Զուգատերև (լատին․՝ Zygophyllum), զուգատերևազգիների ընտանիքին պատկանող բազմամյա թփերի, կիսաթփերի, հազվադեպ՝ ծառերի և խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզ, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ, ժայռոտ, հաճախ՝ գրեթե անմատչելի վայրերում, աղահողերում և կավահողերում, Աֆրիկայի անապատներում, Պաղեստինում, Արաբիայում, Միջին և Կենտրոնական Ասիայում և Ավստրալիայում։
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 40–200 սմ։ Տերևները մսալի են, երկարավուն-ձվաձև, տերևակոթունի վրա զույգերով կամ դեպի հիմքը աստիճանաբար Նեղանալով՝ վերածվում են կոթունի։ Ծաղիկները մեկական են, պսակաթերթիկները՝ սպիտակավուն, հիմքում՝ նարնջագույն, դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն, կլոր, թևավոր կամ անթև տուփիկ է[1]։
Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների աղբավայրերում, հարթավայրերում, աղուտներում, կավային հողերում։ Տարածված է Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզ, Սյունիքի մարզ, Կոտայքի, Արմավիրի մարզերում, Երևանում և Արցախում։ Թունավոր բույս է[2]։
Սապոնիններ, աղաղանյութեր պարունակող դեղաբույս է։ Տերևների պատրաստուկն օգտագործում են որպես վերքերն ապաքինող, անոթալայնիչ, հակաճիճվային միջոց[1]։ Բուժական նպատակով օգտագործում են արմատները, ցողունները, տերևները, ծաղիկներն ու բողբոջները[2]։
Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 100[1]), Հայաստանում՝ 2 տեսակ՝ զուգատերև սովորական (Z. fabago) և զուգատերև թալանման (Z. atriplicoides)։
- ↑ 1,0 1,1 1,2 По данным сайтов GRIN (см. раздел Ссылки) и NCBI (см. карточку растения).
- ↑ 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.