Եվգենի Վախթանգով (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվգենի Վախթանգով (այլ կիրառումներ)
Եվգենի Վախթանգով Евгений Сергеевич Вахтангов | |
---|---|
Ի ծնե | Եվգենի Սերգեյի Վախթանգով |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1942 |
Ծննդավայր | Օմսկ, Օմսկի մարզ, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | հունիսի 19, 2018 (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1970) |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Ժանր | դիմանկար, նատյուրմորտ, բնանկար և պուանտիլիզմ |
Անդամակցություն | Մոսկվայի նկարիչների միություն |
Հայր | Սերգեյ Վախթանգով |
Եվգենի Սերգեյի Վախթանգով (դեկտեմբերի 15, 1942, Օմսկ, Օմսկի մարզ, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 19, 2018, Մոսկվա, Ռուսաստան), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ, Մոսկվայի նկարիչների միության անդամ (1974), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (գեղանկարչության բաժին, 2012), Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի հիմնադիր՝ Եվգենի Վախթանգովի թոռը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Վախթանգովը ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 15-ին Օմսկ քաղաքում։ 1970 թվականին ավարտել է Սուրիկովի անվան Մոսկվայի արվեստի պետական ինստիտուտը։ 1972 թվականից մասնակցել է նկարչական ցուցահանդեսների։ 1974 թվականից եղել է Մոսկվայի նկարիչների միության անդամ։ Աշխատել է դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, վերջին շրջանում զբաղվել է նաև աբստրակտ պուանտիլիզմով[1]։ Ապրել և աշխատել է Մոսկվա քաղաքում։ 1995-2011 թվականներին աշխատել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի Բեմանկարչության ֆակուլտետում, որպես բնանկարչության դասախոս։ 2012 թվականից աշխատել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում՝ գեղանկարչության բաժնում, որպես ակադեմիկոս[2]։
Եվգենի Վախթանգովը մահացել է 2018 թվականի հունիսի 19-ին, 75 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Վախթանգովի ստեղծագործությունները ներառված են Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահի, Սանկտ-Պետերբուրգի Պետական ռուսական թանգարանի հավաքածուներում, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում[1]։
- «Праздничный вечер» (1976 թ.),
- «Плач» (1988 թ.),
- «Улица Горького» (1981-1984 թթ.)
- «Ночь. Красная площадь», (1987 թ.),
- «Все будет хорошо»(2006 թ.),
- «Модерн», (1993 թ.),
- «Катаклизм» (1993 թ.),
- «Спонтансюрр №10» (1991 թ.),
- «Ценники-2» (2006 թ.):