Կաննեի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կաննեի ճակատամարտ
Երկրորդ պունիկյան պատերազմ
Battle of Cannae, 215 BC - Initial Roman attack.png
Զորքերի սկզբնական դիրքավորումը, հռոմեացիների հարձակումը և հռոմեական հեծելազորի պարտությունը (կարմիրով նշված են հռոմեական, իսկ կապույտով կարթագենյան զորքերը)
Թվական Օգոստոսի 2, Մ.թ.ա. 216
Վայր Կաննե, Իտալիա
Արդյունք Կարթագենյան վճռական հաղթանակ[1][2]
Հակառակորդներ
Carthage standard.svg Կարթագեն
Դաշնակից աֆրիկյան, իսպանական և գալլական ցեղեր
Spqrstone.jpg Հռոմի Հանրապետություն
Դաշնակից իտալական պետություններ
Էտրուսկներ
Սամնիտներ
Հրամանատարներ
Հաննիբալ,
Մահարբալ,
Մագո,
Հաննո,
Հասդրուբալ
Գայուս Տերենցիոս Վարրո,
Լուցիուս Էմիլիոս Պաուլուս
Կողմերի ուժեր
50,000:
32,000 ծանր հետևակ,
8,000 թեթև հետևակ,
10,000 հեծելազոր
86,400:
40,000 հռոմեական հետևակ,
40,000 դաշնակից հետևակ,
2,400 հռոմեական հեծելազոր,
4,000 դաշնակից հեծելազոր
Կորուստներ
Սպանված.
5,700 (Պոլիբիոս)
* 4,000 գալլ
* 1,500 իսպանացի և աֆրիկացի
* 200 հեծելազոր
Սպանված.
53,500–75,000 հռոմեական և դաշնակից հետևակ
2,700 հռոմեական և դաշնակից հեծելազոր
Գերի վերցված.
10,000[3]

Կաննեի ճակատամարտ, Երկրորդ պունիկյան պատերազմի կարևորագույն ճակատամարտերից է, որ տեղի է ունեցել մ.թ.ա. 216 թ-ի օգոստոսի 2-ին Ապուլիայում, հարավարևելյան Իտալիա: Կարթագենյան բանակը Հաննիբալի ղեկավարությամբ վճռական հաղթանակ տարավ ավելի մեծաքանակ հռոմեական բանակի նկատմամբ։ Համարվում է ինչպես պատմության մեջ մեծագույն մարտավարական հնարքներից մեկը, այնպես էլ ծանրագույն հռոմեական պարտություններից մեկը։

Վերականգնվելով Տրեբիայի և (մ.թ.ա. 218 թ.) և Տրազիմենյան լճի (մ.թ.ա. 217 թ.) ճակատամարտերում կրած պարտություններից, հռոմեացիները 86,000 զորքով որոշեցին կանգնեցնել Հաննիբալին Կաննեի մոտ։ Հռոմեացիները դասավորեցին իրենց ծանր հետևակը ավելի խորը, քան սովորաբար, իսկ Հաննիբալը օգտագործեց կրկնակի ծածկոցի մարտավարությունը։ Վերջինիս էֆֆեկտիվության միջոցով հռոմեացիները, որպես մարտունակ ուժ, ոչնչացվեցին։ Հաղթանակից հետո, Կապուան և մի շարք իտալական քաղաք-պետություններ դուրս եկան Հռոմի Հանրապետության դաշինքից և միացան Կարթագենին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրեգորի Դելի. Կաննե. Երկրորդ պունիկյան պատերազմի ճակատամարտի փորձը (անգլ.՝ Cannae: The Experience of Battle in the Second Punic War), Routledge, 2002, ISBN 0415261473 էջ 15. "Ճակատամարտը... կարթագենացիների համար վճռական հաղթանակ էր... (The battle was... a decisive victory for the Carthaginians...)
  2. Քոլլին Ս. Գրեյ (Ապրիլ, 2002)։ Սահմանելով և հասնելով վճռական հաղթանակի (Defining and Achieving Decisive Victory)։ Diane Publishing Co.։ էջ 19։ ISBN 978-1-4289-1092-8։ Վերցված է հունվարի 9, 2013 
  3. «Կաննեի ճակատամարտ (Կարթագեն-Հռոմ) - Encyclopedia Britannica»։ Britannica.com։ 2012-10-04։ Վերցված է 2014-06-07