Jump to content

Զամայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զամայի ճակատամարտ
Թվականմ.թ.ա. 202, հոկտեմբերի 19
Մասն էՊունիկյան երկրորդ պատերազմ
ՎայրԶամա, Կարթագեն
ԱրդյունքՀռոմեացիների հաղթանակ
Կարթագենի անկում
Հակառակորդներ
Կարթագեն ԿարթագենՀռոմ Հռոմեական Հանրապետություն
Հրամանատարներ
Հաննիբալ ԲարկաՍկիպիոն Աֆրիկացի
Ֆաբիոս Մաքսիմոս
Կողմերի ուժեր
40,000:
36,000 Հետևազոր
4,000 Հեծելազոր
80 Փղեր[1]
35,100:
29,000 Հետևազոր
6,100 Հեծելազոր[1]
Ռազմական կորուստներ
20,000 սպանված
20,000 գերեվարված
2,500 սպանված
4,000 վիրավորված
Ընդհանուր կորուստներ

Զամայի ճակատամարտ, ճակատամարտ Հռոմեական Հանրապետության և Կարթագենի միջև, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 202 թվականի հոկտեմբերի 19-ին։ Զամայի ճակատամարտը ազդարարեց Պունիկյան երկրորդ պատերազմի ավարտը։ Հռոմեական ուժերը գլխավորում էր Սկիպիոն Աֆրիկացին, իսկ կարթագենական զորքերի հրամանատարն էր հին աշխարհի նշանավոր զորավար Հաննիբալ Բարկան։

Չնայած նրան, որ Հաննիբալի զորքերը գերազանցում էին Հռոմեական լեգեոներներին, սակայն Սկիպիոնը կարողացավ շփոթեցնել Հաննիբալին և հաղթանակ տանել Զամայի ճակատամարտում։ Զամայի ճակատամարտը նաև համարվում է Հաննիբալի միակ ռազմական պարտությունը։

Ճակատամարտից հետո, Կարթագենի սենատը վճռեց խաղաղության պայմանագիր կնքել Հռոմեական Հանրապետության հետ։ Սակայն Հռոմի թելադրած պայմանները նվաստացուցիչ էին Կարթագենի և Հաննիբալի համար։ Ի վերջո Կարթագենի և Հռոմի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի ավարտվեց 17 տարի տևած Պունիկյան պատերազմը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկիպիոս Աֆրիկացի
Հաննիբալ Բարկա

Անցնելով Ալպյան լեռները` Հաննիբալի բանակը իջավ Պո գետի հովիտը Այստեղ ապրող գալլերը, որոնք Հռոմի վաղեմի թշնամիներն էին, ուրախությամբ միացան Հաննիբալի բանակին։ մ.թ.ա. 218 թվականին սկսվեց Պունիկյան երկրորդ պատերազմը։

Հռոմեական զորքերը պատրաստվում էին հարձակվել Հաննիբալի վրա Իսպանիայում, սակայն իմանալով Հաննիբալի բանակի ներխուժման մասին, շտապեցին Հյուսիսային Իտալիա` նրան ընդառաջ։ Դրանից առաջ, Սկիպիոնը ինքն էր որոշել նախահարձակ լինել Կարթագենի վրա, սակայն չէր կարողանում ստանալ սենատի և ծերակույտի համաձայնությունը։

Մի քանի ճակատամարտում Հաննիբալը ջախջաեխեց հռոմեական լեգեոներներին և ներխուժեց Միջին Իտալիա։ Մ.թ.ա. 216 թվականին Կաննե գյուղի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ[2][3], որում Հաննիբալի զորքերը ջախջախեցին հռոմեական լեգեոներներին։

Պարտությունից հետո հռոմեացիներն արագ ուշքի եկան և նոր բանակ կազմեցին։ Սենատը դիկտատոր նշանակեց Ֆաբիոս Մաքսիմոսին։ Մաքսիսոսը խուսափում էր մեծ ճակատամարտերից և թիկունքից անընդհատ հարձակվում էր Հաննիբալի բանակի վրա։

Հռոմեացիները շուտով հաղթեցին Հաննիբալի կողմն անցած իտալիկներին և հույներին, գրավեցին Սիրակուզան և ողջ Սիցիլիան։ Դրանից հետո հռոմեացիներն իրենք հարձակվեցին Կարթագենի վրա։ Հռոմեական մի լեգեոն, Սկիպիոնի գլխավորությամբ ափ իջավ Աֆրիկայում և սկսեց ավերել Թունիսի շրջակայքը։ Կարթագենի սենատը Իտալիայից հետ կանչեց Հաննիբալ Բարկային։

Հաննիբալը թեև ոչ մի պարտություն չէր կրել, սակայն ստիպված էր հեռանալ Իտալիայից։

Սկիզբ և ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 203 թվականին Սկիպիոնը ափ իջավ Աֆրիկայում[4]։ Հաննիբալի զորքերը ուղևորեցին դեպի հյուսիս-արևմուտք, մինչ դեռ հռոմեացիները տեղակայված էին հարավում։ Զորքերը միմիյանց հանդիպեցին մ.թ.ա. 202 թվականի հոկտեմբերի 15-ին ներկայիս Թունիս քաղաքից 130 կմ հեռավորության վրա՝ Զամա քաղաքի մոտ։

Հաննիբալի բանակը բաղկացած էր 36,000 հետևակներից, 4,000 հեծելազորից և 80 մարտական փղերից, իսկ Սկիպիոնը ուներ 29,000 հետևակային և 6,100 հեծելազոր[1]։

Առաջինը հարձակվեցին հռոմեացիները։ Հռոմեական փաղանգը միանգամից ջախջախեց առաջին գծում կանգնած անփորձ կարթագենացի վարձկան հեծալազորին և շարժվեց առաջ։ Երկրորդ գծում կանգնած էին կարթագենական մարտական փղերը։ Հաննիբալը միավորեց հետևում կանգնած մնացած երեք գծերը և շարժվեց փղերի հետևից։ Փղերից առաջ կանգնած էին խառը վարձկաններ և գալլեր, որոնք ուղորդում էին փղերից։

Սկիպիոնը ևս կենտրոնացրել էր իր երեք գծերը, որոնք փաղանգի տեսքով հարձակվում էին փղերից առաջ կանգնած մակեդոնացիների և գալլերի վրա։ Այդ պարագայում, Սկիպիոնի միակ մտահոգությունը մարտական փղերն էին[5], որոնք համարվում էին անհաղթելի զորքեր։ Փղերը տապալում էին առաջին գծում կանգնած հռոմեացիներին և Սկիպիոնը միավորեց մնացած երկու լեգեոնները։

Հաննիբալը կարծում էր թե փղերը կտապալեին հռոմեական բանակի դիմային հատվածում կանգնածներին, իսկ փղերից հետո կանգնած երկու գծերը կոչնչացնեին հռոմեացիներին և պատերազմմը կավարտվեր Հաննիբալի և իր զորքի հաջողությամբ։ Սակայն այդպես չեղավ։ Հռոմեացիներին հաջողվեց փղերի մի մասը ուղղել Կարթագենի ուղղությամբ։ Իսկ պատերազմի կեսերից հռոմեացիներին միացան նաև Սիցիլիայից ժամանած հռոմեական ուժերը։

Հռոմեացիները կարողացան ջախջախել կարթագենական զորքերին[6]։ Ընդհանուր առմամբ զոհվեց 20,000 կարթագենացի, և մոտավորապես նույնքան քանակութամբ գերի ընկավ։

Հռոմեացիները տվեցին 2,500 զոհ[7] և 4,000 վիրավոր։

Մարտավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաննիբալի մահը

Սկիպիոնի հաղթանակից անմիջապես հետո, Կարթագենի հաշտություն խնդրեց Հռոմից։ Սակայն այս պայմանագիրը նման չէր Պունիկյան I պատերազմից հետո կնքված պայմանագրի, քանի որ այս պայմանագրի համաձայն Կարթագենը վերածվեց շարքային քաղաք-պետության։

Կարթագենը զրկվեց նավատորմից, և վճարեց չափազանց մեծ ռազմատուգանք, որը սնանկացրեց երկրին։ Հաննիբալը ստիպված էր Կարթագենից փախչել։ Փախուստի ճանապարհին Հաննիբալը ինքնասպան է լինում, քանի որ նա երդվել էր ողջ կյանքում լինել հռոմեացիների թշնամին, իսկ այս պայմանագիրը հակասում էր այդ երդմանը։

Կարթագենին հաղթելով՝ Հռոմը դարձավ Միջերկրածովային ամենաուժեղ պետությունը։

Մի քանի տասնամյակ անց Կարթագենը նորից սկսեց հարստանալ։ Վախենալով նոր մրցակցությունից՝ հռոմեացիները հարձակվեցին Կարթագենի վրա և մ.թ.ա. 146 թվականին, երեք տարի պաշարումից հետո, կործանեցին այն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hans Delbruck; Hans Delbrück (1990). Warfare in antiquity. University of Nebraska Press. ISBN 978-0-8032-9199-7.
  • Robert F. Pennel; Ancient Rome from the earliest times down to 476 A.D Արխիվացված 2005-03-17 Wayback Machine; 1890
  • Theodore Ayraul Dodge (2004 թ․ մարտի 30). Hannibal: A History of the Art of War Among the Carthaginians and Romans Down to the Battle of Pydna, 168 B.C., with a Detailed Account of the Second Punic War. Da Capo Press. ISBN 978-0-306-81362-7.
  • Polybius; The general history of Polybius, Volume 2; W. Baxter for J. Parker, 1823
  • Basil Henry Liddell Hart; Sir Basil Henry Liddell Hart (1926). Scipio Africanus: Greater Than Napoleon. Greenhill Press. ISBN 978-1-85367-132-6.
  • Paul K. Davis (2001 թ․ հունիսի 14). 100 Decisive Battles: From Ancient Times to the Present. Oxford University Press, USA. էջ 47. ISBN 978-0-19-514366-9.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Lazenby, Hannibal's War, pp.220-221
  2. Liddell Hart, Basil Henry, Scipio.
  3. Bagnall, Nigel, The Punic Wars.
  4. Davis, William Stearns, Readings in Ancient History — Illustrative Extracts from the Sources, էջ 79, ISBN 1-4067-4833-1
  5. Carey, Hannibal's Last Battle, p.116
  6. Goldsworth, Adrian (2006), The Fall of Carthage, The Punic Wars 265-146 BC, Phoenix, էջ 304{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  7. Adrian Goldsworth, The Fall of Carthage, The Punic Wars 265-146 BC, Phoenix, 2006, page 305-307

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամայի ճակատամարտ» հոդվածին։