Jump to content

Զանելա Մուհոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանելա Մուհոլի
անգլ.՝ Zanele Muholi
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1972(1972-07-19)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՈւմլազի, Դուրբան
Քաղաքացիություն ՀԱՀ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՌայերսոնի անվան համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ և հասարակական ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Zanele Muholi Վիքիպահեստում

Զանելա Մուհոլի (անգլ.՝ Zanele Muholi, հուլիսի 19, 1972(1972-07-19)[1], Ումլազի, Էթեկվինի, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ[1]), հարավաֆրիկացի լուսանկարիչ, վիզուալ ակտիվիստ[4][5][6][7][8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանելա Մուոլին վիզուալ ակտիվիստ է, ով փորձում է վեր հանել Հարավաֆրիկյան հանրապետության սևամորթ լեսբուհիների խնդիրները։

Զանելան ծնվել է Էշվել Բանդա Մուհոլիի և Բեթեր Մուհոլիի ընտանիքում, 5 երեխաներից կրտսերն է։ 2003 թվականին Յոհանեսբուրգում ավարտել է լուսանկարչության դասընթացների ամբողջական փուլը և առաջին ցուցահանդեսն ունեցել է 2004 թվականին Յոհանեսբուրգի արվեստի սրահում։ 2009 թվականին Տորոնտոյի Ռայերսոն համալսարանում ստացել է վավերագրական մեդիայի ֆակուլտետի գեղարվեստի մագիստրոսի կոչում։ Նրա ավարտական թեզը նվիրված է եղել սևամորթ լեզբուհիների ինքնության վիզուալ պատմությանն ու նախկին մեկուսացված Հարավաֆրիկյան Հանրապետությանը[9]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհոլին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների[10]՝

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 Somnyama Ngonyama, Yancey Richardson, Նյու-Յորք
2014 «Դեմքեր և փուլեր», Մասիմադի աֆրոկարիբյան ԼԳԲԹ միջազգային կինոփառատոն, Մոնրեալ, Կանադա
2010 Ինդաու Յամի, Միշել Սթիվենսոն, Քեյփ Թաուն
2009 «Դեմքեր և փուլեր», Բրոդի/Սթիվենսոն, Յոհանեսբուրգ, (2 անհատների ցուցահանդես), Լագոս, Նիգերիա
2007 «Գոյություն», Միշել Սթիվենսոն, Քեյփ Թաուն
2006 Vienna Kunsthalle նախագծային տարածք, Վիեննա, սլայդ շոու

«Միայն կես նկար», Միշել Սթիվենսոն, Քեյփ Թաուն «Միայն կես նկար», շուկայական լուսանկարչական դասընթաց Յոհանեսբուրգ «Միայն կես նկար», Galerie 32-34, Amsterdam «Եվ այժմ այնտեղ», Afrovibes and Galeries 32-34, Ամստերդամ

2004 Վիզուալ սեքսուալություն, Urban Life ցուցահանդեսի շրջանակներում, Յոհանեսբուրգ, արվեստի սրահ

Խմբակային ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 Գրավված բնանկարներ. ժամանակակից աֆրիկյան արվեստ Վալթեր հավաքածուից, Գերմանիա
2010 «Նրանց համար, ովքեր ապրում են դրանով... փոփ մշակույթ, քաղաքականություն, ուժեղ ձայներ, Նիդերլանդներ
2009 Հանդիպումներ Բամակոյում, Աֆրիկյան լուսանկարչության բիենալե, Մալի
2008 Ամառ-2008/9, նախագծեր, Միշել Սթիվենսոն, Քեյփ Թաուն
2007 Ամառ-2007/8, Միշել Սթիվենսոն, Քեյփ Թաուն
2006 Հարավաֆրիկյան արվեստը այժմ, Միշել Սթիվենսոն, Քեյփ Թաուն
2005 Սիրային խառնուրդներ, Տորոնտո, Կանադա
2004 Կանանց արվեստի փառատոն, Բոլորին հարմա՞ր է, Աֆրիկա թանգարան, Յոհանեսբուրգ
2003 «Հպարտություն», Յոհանեսբուրգ
2002 Կանանց արվեստի փառատոն, Վարդագույն լորի, Նայսնա
  • Zanele Muholi: «Միայն կես նկար». Michael Stevenson, Cape Town 2006, ISBN 0-620361468.
  • Michael Stevenson and Federica Angelucci: Faces and Phases. Prestel, Munich, Berlin, London, New York 2010, ISBN 978-3-7913-4495-9.
  • Zanele Muholi. African Women Photographers #1, Ed. Casa África/La Fábrica, Granada, Spain 2011, ISBN 978-8-4150-3466-7

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #132752468 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://100women.okayafrica.com/arts/2018/2/28/zanele-muholi
  3. https://www.news.uliege.be/cms/c_18664695/fr/aurelien-barrau-esther-duflo-zanele-muholi-docteurs-honoris-causa-de-l-universite-de-liege
  4. [1]Raél Jero Salley. African Arts. Los Angeles: Winter 2012. Vol. 45, Iss. 4; pg. 58, 12 pgs
  5. [2] Muholi, Zanele. "Faces and phases." Transition: An International Review 107 (2011): 112+. Literature Resource Center. Web. 14 May 2015.
  6. [3]Makhubu, Nomusa M. "Violence and the cultural logics of pain: representations of sexuality in the work of Nicholas Hlobo and Zanele Muholi." Critical Arts 26.4 (2012): 504+. Literature Resource Center. Web. 14 May 2015.
  7. [4]Natasha Bissonauth, (2014) Zanele Muholi's Affective Appeal to Act. Photography and Culture 7:3, pages 239-251.
  8. [5]van der Vlies, Andrew. "Queer Knowledge And The Politics Of The Gaze In Contemporary South African Photography: Zanele Muholi And Others." Journal Of African Cultural Studies 24.2 (2012): 140-156. Academic Search Complete. Web. 14 May 2015.
  9. «Account Suspended» (PDF). zanelemuholi.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  10. «STEVENSON Cape Town and Johannesburg». michaelstevenson.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանելա Մուհոլի» հոդվածին։