Զարեհ Մուրադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարեհ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1913[1] |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1979[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1935)[1], Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Մասնագիտություն | բալետի պարող, բալետմայստեր, դասախոս և Երևանի թատերական ինստիտուտ |
Աշխատավայր | Մեծ թատրոն[1], Թաիրովի անվան թատրոն, Կուդրինկա, Վախթանգովի թատրոն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Զարեհ Մուրադի Մուրադյան (նոյեմբերի 20, 1913[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 18, 1979[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային բալետի արտիստ և բալետմայստեր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ ՀԽՍՀ թատերական գործիչների միության անդամ, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, այնուհետև Մեծ թատրոնի պարարվեստի պետական ուսումնարանում՝ Վ. Սեմյոնովի արվեստանոցում։ Ուսումը շարունակել է նաև Եվրոպայի և Ասիայի արվեստի տարբեր ինստիտուտներում, 1972 թվականին էքստերն կարգով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։
1935-1938 թվականներին եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի, 1938-1957 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ։
Երևանի օպերային թատրոնում բեմադրել է Սպենդիարյանի «Խանդութ» (1956, Ա․ Վարկավիցկու հետ), Է․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957, Ի․ Արբատովի հետ), Է. Խաղագորտյանի «Սոնա» (1958, Ա․ Ղարիբյանի հետ) բալետները, ինչպես նաև պարեր ազգային և դասական օպերաներում (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» ևն)։
Որպես բալետի դերասան հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ Չայկովսկու «Շելկունչիկ», «Եվգենի Օնեգին», «Կարապի լիճ», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան», «Կովկասի գերին», Բիզեի «Կարմեն», Ռուբենշտեյնի «Դևը», Բորոդինի «Իշխան Իգոր», Մինկուսի «Դոն Կիխոտ», Պրոկոֆևի «Մոխրոտը», Ա. Տեր-Ղևոնդյանի «Անահիտ», Արամ Խաչատրյանի «Գայանե», «Երջանկություն», Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Գ. Հախինյանի «Լոռեցի Սաքոն» և այլն։
Հեղինակել է «Քաջ Նազար» ֆիլմի պարային կատարումը։ 1932-1942 թվականներին եղել է Երևանի Պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը։ 1935-1938 թվականներին դասավանդել է Մոսկվայի Կամերային, 1938 թվականին՝ Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոններում, ապա՝ Մոսկվայի Մեծ թատրոնի պարարվեստի ակադեմիայում, Երևանի օպեևրայի և բալետի թատրոնում, Պարարվեստի պետական ուսումնարանում, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
Լավագույն դերապարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավետ, Կարեն (Խաչատրյանի «Երջանկություն», «Գայանե»)
- Գուսան (Սպենդիարյանի «Խանդութ»)
- Նուրալլի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)
- Պատվո շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 94)։ |
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Կարս քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1979 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բալետի արտիստներ
- Հայ բալետմայստերներ