ասոցիացիայի (ՈՒՀԱԱ) առաջին համաուկրաինական ցուցահանդեսին։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլոխի վաղ շրջանի ստեղծագործությունները վկայում են ֆրանսիական իմպրեսիոնիզմի ազդեցության մասին։ Ժամանակի ընթացքում նրա ստեղծագործությունները նշանավորվել են իմպրեսիոնիզմից աստիճանական հեռացումով և դեպի ռեալիզմ մերձեցմամբ։ Նա սկսել է ավելի հաճախակի դիմել սոցիալական նշանակալի թեմաների։
Մասնակցել է մոնումենտալ քարոզչության ծրագրի իրականացմանը։ Էլեոնորա Բլոխի ստեղծագործությունները՝
- Օգյուստ Ռոդենի կիսանդրին (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ),
- Ժան Ժորեսի կիսանդրին (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ),
- Քանդակ «Իտալացի աղջիկ» (1912),
- Կարլ Մարքսի կիսանդրին (1933),
- Ֆրիդրիխ Էնգելսի կիսանդրին (1933),
- Քանդակագործական դիմանկարներ՝
- Ուկրաինացի գրող Միխայիլ Կոցյուբինսկի
- Կենսաբան Իլյա Մեչնիկով
- իտալացի քանդակագործ և նկարիչ Միքելանջելոն և մյուսները։
- Կոմպոզիցիաներ՝
- Մայրության ուրախությունը (1935)
- «Աշխատավոր երիտասարդություն» (1942)
- «Ղազախ բուժքույրը» (1942)
- Տարաս Շևչենկոյի հուշարձանը(Բոգոդուխով)
- Մաքսիմ Գորկու հուշարձանը (Դոնեցկ, 1933)
Բլոխը 1967 թվականին Կիևում ուկրաիներեն լույս տեսած «Այսպես էր սովորեցնում Ռոդենը» հուշագրությունների գրքի հեղինակն է[2]։
Մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարկովի գեղարվեստի ուսումնական հաստատություններում որպես մանկավարժ աշխատելու ընթացքում Բլոխը դաստիարակել է բազմաթիվ տաղանդավոր նկարիչների և քանդակագործների, որոնց թվում են՝ Վասիլի Ահիբալովը, Ֆ.Մ.Բոնդարը, Օլգա Կուդրյավցևան և ուրիշներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Блох, Элеонора Абрамовна // Березна — Ботокуды. — М. : Советская энциклопедия, 1950. — С. 312. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. С. И. Вавилов ; 1949—1958, т. 5).
- Блох, Леонора Абрамiвна // Украинская советская энциклопедия: в 12 томах = Українська радянська енциклопедія (укр.) / За ред. М. Бажана. — 2-ге вид. — К.: Гол. редакція УРЕ, 1974—1985. — Т. 1. — С. 494—495.