Jump to content

Երվանդ Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երվանդ Արզումանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Արզումանյան
Ծնվել էփետրվարի 12 (25), 1909[1] կամ փետրվարի 10, 1909(1909-02-10)[2]
Թաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էսեպտեմբերի 9, 1990(1990-09-09)[3] (81 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունzootechnician-selectioner և դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1952)
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Երվանդ Ավանեսի Արզումանյան (փետրվարի 12 (25), 1909[1] կամ փետրվարի 10, 1909(1909-02-10)[2], Թաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 9, 1990(1990-09-09)[3], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), հայ խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1972)։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1958 թվականից ղեկավարել է նույն ակադեմիայի տավարաբուծության ամբիոնը։ Ուրալի բնակլիմայական պայմաններում ստեղծել է տավարի սև-խայտաճամուկ նոր ցեղը։ Ուսումնասիրել է կաթնագեղձի ձևաբանության ու ֆունկցիայի, կրծի շարակցական ու ճարպային հյուսվածքների փոփոխության հարաբերակցության, կաթի քիմիական բաղադրության, լակտացիայի երկփուլային բնույթի, տոհմաբուծության, տավարաբուծության տարբեր հարցեր։ Երվանդ Արզումանյանը ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի կաթնատու տավարի ցեղերի գնահատման փորձարարական հանձնաժողովի նախագահն է[4]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1972 թ.
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (2)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արզումանյան Ե. Ա., Անասնաբուծություն, դասագիրք, 1983 (համահեղինակ)։
  • Арзуманян Е. А., Порода животных и ее прогрессирующая роль в народном хозяйстве : Лекция, Моск. с.-х. акад. им. К. А. Тимирязева, Каф. молоч. и мясн. скотоводства, 20,[1] с. 20 см, М. Изд-во МСХА 1989.
  • Арзуманян Е. А., Продуктивное животноводство нечерноземья России [Текст] М.: Знание, 1975. - 43 с. - ISBN 767721.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  4. «КАРАБАХ: лица, факты, события и топонимы., Арзуманян Ерванд Аванесович». www.karabagh.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Արզումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 49