Jump to content

Տատիկը և երեք թագավորները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատիկը և երեք թագավորները
անգլ.՝ Baboushka and the Three Kings
ՀեղինակՌութ Ռոբինս
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆկարազարդողՆիկոլաս Սիդյակով
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 1, 1960
Պարգև(ներ)

Տատիկը և երեք թագավորները, մանկական պատկերազարդ գիրք։ Հեղինակը Ռութ Ռոբինսն է, պատկերազարդել է Նիկոլաս Սիդյակովը, հրատարակվել է Փերնըսուս հրատարակչության կողմից 1960 թվականին։ Սիդյակովը շահել է ամենամյա մեդալ՝ որպես երեխաների համար նախատեսված  ամերիկյան պատկերազարդ գրքերի տարվա ամենակարկառուն ներկայացուցիչ[1]։

Փերնըսուսը փոքր հրատարակչություն էր Կալիֆոռնիայի Բերկլի քաղաքում, հիմնադրվել է 1957 թվականին գրող-պատկերազարդող Ռութ Ռոբինսնի ամուսնու՝ Հերման Շեյնի կողմից[2]։ Սիդյակովը նկարազարդել է ընկերության առաջին գրքերից մեկը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում հրատարակչությունը հրատարակել է առնվազն երեք պատկերազարդ գրքեր, որոնք ստեղծվել են Սիդյակովի և գրող Ռութ Ռոբինսի կողմից[3]։

Տատիկը և  երեք թագավորները  ռուսական ժողովրդական հեքիաթ է մի ծեր կնոջ մասին, ով  անվերջ  որոնում էր  մանուկ Քրիստոսին[4]։ Հեքիաթի վերջին տարբերակի նախաբանում հարց է ուղղվում. «Դուք բոլորդ էլ գիտեք Սանտա Կլաուսին, իսկ երբևէ լսե՞լ եք Տատիկի մասին»։

28 էջանոց գիրքը ընդգրկում է «Տատիկը» երգը, խոսքերի հեղինակ՝ Էդիթ Մ. Թոմաս, երաժշտությունը՝ Մերի Կլեմենտ Սենկսի[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ
Նախորդող՝
Nine Days to Christmas
Կալդեկոտ մրցանակակիր
1961
Հաջորդող՝
Once a Mouse