Երվանդ Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Երվանդ Արզումանյան (այլ կիրառումներ)
Երվանդ Արզումանյան
Ծնվել է փետրվարի 12, 1909(1909-02-12)
Ծննդավայր Թաղավարդ, Khojavend District, Ադրբեջան
Մահացել է սեպտեմբերի 9, 1991(1991-09-09) (82 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Կ. Ա. Տիմիրյազևի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիա
Գիտական աստիճան գյուղատնտեսական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն անասնաբույծ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Երվանդ Ավանեսի Արզումանյան (փետրվարի 12, 1909, գ․ Թաղավարդ (Ղարաբաղի Մարտունու շրջանում) - սեպտեմբերի 9, 1991, Մոսկվա), հայ խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1972)։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1958 թվականից ղեկավարել է նույն ակադեմիայի տավարաբուծության ամբիոնը։ Ուրալի բնակլիմայական պայմաններում ստեղծել է տավարի սև-խայտաճամուկ նոր ցեղը։ Ուսումնասիրել է կաթնագեղձի ձևաբանության ու ֆունկցիայի, կրծի շարակցական ու ճարպային հյուսվածքների փոփոխության հարաբերակցության, կաթի քիմիական բաղադրության, լակտացիայի երկփուլային բնույթի, տոհմաբուծության, տավարաբուծության տարբեր հարցեր։ Երվանդ Արզումանյանը ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի կաթնատու տավարի ցեղերի գնահատման փորձարարական հանձնաժողովի նախագահն է[1]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1972 թ.
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (2)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արզումանյան Ե. Ա., Անասնաբուծություն, դասագիրք, 1983 (համահեղինակ):
  • Арзуманян Е. А., Порода животных и ее прогрессирующая роль в народном хозяйстве : Лекция , Моск. с.-х. акад. им. К. А. Тимирязева, Каф. молоч. и мясн. скотоводства, 20,[1] с. 20 см, М. Изд-во МСХА 1989.
  • Арзуманян Е. А., Продуктивное животноводство нечерноземья России [Текст] М.: Знание, 1975. - 43 с. - ISBN 767721.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png