Երեք մոգեր
Երեք մոգեր նաև թագավորներ (հուն․՝ μάγοι), Մելքոն, Գասպար, Բաղդասար, ըստ արևմտաեվրոպական ավանդույթի մոգերի անուններ, որոնք մանուկ Հիսուս Սուրբ ծննդյան (տե՛ս մոգերի երկրպագությունը) առթիվ նվերներ են բերել։ Ավետարանում նրանց անունները և արքունական աստիճանները չեն հիշատակվում․ ավանդույթը ծագել է միջնադարում։ Ուղղափառ եկեղեցին նրանց թագավորներ չի համարել, չի հաշվարկել նրանց թիվը, անուններ չի տվել և չի նշել վարդապետության մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթոլիկ եկեղեցում երեք թագավորների հիշաատակումը տեղի է ունենում Աստվածահայտնության տոնին[1] (հունվարի 6, որոշ կաթոլիկ երկրներում՝ հանգստյան օր)։
Մոգը սլավոնական բառ է, որն օգտագործվում է ռուսերեն թարգմանություններում։ Ավետարանական բնօրինակում կա հուն․՝ μάγοι։ Հնագույն գրականության մեջ կան հիմնականում այս տերմինի երկու իմաստ՝ մարդիկ, որոնք պատկանում են պարսկական (զրադաշտական) քահանաներին, և բաբելոնացի քուրմ-աստղագետներ՝ որպես բացառիկ մասնագիտական խումբ (մոգեր)[2]։
Լատինական ավանդույթում հունական μάγοι թարգմանվում է լատիներեն magi («կախարդ») բառով․ նրանց հաճախ պատկերում էին արքայական թագերի վրա։ Մոգերին թագավորներ առաջին անգամ անվանել է Կեսար Արելատցին<[3]։ Բեդա Պատվելիի մոտ առաջին անգամ են ի հայտ գալիս նրանց անունները՝ Գասպար, Մելքոն, Բաղդասար։ Նրանք համարվում են ճանապարհորդների հովանավորներ, այդ պատճառով, նրանց անունները հաճախ մտնում են հյուրանոցների անունների մեջ (օրինակ, ֆր.՝ Hotel Les Trois Rois՝ հյուրանոց «Երեք թագավորներ»)։
Ավանդության համաձայն, մոգերի մասունքները հայտնաբերվել են կայսրուհի Ելենայի կողմից, սկզբում դրվել են Կ․Պոլսում, IV դարում Ս․Եվստորգիոսը այնտեղից տեղափոխվել է Միլան, իսկ 1164 թվականին Ֆրիդրիխ I Բարբարոսայի ցանկությամբ՝ Քյոլն, որտեղ նրանց տեղավորման համար կառուցվել է երեք մոգերի տապանը, իսկ տապանի տեղադրման համար՝ Քյոլնի տաճարը, որն ամենամեծն է Արևմտյան Եվրոպայում[2]։
Մոգերի թվի մասին ավետարանիչը չի գրում։ Բերված նվերների թվի համաձայն, ենթադրվում է, որ նրանք երեքն էին։ Այդ արխետիպիկ թիվը թույլ է տվել եկվորներին զվարճանալ տարբեր գաղափարների մարմնավորմամբ։ Այսպես, պատկերագիտության զարգացմանը զուգընթաց, մոգերին սկսեցին պատկերել որպես մարդու երեք տարիքների ներկայացուցիչներ (Բաղդասար՝ երիտասարդ մարդ, Մելքոն՝ հասուն մարդ, Գասպար՝ ծեր մարդ) և երկրի երեք տարբեր կողմերը (Բաղդասար՝ մավրեր, Աֆրիկա, Մելքոն՝ սպիտակ մարդ, Եվրոպա, Գասպար՝ արևելյան դիմագծերով կամ արևելյան հագուստով, Ասիա)։ Այսինքն նրանց հայիենիքը՝ բնակչության էթնիկ կազմով տարբերվող, երեք երկրներ էին՝ Իրան, Արաբիա և Եթովպիա։
Կան մոգերի անունների հունարեն տարբերակները (Ապպելլիկոն, Ամերին, Դամասկոն) և հրեականը՝ (Մագալատ, Գալգալատ և Սերակին)։ Կան լեգենդներ չորրորդ մոգի մասին, ում Արտաբանուս են անվանում (որպես պարսից արքա Դարեհի եղբայր)։ Հին ձեռագրերում Բաղդասարին անվանում են Վիֆիսարե։
Սրիրական եկեղեցում կա ավանդություն՝ մեծ շքախմբով Երուսաղեմ ժամանած, 12 մոգերի մասին[2]։ Նրանց անունները մարդկանց երևակայության արդյունք են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Васильев, Павел Петрович (1890–1907). «Богоявление». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mark Rose, "The Three Kings & the Star" Արխիվացված 2010-04-09 Wayback Machine: the Cologne reliquary and the BBC popular documentary
- Alfred Becker, Franks Casket
- Caroline Stone, "We Three Kings of Orient Were"
- Magi Catholic Encyclopedia
- "Procession of the Three Kings in Valencia"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք մոգեր» հոդվածին։ |
|