Միխայիլ Կոցյուբինսկի
Միխայիլ Կոցյուբինսկի ուկր.՝ Михайло Михайлович Коцюбинський | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5 (17), 1864[1] կամ 1864 |
Ծննդավայր | Վիննիցա, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | ապրիլի 12 (25), 1913[1] կամ 1913 |
Վախճանի վայր | Չեռնիգով, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Չեռնիգով |
Գրական անուն | Zakhar Kozub |
Մասնագիտություն | դրամատուրգ և սցենարիստ |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | ![]() |
Ստեղծագործական շրջան | 1890-1913 |
Ամուսին | Վերա Կոցյուբինսկայա |
Զավակներ | Յուրի Կոցյուբինսկի, Իրինա Կոցյուբինսկայա և Q112127330? |
![]() | |
Կայք | kotsubinsky.org |
Միխայիլ Կոցյուբինսկի Վիքիքաղվածքում | |
![]() |
Միխայիլ Միխայլովիչ Կոցյուբինսկի (ուկր.՝ Миха́йло Миха́йлович Коцюби́нський, սեպտեմբերի 5 (17), 1864[1] կամ 1864, Վիննիցա, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 12 (25), 1913[1] կամ 1913, Չեռնիգով, Ռուսական կայսրություն[2]), ուկրաինացի գրող, հասարակական գործիչ, հեղափոխական դեմոկրատ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոցյուբինսկու հիմնական ստեղծագործությունները՝ «Fata morgana» (մաս 1-2, 1904-1910 թվականներ) վիպակը և 1904-1912 թվականներին գրված մյուս գործերը, տալիս են 1905-1907 թվականների հեղափոխության և դրան հաջորդած ռեակցիայի շրջանի լայն պատկերը։ Այդ տարիներին են լույս տեսել «Ծիծաղ» (1906 թվական), «Ճանապարհին» (1907 թվական), «Ինչ է գրված կյանքի գրքում» (1911 թվական ), «Ձիերը մեղավոր չեն» (1912 թվական ) և այլ նովելներ։ Որպես կյանքի ամենահաղթ ճշմարտության հիմն հնչեց «Մոռացված նախնիների ստվերները» (1912 թվական) վիպակը։ Կոցյուբինսկու գործերի հիման վրա ստեղծված են «Արյունոտ լուսաբաց» (1957 թվական), «Ձիերը մեղավոր չեն» (1957 թվական), «Թանկ գնով» (1958 թվական), «Մոռացված նախնիների ստվերները» (1965 թվական) կինոնկարները։ Կոցյուբինսկուն նվիրված հուշաթանգարան կա Վիննիցայում (1927 թվական ) և Չեռնիգովում (1935 թվական)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Коцюбинский Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 664)։ ![]() |