Զուգատերև
| Զուգատերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ինֆրաթագավորություն | Streptophyta |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Զուգատերևածաղկավորներ (Zygophyllales) |
| Ընտանիք | Զուգատերևազգիներ (Zygophyllaceae) |
| Ցեղ | Զուգատերև (Zygophyllum) L., 1753 |
Զուգատերև (լատիներեն՝ Zygophyllum), զուգատերևազգիների ընտանիքին պատկանող բազմամյա թփերի, կիսաթփերի, հազվադեպ՝ ծառերի և խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզ, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ, ժայռոտ, հաճախ՝ գրեթե անմատչելի վայրերում, աղահողերում և կավահողերում, Աֆրիկայի անապատներում, Պաղեստինում, Արաբիայում, Միջին և Կենտրոնական Ասիայում և Ավստրալիայում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 40–200 սմ։ Տերևները մսալի են, երկարավուն-ձվաձև, տերևակոթունի վրա զույգերով կամ դեպի հիմքը աստիճանաբար Նեղանալով՝ վերածվում են կոթունի։ Ծաղիկները մեկական են, պսակաթերթիկները՝ սպիտակավուն, հիմքում՝ նարնջագույն, դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն, կլոր, թևավոր կամ անթև տուփիկ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների աղբավայրերում, հարթավայրերում, աղուտներում, կավային հողերում։ Տարածված է Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզ, Սյունիքի մարզ, Կոտայքի, Արմավիրի մարզերում, Երևանում և Արցախում։ Թունավոր բույս է[2]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սապոնիններ, աղաղանյութեր պարունակող դեղաբույս է։ Տերևների պատրաստուկն օգտագործում են որպես վերքերն ապաքինող, անոթալայնիչ, հակաճիճվային միջոց[1]։ Բուժական նպատակով օգտագործում են արմատները, ցողունները, տերևները, ծաղիկներն ու բողբոջները[2]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 100[1]), Հայաստանում՝ 2 տեսակ՝ զուգատերև սովորական (Z. fabago) և զուգատերև թալանման (Z. atriplicoides)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուգատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուգատերև» հոդվածին։ |
| ||||||||||
|