Զարեհ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարեհ Մուրադյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1913(1913-11-20)[1]
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 18, 1979(1979-12-18)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1935)[1], Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972)
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր, դասախոս և Երևանի թատերական ինստիտուտ
ԱշխատավայրՄեծ թատրոն[1], Թաիրովի անվան թատրոն, Կուդրինկա, Վախթանգովի թատրոն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունՀայաստանի թատերական գործիչների միություն

Զարեհ Մուրադի Մուրադյան (նոյեմբերի 20, 1913(1913-11-20)[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 18, 1979(1979-12-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային բալետի արտիստ և բալետմայստեր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ ՀԽՍՀ թատերական գործիչների միության անդամ, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, այնուհետև Մեծ թատրոնի պարարվեստի պետական ուսումնարանում՝ Վ. Սեմյոնովի արվեստանոցում։ Ուսումը շարունակել է նաև Եվրոպայի և Ասիայի արվեստի տարբեր ինստիտուտներում, 1972 թվականին էքստերն կարգով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։

1935-1938 թվականներին եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի, 1938-1957 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ։

Երևանի օպերային թատրոնում բեմադրել է Սպենդիարյանի «Խանդութ» (1956, Ա․ Վարկավիցկու հետ), Է․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957, Ի․ Արբատովի հետ), Է. Խաղագորտյանի «Սոնա» (1958, Ա․ Ղարիբյանի հետ) բալետները, ինչպես նաև պարեր ազգային և դասական օպերաներում (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» ևն)։

Որպես բալետի դերասան հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ Չայկովսկու «Շելկունչիկ», «Եվգենի Օնեգին», «Կարապի լիճ», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան», «Կովկասի գերին», Բիզեի «Կարմեն», Ռուբենշտեյնի «Դևը», Բորոդինի «Իշխան Իգոր», Մինկուսի «Դոն Կիխոտ», Պրոկոֆևի «Մոխրոտը», Ա. Տեր-Ղևոնդյանի «Անահիտ», Արամ Խաչատրյանի «Գայանե», «Երջանկություն», Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Գ. Հախինյանի «Լոռեցի Սաքոն» և այլն։

Զարեհ Մուրադյանի հուշատախտակը Երևանում

Հեղինակել է «Քաջ Նազար» ֆիլմի պարային կատարումը։ 1932-1942 թվականներին եղել է Երևանի Պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը։ 1935-1938 թվականներին դասավանդել է Մոսկվայի Կամերային, 1938 թվականին՝ Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոններում, ապա՝ Մոսկվայի Մեծ թատրոնի պարարվեստի ակադեմիայում, Երևանի օպեևրայի և բալետի թատրոնում, Պարարվեստի պետական ուսումնարանում, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Լավագույն դերապարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետ, Կարեն (Խաչատրյանի «Երջանկություն», «Գայանե»)
  • Գուսան (Սպենդիարյանի «Խանդութ»)
  • Նուրալլի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)
  • Պատվո շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 94.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 94